«Ժողովուրդ». «Ֆազի» սպանության գործը ավարտական փուլում է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործը մոտենում է ավարտին։ Կողմերը դատարանում արդեն հանդես են գալիս ավարտական ելույթներով։
Հիշեցնենք՝ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, ինչի հետևանքով սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը»։
ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրել էր, որ կասկածներ կան՝ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կարող է կապ ունենալ քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ «Չաղ Ռուստամի» հետ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջիններս լարված հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում և այս պահին շարունակում է մնալ կալանքի տակ»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

