Թրամփի «ընկերները», որպես կանոն, ջախջախիչ պարտություն են կրում

Վերլուծություն

Եվ այս­պես, հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րը, ա­վե­լի ճիշտ` հա­յաս­տա նյան ի­րո­ղութ­յուն­նե­րը` ընտ­րութ­յուն­նե­րի ֆո­նին ստա­ցան ծայ­րա­հեղ սրութ­յան հաս­նող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ե­րան­գա­վո­րում: Եվ այն կա­շան, ո­րը Նի­կո­լը սար­քել է ա­թո­ռը պա­հե­լու հա­մար, ան­գամ իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում շատ դժվար է լի­նե­լու մար­սե­լը:

ԲԱՆԱԿԻՑ ՇՈՈՒ ՍԱՐՔԵԼ ՉՍՏԱՑՎԵՑ

Բայց ի­հար­կե, այս ֆո­նին ան­գամ ա­ռանձ­նա­ցավ զո­րա­հան­դես կոչ­ված շոուն: Ի­մաս­տը պարզ էր. Նի­կո­լը փոր­ձում էր ա­պա­ցու­ցել, թե ինչ­քան վատ բա­նակ է ե­ղել նախ­կի­նում եւ ինչ­քան լավն է հի­մա: Միայն թե մաս­նա­գետ­նե­րի ոչ կողմ­նա­պահ մա­սը միան­գա­մայն տխուր է այն «գեր­ժա­մա­նա­կա­կից» բա­նա­կից, ո­րը կա­րո­ղա­ցավ Նի­կո­լը ցու­ցա­բե­րել: Ա­մե­նա­պարզ օ­րի­նա­կը. սար­քել են ռու­սա­կան եւ ՆԱՏՕ­–ա­կան չա­փա­նիշ­նե­րի մի իս­կա­կան խառ­նաշ­փոթ: Օ­րի­նակ, երբ ռու­սա­կան 122 մի­լի­մետ­րա­նոց հրե­տա­նու կող­քին ցուցադ­րում են ՆԱՏՕ­–ա­կան 155 մի­լի­մետ­րա­նոց հաու­բից­ներ, ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել, թե անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում որ­տե­ղից են դրանց ար­կե­րը բե­րե­լու, ռուս­նե­րի՞ց, թե` ՆԱՏՕ­–ից. միա­ժա­մա­նակ եր­կու­սից հա­զիվ թե ստաց­վի, հա­մե­նայն­դեպս` հար­ցա­կան­նե­րը շատ են: Ե­թե ու­զում են ՆԱՏՕ­–ի ստան­դարտ­նե­րով զար­գա­նալ, ա­պա, բա­ցի ար­կե­րից, ի՞նչ են ա­նե­լու ռու­սա­կան այլ զի­նա­տե­սակ­նե­րի, այդ թվում` բա­ցա­ռա­պես ռու­սա­կան ա­վիա­ցիա­յի հետ: Կամ, ան­վա­վոր հար­թակ­նե­րով հրե­տա­նին լեռ­նա­յին պայ­ման­նե­րում ի՞նչ է­ֆեկ­տի­վութ­յուն ու­նի, ո՞ւր էր թրթու­րա­վոր զրա­հա­տեխ­նի­կան, եւ այդ­պես շա­րու­նակ: Բայց ան­գամ սա չէ ա­մե­նաէա­կա­նը: Կա­րո՞ղ են վստա­հեց­նել, որ հա­յաս­տան­յան սահ­մա­նա­յին ո­րե­ւէ զո­րա­մաս լիո­վին հա­մալր­ված է սպա­յա­կազ­մով, էլ չենք ա­սում` գրա­գետ սպա­յա­կազ­մով: Ռազ­մա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րը որ­քա­նո՞վ են ծան­րա­բեռն­ված, «հան­ցա­վոր նախ­կին­նե­րի» ժա­մա­նակ­նե­րի հա­մե­մատ որ­քա­նո՞վ է պա­կա­սել դի­մորդ­նե­րի եւ շրջա­նա­վարտ­նե­րի թի­վը: Թե չէ բե­րել, ֆրան­սիա­կան մի քա­նի «Ցե­զար»–նե­րով շոու են սար­քում, թե` գեր­ժա­մա­նա­կա­կից բա­նակ ու­նենք: Ն­ման մի շոու էլ Նի­կո­լը սար­քեց 2020թ.­–ի մա­յի­սի 28–ին` հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րե­լով, թե ու­նենք Կով­կա­սում լա­վա­գույն բա­նա­կը: Հե­տո ի՞նչ ե­ղավ...

