Այս իշխանությունից պետք է ազատվել՝ անկլավների հանձնումն ու նոր պատերազմը կանխելու համար․ Վազգեն Մանուկյան

Ներքաղաքական

ԱԺՄ կուսակցության կարծիքն առաջիկա ընտրությունների մասին․

«Տեղի է ունեցել «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության վարչության ընդլայնված նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ներկաները, որոնք ակտիվ մասնակից են քաղաքական ընդդիմադիր տարբեր ուժերի նախընտրական միջոցառումներին, իրենց կարծիքն են հայտնել նախընտրական գործընթացների վերաբերյալ։

Կարծիքները միարժեք չեն եղել, սակայն ներկաներն ընդհանուր տպավորությամբ նշել են, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը դեմ է ներկա իշխանությանը, բայց միևնույն ժամանակ շատերն ընդդիմադիր ուժերի մեջ չեն գտնում իրենց ցանկալի վարչապետի թեկնածուին, ինչը կարող է հանգեցնել ընտրություններին չմասնակցելուն, որից էլ կօգտվի իշխանությունը։

Մինչդեռ այս ընտրությունները միայն երկրի ղեկավարի ընտրություններ չեն, և ընդդիմության հաղթանակի դեպքում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն, ինչը նշանակում է, որ մի քանի քաղաքական ուժ պետք է միասին պատասխանատվություն կրի մեր երկրի ապագայի համար։

Ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանում օգտագործված կոալիցիա բառի՝ այս անգամ այն լինելու է իրական, ինչը նշանակում է, որ եթե որևէ ուժ դուրս գա կոալիցիայից, ապա վարչապետը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, և կառաջանա իրավիճակ, որ կա՛մ պետք է ընտրվի նոր վարչապետ, կա՛մ պետք է տեղի ունենան նոր ընտրություններ։

Բերվել է Գերմանիայի օրինակը, որտեղ ձևավորված կոալիցիոն կառավարության մաս կազմող ուժերը ստորագրել են 100 էջից ավելի համաձայնագիր, որտեղ համաձայնեցված է միասնական ծրագիր, նշված է, թե որ քաղաքական ուժը որ ոլորտների համար է պատասխանատու, ապահովված է միմյանց նկատմամբ վերահսկողություն և այլն։

Ներկա իրավիճակում է՛լ ավելի է կարևորվել Հայաստանում կոալիցիոն կառավարություն ունենալը, որպեսզի ձևավորվի իրար վերահսկող տարբեր քաղաքական ուժերից բաղկացած միասնական իշխանություն, որը կունենա ժողովրդի վստահությունը մեծամասություն վերցնելու շնորհիվ, և ամենակարևորը՝ մեր երկրի ու ժողովրդի ապագային վերաբերող որոշումների կայացումը կախված չի լինի մեկ անձից ու մեկ ուժից։

Ներկաների կարծիքով՝ այս փաստի գիտակցումը կարևոր է նախևառաջ ընդդիմության համար, որը պետք է նաև ակտիվորեն բացատրի ու տարածի այդ միտքը՝ օգնելով չկողմնորոշված ընտրողներին մասնակցելու ընտրություններին և իրենց ձայնը տալու անցողիկ շեմը հաղթահարելու պոտենցիալ ունեցող ընդդիմադիր ուժերին։

Անդրադառնալով ակտիվ քննարկումներին՝ կապված ՀՀ արտաքին կողմնորոշման հետ (ՌԴ, թե Արևմուտք), ԱԺՄ կուսակցության անդամներն ընդգծել են, որ արտաքին քաղաքականության մեջ վտանգավոր է ցանկացած կտրուկ քայլ, և որ Հայաստանը պետք է կարողանա պահպանել բարեկամական հարաբերություններն ինչպես Ռուսաստանի ու Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի և մյուս պետությունների հետ, և որ ցանկացած կտրուկ քայլ մահացու է մեր պետության համար՝ թե՛ անվտանգության և թե՛ տնտեսության տեսանկյունից։

Քննարկվել է նաև անկլավների հարցը։ Նիստի մասնակիցներն իրենց կտրուկ անհամաձայնությունն են հայտնել անկլավների՝ Ադրբեջանին հանձնելու իշխանության մտադրության վերաբերյալ։

ԱԺՄ անդամները նշել են, որ գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար, այլ նաև կանխելու անկլավների հանձնումը, քանի որ դա ոչ միայն հակասում է Հայաստանի շահերին, այլև ուշ թե շուտ հանգեցնելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի։

ԱԺՄ կուսակցության անդամները համոզմունք են հայտնել, որ ընդդիմության արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք միասնական կոալիցիոն իշխանություն, որը կկարողանա ապահովել մեր երկրի անվտանգությունն ու տնտեսական զարգացումը և մեր տեղն աշխարհում»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում