«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փնտրվում է Հիտլերը, որին չեն հուղարկավորում

Հասարակություն

Օրեր առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, որը տեղի էր ունենում Ավան վարչական շրջանում, քաղաքացին, մոտենալով ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, ամենայն լրջությամբ ասաց, որ Հիտլերը մեռած է, թաղած չէ, որովհետեւ հուղարկավորելու համար տեղ չեն հատկացնում:

«Իրավունք»-ը փորձեց հասկանալ` ինչո՞ւ Հիտլերին դեռ չեն հուղարկավորել: Սա զավե՞շտ, թե հանդիպում դաժան իրականության հետ, գուցե իսկապե՞ս եղել է Հիտլեր անունով հայ: Թե արդյոք վերջին օրերին նման անվամբ անձ մահացել է, եւ եթե՝ այո, ապա ինչո՞ւ մինչ հիմա չի հուղարկավորվել, նախ փորձեցինք պարզել Թաղման բյուրոյից, նույն ինքը՝ «Բնակչության հատուկ սպասարկում» կենտրոնից: Չստացավ հստակ պատասխան, քանի, որ ինչպես փոխանցեցին, կենտրոնը չի տիրապետում անձանց տվյալներին, նշեցին, որ կարող են միայն հստակ ասել՝ արդյոք նման անվամբ անձ հուղարկավորվել է, թե՝ ոչ: Սակայն քանի որ Հիտլերի ազգանունը հայտնի չէր, հստակեցում չստացանք: Այնուհանդերձ, նկատենք, որ նման անուն գրեթե չի պատահում եւ եթե կա էլ, ապա դա միայն այն Հիտլերն է, որին շարունակեցինք փնտրել:

Անշուշտ, «Իրավունք»-ը զանգահարեց նաեւ Ավան վարչական շրջան: Երկու օր անց կարողացանք կապ հաստատել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ: Վերջինս ասաց, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում:

«Բնակչության պետռեգիստրը մենք չենք վարում: Դրա լիազոր մարմինը ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության վարչությունն է: Չենք կարող ասել` նման անվամբ անձ հաշվառված է կամ բնակվում է Ավան վարչական շրջանում, բայց մեզ նման օրինակ անձ հայտնի չէ»,- ասաց Զաքարյանը:

Ինչեւէ, որքան էլ զավեշտ հիշեցնի այս պատմությունը, ակամայից հիշեցնում է՝ «Տերովին տերն է տարել, անտերին` գելը» ասացվածքը, ու բոլորովին չբացառենք, որ հնարավոր է եւ իսկապես Հիտլերին դեռ չեն հուղարկավորել: Նաեւ չբացառենք, որ տվյալ տիկինը շատ սուր հումոր է ունեցել եւ նման կերպ հայտնել է իր հեգնանքը գործող իշխանությանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան