Եգիպտոսում բոլոր ծովային էքսկուրսիաները չեղարկվել են Հուրգադայի, Շարմ էլ Շեյխի և Էլ Քուսեյրի լողափեր շնաձկների ներխուժման պատճառով (Տեսանյութ)
ՀասարակությունԵգիպտոսում բոլոր նավային էքսկուրսիաները չեղարկվել են Հուրգադայի, Շարմ էլ Շեյխի և Էլ Քուսեյրի լողափերի մոտ շնաձկների ներխուժման պատճառով։
Մի ռուս կին նկատել է շնաձկներից մեկին Sunny Days El Palacio հանգստավայրի մոտակայքում. փրկարարները անմիջապես սկսել են զբոսաշրջիկներին դուրս մղել ջրից։ Մեկ այլ գիշատիչ նկատվել է Հուրգադայի Old Sheraton լողափի մոտ։
Իշխանությունները փակել են նավահանգիստները և չեղարկել բոլոր նավային էքսկուրսիաները՝ պաշտոնապես ուժեղ քամիների և փոթորիկների պատճառով: Սակայն զբոսաշրջիկները կարծում են, որ մեղավոր են շնաձկները, որոնք սկսել էին լողալ հանգստավայրերին չափազանց մոտ՝ պղտոր ջրերի պատճառով։

