Ռեժիմը նորեն խուճապի մեջ է

Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական դաշտում նախընտրական այս փուլը վաղուց արդեն դուրս է եկել սովորական քաղաքական մրցակցության սահմաններից։ Եթե նախկինում ընտրությունները թեկուզ ձեւականորեն ընկալվում էին որպես գաղափարների, ծրագրերի ու քաղաքական թիմերի պայքար, ապա այսօր իրավիճակն առավելապես հիշեցնում է իշխանության պահպանման համար մղվող հուսահատ դիմադրություն։ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը, հռետորաբանությունը, թիմակիցների նյարդային արձագանքները եւ վարչական ռեսուրսի կիրառման կոշտ մեխանիզմները մի ընդհանուր պատկեր են ստեղծում՝ իշխանությունն ինքն արդեն զգում է իր դիրքերի խարխլումը։

Փաշինյանի վերջին շրջանի ելույթներում աչքի է ընկնում մի վտանգավոր հակասություն. մի կողմից նա շարունակում է խոսել «ժողովրդի վստահությունից», մյուս կողմից՝ իր ամբողջ քարոզչությունը կառուցում է վախի, սպառնալիքի եւ հակառակորդների դեմ ատելության մթնոլորտի վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե գնում է հաղթանակի, այլ պայքարում է անխուսափելի ավարտը հնարավորինս հետաձգելու համար։ Նրա յուրաքանչյուր նոր հայտարարություն, յուրաքանչյուր սադրիչ արտահայտություն ավելի է խորացնում հասարակական բաժանվածությունը։

Այս ամենի մեջ առավել ուշագրավն այն է, որ իշխանությունը կարծես դարձել է սեփական ստեղծած համակարգի պատանդը։ Այն զանգվածը, որը 2018-ին Նիկոլ Փաշինյանին ընկալում էր որպես «փրկիչ», այսօր անգամ աղետալի հետեւանքներից հետո շարունակում է արդարացնել ցանկացած ձախողում։ Եվ սա արդեն վտանգավոր է ոչ այնքան անձամբ Փաշինյանի, որքան պետականության համար։ Այս մասին արդարացիորեն բարձրաձայնում է Արցախի Պաշտպանության բանակի ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանը: Եվ, իսկապես, երբ քաղաքական առաջնորդի շուրջ ձեւավորվում է կուրորեն հավատացող միջավայր, վերանում է պատասխանատվության մեխանիզմը, իսկ պետությունը դառնում է մեկ մարդու հոգեբանական վիճակից կախված կառույց։

ՎԵՐՋԱՊԵՍ 2018-Ի ԷՅՖՈՐԻԱՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ՔՊ-ում այսօր ակնհայտորեն խուճապ կա, որքան էլ փորձեն հակառակը ներկայացնել։ «Խուճապ չկա» կարգախոսով քարոզչությունը հենց ինքնին խուճապի լավագույն ապացույցն է։ Իշխանական թիմի ներսում նույնիսկ ամենահավատարիմ շրջանակներն արդեն հասկանում են, որ 2018-ի էյֆորիան ավարտված է։ Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ վայելում էր հեղափոխական սիրո, փառքի, անվերապահ աջակցման հաճույքը, սակայն քաղաքական պատմության օրենքը միշտ նույնն է՝ այն առաջնորդները, որոնք իշխանությունը կառուցում են բացառապես անձնական պաշտամունքի վրա, անխուսափելիորեն բախվում են նույն համակարգի ներսից ծնվող դավաճանությանը։

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի գնահատականը հենց այդ տրամադրությունների արտահայտությունն Է. «Նիկոլը շատ նոր բան զգաց իր կյանքում` 2018-ի սերը, փառքը, իշխանության համը, քծնանքի հաճելի բույրը... Կզգա նաեւ անխուսափելի դավաճանության ցավը։ Որպես բազում շարժումների վաստակավոր պարտված, կարծում եմ, Հայաստանի նիկոլական ժամանակաշրջանը շատ մոտ է ավարտին։ Ուղղակի գնացե՛ք ընտրության»։