Ոչ պա­կաս գե­ղե­ցիկ շոու ստաց­վեց նաեւ ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի այ­ցից, ո­րին հա­ջոր­դեց Թ­րամ­փի գո­վես­տը` ուղղ­ված Նի­կո­լին: «ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շին­յա­նը՝ իմ մեծ ըն­կե­րը եւ­ ա­ռաջ­նոր­դը, իր եր­կի­րը դարձ­նում է ու­ժեղ, բար­գա­վաճ եւ շատ անվ­տանգ։ Նի­կո­լը լիո­վին կի­սում է իմ տես­լա­կա­նը՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եւ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ՝ Հա­յաս­տա­նի եւ­ ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար...»,–­ ո­գե­ւոր­ված գրում է Թ­րամ­փը: Մի կողմ թող­նենք, որ ԱՄՆ նա­խա­գա­հը դեռ միայն վեր­ջերս էր խառ­նում ինչ­պես իր «մեծ ըն­կե­րոջ», այն­պես էլ նրա ղե­կա­վա­րած երկ­րի ա­նու­նը: Նաեւ, որ դրա­նով Թ­րամ­փը ուղ­ղա­կիո­րեն մի­ջամ­տում է հա­յաս­տան­յան ընտ­րութ­յուն­նե­րին, ո­րը, ե­թե հան­կարծ Մոսկ­վան ա­ներ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, թե ինչ վայ­նա­սուն էր լի­նե­լու: Ա­մե­նագլ­խա­վո­րը. ի՞նչ է ԱՄՆ նա­խա­գահն ակն­կա­լում «իր ըն­կե­րո­ջից», բա­ցի, ի­հար­կե, մե­տաղ­նե­րից, որն ար­դեն ստա­ցել է:

«­Շու­տով Միաց­յալ Նա­հանգ­նե­րը եւ Հա­յաս­տա­նը հա­մա­տեղ կդնեն «Թ­րամ­փի ու­ղու դե­պի մի­ջազ­գա­յին խա­ղա­ղութ­յուն եւ բար­գա­վա­ճում» նա­խագ­ծի հիմ­քը, ո­րը կվե­րա­փո­խի Հա­րա­վա­յին Կով­կա­սը եւ կօգ­նի մեր հրա­շա­լի ա­մե­րիկ­յան է­ներ­գե­տիկ ըն­կե­րութ­յուն­նե­րին` Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յից ուղ­ղա­կիո­րեն մուտք ու­նե­նալ Միաց­յալ Նա­հանգ­ներ։ Այս պատ­ճառ­նե­րով Նի­կոլն ու­նի իմ ԼԻԱՐԺԵՔ եւ ԱՆՊԱՅՄԱՆ ա­ջակ­ցութ­յու­նը 2026 թվա­կա­նի հու­նի­սի 7-ին վե­րընտր­վե­լու հա­մար»,– ման­րա­մաս­նում է ԱՄՆ նա­խա­գա­հը: Նոր բան այս­տեղ, ի­հար­կե, չկա. դեռ ԽՍՀՄ­–ի փլուզ­ման ժա­մա­նակ­նե­րում էր տխրահռ­չակ Բ­ժե­ժինս­կին գրում Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գե­տիկ մի­ջոց­նե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սով Ա­րեւ­մուտք տա­նե­լու մա­սին: Այդ հին նա­խագ­ծով եր­կու խնդիր էին փոր­ձում լու­ծել: Նախ, դա դառ­նում է ռուս­նե­րի հա­մար բա­ժա­նա­րար գիծ` դե­պի հա­րավ շարժ­վե­լու հա­մար: Երկ­րոր­դը, չի­նա­ցի­նե­րին են փոր­ձում զրկել Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րից: Ու հի­մա էլ Թ­րամփն է ո­րո­շել զբաղ­վել այդ խնդրով, ո­րին ա­ջակ­ցե­լու հա­մար էլ ո­րո­շել է, որ Նի­կոլն իր «մեծ ըն­կերն» է: Այլ հարց է, թե որ­քա­նո՞վ է­ֆեկ­տիվ կլի­նի այդ «ըն­կե­րութ­յու­նը». փոր­ձենք հաս­կա­նալ:

«ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԵՎ ՏՐԻԼԻՈՆՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Այս­տեղ, թե­րեւս, հար­ցին պետք է նա­յել նաեւ այն գնա­լով սրվող բա­խում­նե­րի տե­սանկ­յու­նից, որն այս օ­րե­րին տի­րում է հայ–­ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Բա­նը հա­սավ նրան, որ Նի­կո­լը, հի­շեց­նենք, օ­րերս ի պա­տաս­խան Ռու­սաս­տա­նից ե­կող կոնկ­րետ ճնշում­նե­րի, թե դարդ չա­նեք, ու­զում են գա­զը թան­կաց­նեն, թող թան­կաց­նեն, քա­նի որ Հա­յաս­տա­նը այ­սու­հետ «մի­լիարդ­նե­րի եւ տ­րի­լիոն­նե­րի եր­կիր է»: Պա՞րզ է. «Թ­րամ­փի ու­ղին» կաշ­խա­տի, եւ մենք «մի­լիարդ­ներ եւ տրի­լիոն­ներ» կստա­նանք:

Մինչ­դեռ «Թ­րամ­փի ու­ղին», նույն ին­քը` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», նույն ին­քը` «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քը», նույն ին­քը` «Հա­րա­վա­յին մի­ջանց­քը», կրկնենք, դեռ Բ­ժե­ժինս­կու ժա­մա­նակ­նե­րից ուր որ է, պետք է բաց­վեր եւ չի բաց­վում: Որ­պես դրա նախ­նա­կան փուլ` կա­րո­ղա­ցան Ադր­բե­ջա­նից Վ­րաս­տա­նով Թուր­քիա հաս­նող գա­զա­մուղ–­նավ­թա­մուղ եւ եր­կա­թու­ղի կա­ռու­ցել, ու վերջ, այ­լեւս ոչ մի տե­ղա­շարժ: Թե ին­չու այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում դուրս գալ Կենտ­րո­նա­կան Ա­սիա, դա աք­սիոմ է. Կաս­պից ծովն անց­նե­լու խնդիրն այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում լու­ծել: Նախ, ծո­վը շա­րու­նա­կում է ծան­ծա­ղել, եւ նա­վա­յին տեր­մի­նալ­ներ կա­ռու­ցե­լու հա­մար ո­րե­ւէ մե­կը փող չի ներդ­նում: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. ա­ռանց Ռու­սաս­տա­նի եւ Ի­րանի թույլտ­վութ­յան այն­տեղ ոչ մի բան, լի­նի դա ծո­վա­յին եր­թու­ղի, թե` խո­ղո­վա­կա­շար, կա­ռու­ցել չեն կա­րող: Կա նաեւ Կաս­պից ծո­վը շրջան­ցե­լու տար­բե­րա­կը: Սա­կայն դե­պի հյու­սիս` Ռու­սաս­տանն է, հա­րա­վում` Ի­րա­նը: Ե­թե հնա­րա­վոր լի­ներ տեխ­նի­կա­պես լու­ծել Կաս­պից ծո­վի խնդի­րը, ա­պա հաս­տատ Նի­կո­լին եւ «Թ­րամ­փի ու­ղուն» չէին սպա­սե­լու. Վ­րաս­տա­նով անց­նող նավ­թա–­գա­զա­մու­ղի եւ եր­կա­թու­ղու ներ­կա ծա­վալ­նե­րի փո­խա­րեն պար­զա­պես բազ­մա­պա­տիկ ա­վե­լի մեծ թո­ղու­նա­կութ­յամբ ան­ցու­ղի­ներ ար­դեն իսկ կա­ռու­ցած կլի­նեին: Սա­հա­կաշ­վի­լին, որ հի­մա դար­ձել է Նի­կո­լի ջերմ ա­ջա­կի­ցը, ժա­մա­նա­կին նույն բանն էր խոս­տա­նում վրա­ցի­նե­րին, թե, տե­սեք, ուր որ է «մի­լիարդ­նե­ր եւ տ­րի­լիոն­ներ» ենք ստա­նա­լու: Մին­չեւ որ վրա­ցի­նե­րը հաս­կա­ցան, թե ինչ ա­վանտ­յու­րա­յի մեջ են քաշ­վել, ո­րից հե­տո կա­րո­ղա­ցան Սա­հա­կաշ­վի­լուն բանտ ու­ղար­կել: Ու հի­մա նույն քա­րո­զը Նի­կոլն է ա­նում` «մի­լիարդ­նե­ր եւ տ­րի­լիոն­ներ» կստա­նանք:

Ընդ ո­րում, այս հան­գա­ման­քը եւս աչ­քա­թող չա­նենք. Կաս­պից ծո­վի խնդիրն Ա­րեւ­մուտքն այդ­պես էլ լու­ծել չկա­րո­ղա­ցավ այն ժա­մա­նա­կաշր­ջա­նում, երբ Ռու­սաս­տա­նը ա­ռա­վե­լա­գույն թու­լա­ցած էր: Հի­մա, միան­շա­նակ, այդ­պես չէ: Գու­մա­րած, այն ժա­մա­նակ Ի­րա­նին, ո­րը նույն­պես դեմ է այս ծրագ­րե­րին, քա­ղա­քա­կան դաշ­տում գործ­նա­կա­նում չկար: Մինչ­դեռ հի­մա ձեռք է բե­րում գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճակ: Վեր­ջա­պես, Չի­նաս­տա­նը եւս, որը ոչ մի դեպ­քում չի ցան­կա­նա Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ռե­սուրս­նե­րի հոս­քը դե­պի Ա­րեւ­մուտք, իր հեր­թին այն ժա­մա­նակ ընդ­հա­նուր հաշ­վարկ­նե­րի մեջ չէր մտնում, իսկ հի­մա հաս­նում է հե­գե­մո­նի մա­կար­դա­կի: Ու շատ պարզ հարց. այդ ինչ­պե՞ս է հի­մա Թ­րամ­փը լու­ծե­լու այդ նույն խնդի­րը, ո­րին ԱՄՆ–ն հաս­նել չկա­րո­ղա­ցավ իր բա­ցար­ձակ հե­գե­մո­նիա­յի փու­լում, երբ ան­գամ միայն Ի­րա­նի հետ հա­կա­մար­տութ­յու­նից չի կա­րո­ղա­նում դուրս գալ:

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ԵՎ` ՎԵՐՋ

Կարճ ա­սած, ե­թե Նի­կոլն ի­րոք հա­վա­տում է, թե «մի­լիարդ­նե­ր եւ տ­րի­լիոն­ներ» ենք ստա­նա­լու, ու­րեմն վայ մեր երկ­րին: Բայց ա­վե­լի հակ­ված ենք, որ նման հայ­տա­րա­րութ­յու­նը մո­տա­վո­րա­պես նույնկերպ պետք է ըն­կա­լել, ինչ­պես բա­ցար­ձա­կա­պես նույն ո­ճով նրա աղ­մու­կը, թե` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, եւ` վերջ»: Այ­սինքն, որ Նի­կո­լը եւս հաս­կա­նում է, որ ե­թե ան­գամ ինչ­–որ «ու­ղի» բաց­վի, ա­պա դա դառ­նա­լու է ըն­դա­մե­նը Ադր­բե­ջա­նից` Հա­յաս­տա­նով Նա­խի­ջե­ւան եւ Թուր­քիա տա­նող գիծ: Ա­վե­լի կոնկ­րետ` միայն եր­կա­թու­ղի, հաշ­վի առ­նե­լով, որ Ադր­բե­ջանն այ­սօր ան­գամ Վ­րաս­տա­նով անց­նող նավ­թա–­գա­զա­մու­ղը չի կա­րո­ղա­նում լրիվ բեռ­նել, ուր մնաց, թե իր ա­րա­գոր­են նվա­զող պա­շար­նե­րով մտա­ծի Հա­յաս­տա­նով անց­նող նոր խո­ղո­վա­կա­շա­րե­րի մա­սին: Այ­սինքն, ա­ռա­վե­լա­գույ­նը, կա­րող է լի­նել ըն­դա­մե­նը «Զան­գե­զու­րի մի­ջանցք», ո­րը մի­գու­ցե մի փոք­րիկ ե­կա­մուտ Հա­յաս­տա­նին բե­րի, բայց հաս­տատ ոչ «մի­լիարդ­նե­ր եւ տ­րի­լիոն­ներ»:

Նի­կո­լը հա­զիվ թե սա չհաս­կա­նա: Այդ դեպ­քում ին­չո՞ւ ո­րո­շեց մտնել թրամփ­յան այս տա­րօ­րի­նակ խա­ղի մեջ: Չ­նա­յած, զար­գա­ցումն այս­պես էր: Փոր­ձեց քա­րոզ­չա­կան ա­ջակ­ցութ­յուն ստա­նալ Եվ­րո­պա­յից, բայց շատ ա­րագ էլ հաս­կա­ցավ, որ դա ի­րեն ո­չինչ չի տա­լիս: Ընդ ո­րում, այդ ըն­թաց­քում հասց­րեց մին­չեւ վերջ իր դեմ հա­նել Ռու­սաս­տա­նին: Ճա­րա­հատ­յալ նետ­վեց Թ­րամ­փի ուղ­ղութ­յուն, ո­րի հա­մար, թե­րեւս, Հա­յաս­տա­նում ո­րո­շա­կի հե­տաքրք­րութ­յուն­ներ կան, եւ ա­ռա­ջին հեր­թին` մե­տաղ­նե­րի տես­քով, ո­րի հար­ցում ԱՄՆ­–ում լուրջ ճգնա­ժամ է հա­սու­նա­ցել: Հա­նուն դրա, ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ Նի­կո­լին «թան­կա­գին ըն­կեր» ան­վա­նել: Բայց այն, որ նրա պետ­քար­տու­ղա­րը Հա­յաս­տան ե­կավ հա­զիվ 40–50 րո­պեով եւ օ­դա­նա­վա­կա­յա­նից այս կողմ չան­ցավ, այն­քան էլ ըն­կե­րութ­յան նշան չէ:

Չ­նա­յած, Թ­րամ­փի նման ա­ջակ­ցութ­յու­նից Նի­կոլն ու­րա­խա­նա­լու ա­ռիթ չու­նի: Ն­ման ա­ջակ­ցութ­յուն ստա­ցող­նե­րը, ինչ­պես ցույց տվեց ա­մե­նա­թարմ` Օր­բա­նի օ­րի­նա­կը, սո­վո­րա­բար ջախ­ջա­խիչ պար­տութ­յուն են կրում: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այդ­պի­սով Նի­կո­լի դեմ է տրա­մադր­վում ոչ միայն Ռու­սաս­տա­նը, այլ նաեւ Եվ­րո­պան: Ան­կա­րան եւս հա­զիվ թե դրա­նից ո­գե­ւոր­վի: Իսկ Ի­րանն ար­դեն իսկ Նի­կո­լի հետ Թ­րամ­փի պայ­մա­նագ­րե­րը թշնա­ման­քով է ըն­դու­նել:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67700 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում