«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

Տնտեսություն

Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար։ Նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ և կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար։

 

Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

 

Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից և արդյունավետ գործիքներ:

 

Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։

 

Անժամկետ պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 09.09.2026թ.: Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։

 

Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ և դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

 

Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:

 

Ներդրողները Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը www.unibank.am կայքից:  

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան