ԿՀՎ նախկին աշխատակից է ձերբակալվել ավելի քան 300 ոսկե ձուլակտոր գողանալու համար
ՀասարակությունԱՄՆ-ում ԿՀՎ նախկին աշխատակից է ձերբակալվել 40 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 300 ոսկե ձուլակտոր գողանալու համար, հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։
ՀԴԲ-ն մեղադրում է Դեյվիդ Ռաշին ոչ միայն ոսկե ձուլակտորները յուրացնելու, այլև «խաբեությամբ ուռճացված աշխատավարձ ստանալու և զինվորական արձակուրդ ստանալու»: Ինչպես նաև իր զինվորական ծառայության և կրթության մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ։ Այսինքն, նա առհասարակ ԿՀՎ-ում հայտնվելու իրավունք չուներ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67620