Այս հայտարարությունն ընդամենը հուզական խոսք չէ։ Այն արտահայտում է այն խորքային հոգեբանական ճգնաժամը, որն այսօր առկա է իշխանության ներսում։ ՔՊ-ն այլեւս կուռ թիմ չէ, այն վերածվել է իշխանությունը պահելու համար միմյանցից կախված մարդկանց հանցավոր խմբի, որտեղ յուրաքանչյուրն իր քաղաքական ապագան կապում է բացառապես Նիկոլ Փաշինյանի աթոռի հետ։

ՈՎՔԵՐ ԵՆ ՋՈՒՐ ԼՑՆՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՋՐԱՂԱՑԻՆ

Այս ֆոնին ոչ պակաս հատկանշական են ուժային կառույցների գործողությունները։ Ընդդիմադիր շրջանակներում համոզմունք կա, որ իշխանությունը սկսել է կիրառել քրեական եւ վարչական ճնշումների ամբողջ գործիքակազմը՝ ընտրական գործընթացը վերահսկելու նպատակով։ Ձերբակալություններ, ընտրովի քրեական հետապնդումներ, քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներ՝ այս ամենը ոչ թե ուժի, այլ թուլության նշան է։ Իշխանությունը, որը վստահ է իր հաղթանակին, սովորաբար չի փորձում լռեցնել բոլոր քննադատներին։

Քաղաքական դաշտում արդեն հնչում են նաեւ ընդդիմադիր բեւեռների միջեւ պատասխանատվության մասին հայտարարություններ։ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ այն ուժերը, որոնք իրական շանս չունեն հաղթահարելու անցողիկ շեմը, փաստացի աշխատում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրության օգտին։ Նրա խոսքով. «Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն եւ շարունակելու են մնալ ընտրապայքարում, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները»։

Սա արդեն ընդդիմության ներսում ձեւավորվող նոր տրամաբանության դրսեւորում է՝ կենտրոնանալ մեկ հիմնական նպատակի շուրջ՝ իշխանափոխություն։

Բայց ամենամտահոգիչը նախընտրական գործընթացում կիրառվող ճնշումների մասին ահազանգերն են։ Թալինում տարածված տեսանյութը, որտեղ գործող քաղաքապետ Տավրոս Սափեյանը արցախցի ընտանիքի հետ խոսում է սպառնալիքի լեզվով, դարձավ իշխանության իրական դեմքի խորհրդանիշ։ Երբ պետական աջակցությունը ներկայացվում է որպես կուսակցական ողորմություն, իսկ մարդկանց ակնարկվում է, թե «չընտրելու դեպքում Ռուսաստանին տոմս պիտի գնեն», դա արդեն ոչ թե քարոզչություն է, այլ քաղաքական շանտաժ։

Արցախցի կնոջ պատասխանը, թերեւս, այս ամբողջ իրավիճակի ամենաուժեղ քաղաքական գնահատականն Էր. «Ես նախընտրում եմ արժանապատիվ մեռնել, քան ստորացված սատկել»։

Այս նախադասությունը շատ ավելի խորն է, քան սովորական հուզական արձագանքը։ Դա պատերազմի, կորստի եւ պետական անորոշության միջով անցած մարդկանց հոգեբանական սահմանն է, որից այն կողմ այլեւս վախ չի մնում։

ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենամեծ խնդիրը հենց սա է՝ հասարակության մի զգալի հատված այլեւս չի հավատում նրա խոստումներին, բայց նաեւ կորցրել է վախը։ Իսկ ցանկացած իշխանության համար սա ամենավտանգավոր փուլն է։

Այս ընտրությունները, ըստ էության, դառնում են ոչ միայն քաղաքական պայքար, այլ հանրային վստահության վերջին քննությունը։ Եթե իշխանությունը շարունակի ընտրողին վերաբերվել որպես վարչական ռեսուրսի, եթե շարունակվեն սպառնալիքները, ձերբակալությունները եւ հասարակության բաժանման քաղաքականությունը, ապա հետընտրական ճգնաժամը կարող է դառնալ անխուսափելի։

Քաղաքական պատմությունը բազմիցս ապացուցել է՝ այն իշխանությունները, որոնք երկար ժամանակ անտեսում են հանրային դժգոհության իրական ծավալը, վերջում բախվում են ոչ թե ընդդիմության, այլ իրականության հետ։ Եվ թվում է՝ Հայաստանի գործող իշխանությունն այսօր հենց այդ կետին է մոտենում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում