Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին

Տնտեսություն

Ucom-ի աջակցությամբ և Մեդիամաքս մեդիա ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց Impacture 2026 համաժողովը՝ նվիրված բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումներին վերաբերող հարցերին։

Միջոցառումը համախմբել էր բիզնեսի, հասարակական և կրթական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանում պատասխանատու բիզնեսի դերն ու ապագան։

Համաժողովի բացման զրույցի հյուրն էր Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը «Մեդիամաքս»-ի տնօրեն Արա Թադևոսյանի հետ քննարկեց Հայաստանում ԿՍՊ մշակույթի ձևավորման, բիզնեսի սոցիալական դերակատարության և երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախաձեռնությունների կարևորության թեմաները։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեզ համար երբեք չի եղել պարզապես բարեգործություն կամ առանձին նախաձեռնությունների շարք։ Այն Ucom-ի արժեքային համակարգի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ ժամանակակից բիզնեսը պետք է ոչ միայն զարգացնի տեխնոլոգիաները, այլ նաև ներդրում կատարի երիտասարդների կրթության, բնապահպանության և համայնքների ապագայի մեջ։ Այսօր հասարակությունը բիզնեսից ակնկալում է ոչ միայն ծառայություն, այլ նաև պատասխանատու վերաբերմունք և իրական ազդեցություն։ Մենք հավատում ենք, որ կայուն և ուժեղ ընկերությունները ձևավորվում են այն ժամանակ, երբ բիզնեսի աճին զուգահեռ ստեղծվում է մնայուն արժեք»,  -  նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԿՍՊ ոլորտի էվոլյուցիային, բարեգործության և համակարգային սոցիալական պատասխանատվության տարբերություններին, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությանը։ Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր բիզնեսի և մշակույթի համագործակցությանը, որտեղ քննարկվեցին մշակութային նախաձեռնությունների աջակցության ժամանակակից մոտեցումներն ու գործընկերության մոդելները։

«Որոշեցինք մեկ հարթակում խոսել բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և հանրօգուտ ներդրումների մասին, որովհետեւ կարծում ենք, որ այս երեքը պետք է փոխլրացնեն միմյանց, այլ ոչ թե մրցակցեն «լեգիտիմության» համար», - ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը:

Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է լայնածավալ ԿՍՊ ծրագրեր՝ տեխնոլոգիական և AI կրթության, զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային նախաձեռնությունների ուղղություններով։ Ընկերությունը համագործակցում է տեղական և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելով երիտասարդների կրթական և մասնագիտական զարգացմանը, նորարարական ծրագրերին և մարզային համայնքների ներուժի ամրապնդմանը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում