«Բաղրամյան» գումարտակի հրամանատար Էդմոն Էվոյան. Ռուսաստանը Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն է

Վերլուծություն

Հարցազրույց հատուկ ռազմական գործողության գոտում կռվող «Բաղրամյան» գումարտակի հրամանատարի հետ

– Բարև՛ Ձեզ, ընկե՛ր Էվոյան։


– Բարի օր։ Շատ ուրախ եմ Ձեզ առողջ տեսնել։


– Էդմո՛ն, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս որոշեցիք սկզբում մտնել «Բաղրամյան» գումարտակ, ապա գլխավորել այն։ Դա բավական բարդ ճանապարհ է։ Բարդ, և ես զարմացած եմ, որ այդքան կարճ ժամանակահատվածում Դուք ամեն ինչ այդքան արագ անցաք։  Ինչո՞ւ կարճ. որովհետև մենք հանդիպեցինք ընդամենը անցյալ տարի։


– Չորս տարի ես զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ, այդ թվում՝ Հայաստանի ուղղությամբ։ Եվ հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո ես եղել եմ այն մարդկանցից, ովքեր սկզբունքորեն մնացին Ռուսաստանում, և ոչ մի տեղ չհեռացան։ Ես որոշեցի մնալ և զբաղվել այն գործով, ինչը կարող եմ։ Սկզբում դա համաքաղաքական էր։ Մենք զբաղվում էինք հայկական տարբեր նախագծերով։ Հայտնի է, որ ես ունեմ երկու հայրենիք՝ Ռուսաստան և Հայաստան, ես և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հայրենասեր եմ, և այս երկու եղբայրական ժողովուրդները, որոնք պատմականորեն կապված են միմյանց, թանկ են ինձ համար։ Մեկ տարի առաջ ինքս ինձ որոշում ընդունեցի, որ արդեն ուզում եմ զբաղվել նրանով, ինչը կարող եմ, և ինձ համար մեծ պատիվ է այն, որ ծառայում եմ Ռուսաստանին, գլխավորում եմ մարշալ Բաղրամյանի անվան հայկական գումարտակը։ Յուրաքանչյուր տղամարդու, յուրաքանչյուր մարդու հատուկ է ինչ-որ մեկը դառնալու ցանկությունը։ Ես ինձ տեսնում եմ որպես զինվորականի, ես ինձ տեսնում եմ որպես ռազմիկի, ես ինձ տեսնում եմ որպես պաշտպանի և աշխատում եմ հայրենիքի, մեր մարդկանց համար։ Այդ պատճառով ես համոզված եմ, որ ընդհանուր առմամբ Աստծո օգնությամբ մենք շուտով կհասնենք հաղթանակի։ Միանշանակ այն մերը կլինի։


– Փաստերը ցույց են տալիս, որ այն, ինչ Դուք հիմա ասացիք, զուտ խոսքեր չեն, որ Դուք շատ բան եք արել հատուկ ռազմական գործողությանը օգնելու համար: Ես այսպես եմ հասկանում, որ Դուք Ախրա Ավիձբայի հրամանատարության ներքո գտնվող «Պյատնաշկա» ինտերնացիոնալ բրիգադի կազմի մեջ եք: Պատմեք, խնդրում եմ, այդ մասին:


–Այո՛, նա լեգենդար հրամանատար է։ Ինձ համար, մեր գումարտակի համար պատիվ է լինել «Պյատնաշկա» ինտերնացիոնալ բրիգադի կազմում, քանի որ բրիգադը ցուցադրել է իր ոգին, նրա մարտիկները ցուցադրել են իրենց հմտությունները այս ժամանակահատվածում՝ արդեն 10 տարուց ավել։ Նրանք Դոնեցկում են 2014 թվականից։ Ինձ համար հաճելի է աշխատել նման լեգենդար հրամանատարի հետ, որը գործով ապացուցել է ինչպես են իր մարտիկները կռվում, առաջ են ընթանում և ազատագրում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող տարածքները։


– Դուք հիմա «Բաղրամյան» գումարտակի հրամանատարն եք, այնտեղ Դուք ունեք որոշակի թվով անձնակազմ, Դուք նրանց ինչ-որ առաջադրանքնե՞ր եք հանձնարարում։  Որո՞նք են Ձեր ամենօրյա խնդիրները, ի՞նչ ուղղվածություն ունի Ձեր գործունեությունը։


– Մեր ստորաբաժանումը կատարում է տարբեր առաջադրանքներ, որոնք մեր առջև դնում է ղեկավարությունը, աշխատում ենք տարբեր ուղղություններով։ Մենք ունենք հավասարակշռված կազմ, մեր ստորաբաժանումում տիրում է ընտանեկան եղբայրություն։ Տղաները կանգնած են մեկը մյուսի թիկունքին, պաշտպանում են սրտանց, օգնում են միմյանց։ Համապատասխան կերպով մեզ տրված ցանկացած առաջադրանք մենք կատարում ենք և շարժվում առաջ։
Եթե որոշակիացնենք ըստ ուղղությունների, ապա դրանք տարբեր են լինում։ Որպես մոտոհրաձգային գումարտակ՝ մենք շատ շարժուն ենք և կարող ենք շարժվել տարբեր ուղղություններով։ Գլխավորը՝ լինի առաջադրանք, նպատակը՝ շարժվել առաջ։


– Ես հասկանում եմ, որ այս մասին հիմա մանրամասն չարժե խոսել, սակայն գոնե ընդհանուր գծերով՝ ունե՞ք հատուկ ուղղություն։
– Իհարկե, մենք ունենք հստակ ուղղություն՝ որտեղ ենք մենք շարժվում, ինչպես ենք շարժվում։ Խնդիրը դրվում է՝ խնդիրը լուծվում է։


– Իսկ Ձեր «Բաղրամյան» գումարտակը. գումարտակի անձնակազմի քանակի մասին չեմ հարցնի, քանի որ դա, հավանաբար, ընդհանուր տեղեկատվության համար չէ, բայց ինձ համար հետաքրքիր է իմանալ, ձեր գումարտակում զուտ հայե՞ր են, թե՞ կան նաև այլ ազգություններ։


– Մեր բրիգադը ինտերնացիոնալ է, և «Բաղրամյան» գումարտակը նույնպես ինտերնացիոնալ է։ Կան ռուս տղաներ, դաղստանցիներ կան, հայեր, բնականաբար։ Հասկանալի է, որ գումարտակում մեծամասնությունը հայեր են. նրանց համար առանձնահատուկ պատիվ է կռվել նման մարտական դրոշի ներքո։ Մենք տարբեր ազգության ենք, բայց մենք բոլորս մեկ ամբողջություն ենք, հարվածում ենք նույն թշնամուն։


– Ահա Ձեր հետևում կախված է «Բաղրամյան» մոտոհրաձգային գումարտակի դրոշը։ Դա ձեր դրոշներից մե՞կն է։


– Այո՛, սա մեր մարտական դրոշն է։ Դրա պատմությունը սա է. այն մեզ փոխանցել են Աբխազիայի վետերանները։ Մեզ համար դա բավականին սրտառուչ, հուզիչ էր. ընդունել այդպիսի նշանակալից մարտական դրոշը և առաջ տանել այն՝ դեպի հաղթանակներ։ Գումարտակի անվանումը եզակի անհատի՝ Խորհրդային Միության հերոս և մարշալ Բաղրամյանի պատվին է, որը Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո չորս ամսվա ընթացքում երկու անգամ պարգևատրվել է, երկու անգամ կոչումը բարձրացել է։ Նա հաղթել է Ռոստովի ճակատամարտում, այնտեղ ջախջախել է թշնամուն։ Նա պաշտպանել է Մոսկվայի կայազորը, ազատագրել Կովկասը։ Ինձ համար սա օրինակներից մեկն է, թե ինչպիսի հայեր են լինում։ Խորհրդային Միության հինգ մարշալներ հայկական ծագում ունեն։ Դրոշն ունի հատուկ նշանակություն, քանի որ տղաները կռվել են և կրել այն, և հիմա մեզ համար կարևոր է դարձել, որ մենք ենք այն կրում. դա մեծ պատասխանատվություն է։ Քանի որ անունն ինքնին խոսում է այդ մասին. մենք չենք կարող հիասթափեցնել։


–Իհարկե, դա պատասխանատու է,  հետաքրքիր և պատվավոր։
Էդմո՛ն, ասացեք, խնդրեմ, հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, և այդ ընտրությունների արդյունքներից, իմ կարծիքով, կախված է Հայաստանի ապագան և, ընդհանրապես, արդյոք Հայաստանը գոյություն կունենա որպես պետություն։ Կարծում եմ՝ սա հուզում է յուրաքանչյուր հայի, որն իրատեսորեն է նայում և գիտի, թե ինչ է կատարվում ընտրությունների շուրջը։ Ասացեք, խնդրեմ, Դուք հետաքրքրվո՞ւմ եք այս թեմայով։ Որքանո՞վ։ Որևէ կերպ արձագանքո՞ւմ եք դրան։


– Իհարկե ես հետաքրքրվում եմ։ Ասենք այսպես, չի անցնում ոչ մի օր, ոչ մի ժամ, որ ես չհետաքրքրվեմ, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ հունիսի 7-ից շատ բան է կախված հայ ժողովրդի ճակատագրում։ Այն ուղին, որով հիմա ընթանում է Հայաստանի ղեկավարությունը, ինձ համար անընդունելի է. այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում, դա հայկականության ինստիտուտի անհետացման ճանապարհն է։ Դա հարձակում է եկեղեցու վրա։ Եթե ժողովուրդը սխալ ընտրություն կատարի, մենք կարող ենք կորցնել մեր Հայաստանը։ Իսկ հետո մենք պարզապես չենք կարողանա վերադարձնել նրան։


–Այո,՛ գաղտնիք չէ, որ հարձակումներ են կատարվում թե՛ Հայ եկեղեցու, թե՛ Ռուսաստանի դեմ։ Այս մասին Հայաստանի ղեկավարությունը խոսում է ամբիոնից։


– Հայաստանի ղեկավարությունը շատ բան է ասում։ Նրանք ասում են, որ ուզում են Հայաստանին տանել դեպի դեպի Եվրամիություն, բայց մի ժամ անց փոխում են իրենց կարծիքը և ասում. «Մենք լավ ենք զգում ԵԱՏՄ-ում»։ Որովհետև նրանք հասկանում են, որ այսօրվա դրությամբ Հայաստանը 65-70 %-ով կախված է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։ Ես տնտեսագետ չեմ, բայց ինչ-որ չափով փորձ ունեմ։ Կարող եմ վստահորեն ասել, որ Եվրամիությունում չեն սպասում ո՛չ հայկական ապրանքներին, ո՛չ հայկական տնտեսությանը, ո՛չ որևէ ապրանքաշրջանառության։ Նույնիսկ ընդհանուր շրջանառության 3 %-ը, որ հիմա կա, կարող է լինել առավելագույնը 6-7 %։ Եվրամիությունը պատրաստ չէ ավելի շատ ապրանքներ ընդունել Հայաստանից։ Ինձ համար միակ դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ամենահուսալին Հայաստանի համար։


– Ինչպե՞ս ընդունեցիք Հայաստանում մայիսի 4-ին կազմակերպված գագաթաժողովը, երբ հավաքվեցին Եվրոպայի շատ ղեկավարներ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նրանք ընդհանրապես եկան Երևան։


– Նրանք եկան, որպեսզի աջակցեն Հայաստանի ղեկավարությանը խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նրանք եկել էին նույնիսկ ավելի շուտ ոչ թե Հայաստանին աջակցելու համար, այլ խլելու մեզնից Հայաստանը։ Քանի որ Հայաստանը Եվրոպայի համար առևտրի մանրադրամ է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի խելացի քաղաքացիների մեծ մասը հոգու խորքում հասկանում է սա։
Բայց այստեղ օրակարգը մեկն էր՝ աջակցել ղեկավարությանը։ Իսկ թե էլ ինչ հյուրեր կային այնտեղ, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, քանի որ դա պարզապես աղետ էր, որ մենք թույլ տվեցինք, որ դա ընդհանրապես տեղի ունենար Հայաստանում։ Դուք հասկանում եք՝ ինչի մասին եմ խոսում։


– Գլխավորն այն է, որ Հայաստանի տարածքում ապրող Հայաստանի քաղաքացիները հասկանան այս ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Ինչպե՞ս սա փոխանցենք ամենքին, որպեսզի նրանք իմանան, թե որտեղ է ճշմարտությունը։ Որ մենք՝ հայերս, Եվրոպային պետք չենք։ Եվ նրանք հարցնում են. «Իսկ Ռուսաստանին պե՞տք ենք»։ Իսկ Ռուսաստանին պետք ենք։ Որովհետև Ռուսաստանի շահերը համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Իսկ Եվրոպայի շահերը՝ ոչ։


– Եկեք տարրական կերպով ելնենք ժողովրդի մտածելակերպից։ Մենք բոլորս ապրել ենք մի մեծ տանը՝ Խորհրդային Միություն անվանումով։ Եվ թե՛ հայերի, թե՛ ռուսների մտածելակերպը նույնն է։ Հայաստանը Եվրոպային հարկավոր չէ, կրկնում եմ՝ ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ որևէ այլ կերպ։ Եվրոպան ունի մի կառույց, որն աշխատում է Ռուսաստանին բարեկամ պետություններին հետ մղելու և նրանց հարաբերությունները թուլացնելու ուղղությամբ։ Մենք թույլ չենք տա, որ դա անեն։ Ես կարծում եմ՝ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները հասկանում են, որ այսօր նրանք Ռուսաստանի հետ փող են վաստակում, նրանք ազատորեն մուտք են գործում Ռուսաստան, բիզնես են ստեղծում։ Եվ եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում ապրում է 3 միլիոնից ոչ պակաս հայ։ Չի կարելի վերցնել ու պատմությունը պարզապես ջնջել։ Ստացվում է, որ եթե մենք չենք ապրում Հայաստանում, ուրեմն ձայնի իրավունք չունենք։


–Եվ Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ ունի կա՛մ ազգականներ, կա՛մ ընկերներ այստեղ՝ Ռուսաստանում։


– Ես կասեի՝ առնվազն հինգ-վեց մարդ։ Եթե ժողովուրդը գնա և ընտրի ներկայիս ղեկավարությանը (ամենայն հավանականությամբ նրանք կգնան այս ճանապարհով), ապա վկա կդառնան, թե ինչ բան է տնտեսական փլուզումը։ Սա իմ կարծիքն է։ Եթե նրանք մտնեն Եվրամիություն, երկու աթոռի վրա նստել չի հաջողվի։ Անհնար է դա։ Այդ պատճառով Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի. մնում է ԵԱՏՄ-ում և շարունակում է բնականոն ապրանքաշրջանառություն կատարել, փող վաստակել, նոր աշխատատեղեր ստեղծել և լինել այս մեծ ընտանիքի մեջ, թե հեռանում է Եվրամիություն և պարզապես խաչ դնում Հայաստանի տնտեսության վրա։


– Վերադառնանք Հայաստանի ընտրություններին։ Այսօր ահա կա գործող իշխանություն և կա ընդդիմություն։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընդդիմությունը մեկ միասնական ամբողջություն կազմում։ Թե՞ այն մասնատված է։ Իմ կարծիքով՝ այն չափազանց մասնատված է այժմ, և դա նրա ունեցած ամենամեծ թերությունն է։ Կկարողանա՞ նա մինչև ընտրությունները, իսկ ժամանակ քիչ է մնացել, այնուամենայնիվ, հակադրել իր ուժերը Հայաստանի գործող իշխանությանը։


– Այստեղ մի պահ կա, երբ ընդդիմությունը, որն իսկապես հասկանում է, թե ինչ է պետք Հայաստանին, պետք է մի կողմ թողնի ամբիցիաները, ինքնասիրությունը և միավորվի։ Որքան կցանկանայի տեսնել, թե ինչպես ընդդիմությունը կարող է այսօր միասին աշխատել։ Բայց, ըստ իս, 2-3 բլոկ դաշինք կկազմեն։ Ես դրա հույսն ունեմ։


–Իսկ ո՞ւմ եք համարում այս ընդդիմության առաջնորդն այսօր։


– Սամվել Կարապետյանին, «Ուժեղ Հայաստանին»։ Ես համարում եմ, որ այստեղ կան բացարձակապես բոլոր հնարավորությունները։ Միգուցե իմ սիրտն է այդպես ցանկանում, ես այդպես եմ ուզում տեսնել, բայց ես կարծում եմ, որ նրանք հնարավորություններ ունեն առաջատար դիրք գրավելու, քանի որ օր օրի, իսկ մինչև ընտրությունները քիչ օրեր են մնացել, մարդիկ հասկանում են ինչ է կատարվում, և ընտրազանգվածը գնում է դեպի «Ուժեղ Հայաստանը»։ Դա զգացվում է մարդկանց հետ զրույցներում, սփյուռքի հետ զրույցներում։ Այնպես որ, ժողովուրդը սկսում է արթնանալ, չնայած ավելի վաղ երկարատև քնի մեջ էր։


– Այո՛, և ըստ հարցումների էլ այդ միտումը կա, բայց արդյո՞ք Սամվել Կարապետյանի այդ ուժին դա բավարար կլինի հաղթելու համար։ Սա է հարցը։ Սա անհանգստացնում է։


– Ես անձամբ ճանաչում եմ Սամվել Կարապետյանին, իմանալով նրա հավակնությունները, կամքի ուժը, նրա նպատակասլացությունը՝ կարծում եմ, որ նա կհաղթի։ Որովհետև նա մի մարդ է, որը խնդիր է դնում և գործնականում միշտ լուծում է այն։ Ես լիովին աջակցում եմ նրան, ինչպես նաև իմ ընկերները, իմ գործընկերները։ Մենք հասկանում ենք, որ Սամվել Կարապետյանի հետ Հայաստանի համար շատ ավելի լավ կլինի։  Ավելի ուժեղ բանակ կլինի, ինչը շատ կարևոր է, և բարեկամ երկրների հետ ապրանքաշրջանառությունն էլ ավելի շատ կաճի։ Ինձ համար նա այսօր համար 1 թեկնածուն է։ Ավելի արժանի թեկնածուի Հայաստանում այսօր չեմ տեսնում։ Որովհետև մարդը փորձ ունի։ Մարդը եկել է Ռուսաստան, զրոյից ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր, իր կյանքի կեսը նվիրել է Հայաստանին օգնելուն, վերականգնել է եկեղեցիներ, կառուցել է հիվանդանոցներ։ Եվ փոխարենը երբեք ոչինչ չի խնդրել Հայաստանից։ Մարդը դա արել է ավելի շատ Հայաստանում մարդկանց աջակցելու համար, քան ինչ-որ շահույթի համար։


–Եվ չմոռանանք, որ նրա քաղաքական կյանքը սկսվել է Հայ առաքելական եկեղեցուն աջակցելուց, որին մինչև հիմա ուզում են պարզապես տապալել, կազմացրել կամ ոչնչացնել։ Ես կարծում եմ, որ դա ընդհանրապես անհնար է, բայց չէ՞ որ ոտնձգության փորձ կատարեցին։


– Իրեն հարգող յուրաքանչյուր հայ, որը պայքարում է իր հավատքի համար, որը պահպանում է ավանդույթները, ընտանիքի ինստիտուտը, պետք է նաև կանգներ Եկեղեցու կողքին և թույլ չտար (ինչ ղեկավարություն էլ որ լիներ) միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Սա պատմականորեն այն հիմքն է, որը մնացել է մեզ, և որի համար արյուն են թափել հարյուրավոր ու հազարավոր մարդիկ, հանուն մեր հավատքի, որը մենք պետք է Ձեզ հետ պահպանենք։


– Սկսած Վարդան Մամիկոնյանից, իսկ գուցե նույնիսկ ավելի վաղ, և մինչև այսօր։


–Այո՛, դրա համար էլ նա ամեն ինչ ճիշտ արեց, և կարծում եմ, որ եթե նույնիսկ ժամանակը հետ դառնար, նա նույն կերպ կկանգներ և նույն այդ խոսքերով կասեր և նույն կերպ կպաշտպաներ Հայ եկեղեցին այն անընդունելի հարձակումներից, որոնք թույլ տվեց իրեն Հայաստանի ղեկավարությունը։


– Ինձ մի հարց էլ է հետաքրքրում. Ձեր կարծիքը Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի մասին Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ այն կալանավորների նկատմամբ, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտում՝ լիովին ապօրինի, հանիրավի, և որոնք արդեն ստացել են 20-25 տարվա ազատազրկում: Նրանց ճակատագիրը և նրանց կյանքը մինչև հիմա վտանգի տակ են: Հայաստանի իշխանությունները այսօր նրանց համար ոչինչ չեն անում: Միգուցե դա նրանց համար ձեռնտո՞ւ է, որ նրանք այնտեղ նստեն: Ի՞նչ եք կարծում: 


– Եկեք այսպես ասենք. եթե Հայաստանի ղեկավարությունը խոսում է խաղաղության մասին, ապա թող ազատ արձակեն քաղբանտարկյալներին։ Ռուբեն Վարդանյանը ինձ համար առանձնահատուկ անհատականություն է, ես նրան ճանաչում եմ և հասցրել եմ նրա հետ աշխատել, հատկապես 2021 թվականի նրա նախընտրական արշավի ժամանակ՝ «Ապրելու երկիր», որը նա հիմնադրեց, իսկ հետո դարձավ Արցախի պետքարտուղարը։ Սիրտս նրա համար առնվազն ցավում է, որովհետև նա Արցախ գնաց ծառայելու, ժողովրդին օգնելու, նա նույնիսկ զենք չի վերցրել ձեռքը։ Նա չի մասնակցել ռազմական գործողություններին։ Ես, իհարկե, կցանկանայի, որ բոլորին ազատ արձակեին՝ ոչ մեկին չառանձնացնելով։ Բայց, իհարկե, Ռուբենի համար սիրտս հատկապես է ցավում, որովհետև միջազգային բոլոր չափանիշներով չի կարելի ձերբակալել պետական նախարարին, որը պարզապես եկել էր մարդկանց օգնելու, փորձում էր վերականգնել Արցախը, և այսօր անարդարացիորեն նստած է բանտում։ Թող ժողովուրդը մտածի այսպիսի խաղաղության մասին, որտեղ իբր թե ստորագրում են խաղաղության համաձայնագրեր, բայց այսպիսի մարդուն՝ բարերարին, գործարարին, պահում են բանտում և ազատ չեն արձակում։ Պետք է ազատ արձակել, եթե խոսում եք խաղաղության մասին։ Դիմում եմ Ադրբեջանի ղեկավարությանը։


– Որքան ինձ հայտնի է, այժմ Հայաստանի քաղաքացիների երեք կարգ (կատեգորիա) կա։ Մի կարգի մարդիկ նրանք են, ովքեր քվեարկելու են ներկայիս իշխանության օգտին։ Երկրորդ կարգը նրանք են, ովքեր քվեարկելու են ընդդիմության օգտին։ Եվ երրորդ կարգը նրանք են, ովքեր չեն գնալու ընտրության։ Եվ ահա այս մարդիկ, որոնք չեն գնալու ընտրության, իրենց վարմունքով փաստացի կաջակցեն ներկայիս իշխանությանը։ Չէ՞ որ դա ձեռնտու է իշխանությանը, որ այս մարդիկ չքվեարկեն։ Ձեր ուղերձը այն մարդկանց, որոնք չեն ցանկանում գնալ ընտրության։ Ի՞նչ խորհուրդ կտայիք կամ ի՞նչ կասեիք նրանց մեր զրույցի վերջում։


– Ես խորհուրդ կտայի Հայաստանի քաղաքացիներին անպայման գնալ հունիսի 7-ի ընտրություններին, քանի որ յուրաքանչյուր ձայնից շատ բան է կախված։ Սա քաղաքացիական մի պարտք է, և 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնա և տա իր ձայնը։ Ինձ համար այսօր ամենաարժանի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, «Ուժեղ Հայաստան» կուսակցութունը, քանի որ այս մարդը, ըստ էության, անցյալ տարի այս ժամանակ քաղաքականության մեջ չէր։ Պաշտպանելով եկեղեցին, պաշտպանելով հայության շահերը, այս հաստատությունը՝ նա մտավ քաղաքականություն, որպեսզի լինի իր ժողովրդի հետ։ Մարդը կարող էր դա չանել՝ հաշվի առնելով իր ունեցած հնարավորությունները։ Բայց նա դուրս եկավ իր հարմարավետ գոտուց (կոմֆորտ զոնա) և ուզում է նվիրվել հայ ժողովրդին ծառայելուն։ Ես խորհուրդ եմ տալիս հունիսի 7-ին քվեարկել «Ուժեղ Հայաստանի» համար, Սամվել Կարապետյանի համար, քանի որ այս մարդը ապացուցել է ոչ թե խոսքերով, այլ գործով, թե ինչպես է ամբողջ կյանքում պաշտպանել Հայաստանը, պայքարել Հայաստանի համար, օգնել Հայաստանին։ Քանի որ շատ բան է կախված յուրաքանչյուր ձայնից։ Այնպես որ՝ քվեարկե՛ք։ Եվ դուք կզարմանաք, թե ինչպես հաջորդող մեկ-երկու տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի հետ Հայաստանը կդառնա հետխորհրդային տարածքում բիզնեսի և տնտեսության ձգողական կետերից մեկը։


–Ես տեսնում եմ, որ Դուք ոչ միայն ասում եք, այլև հավատում եք դրան։


– Ես հավատում եմ, և համոզված եմ. տա Աստված, որ Սամվել Սարգիսովիչը հաղթի, և մենք վկաները կլինենք Հայաստանի նոր դարաշրջանի՝ Ռուսաստանի հետ ավելի սերտ բարեկամության, ավելի ուժեղ տնտեսական աճի, ավելի ժամանակակից երիտասարդության, որն այսօր մեծանում ու կրթություն է ստանում։ Կկառուցվեն ժամանակակից դպրոցներ, մարզադահլիճներ, և կկատարվեն նոր ներդրումներ։ Որպես զինվորական՝ ես իհարկե տեսնում եմ, որ Սամվել Կարապետյանը ցանկանում է Հայաստանում ստեղծել շատ ավելի ուժեղ բանակ։ Ես հավատում եմ դրան, քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, պատերազմ կարող է և չլինել, բայց հարկավոր է դրան պատրաստվել ամեն օր։ Ուստի հուսով եմ, որ ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն և չի սխալվի։


– Ահա այս դրական նոտայի վրա ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման, Ձեզ հետ մեր հարցազրույցի համար։ Եվ ես մեծ հույս եմ տածում, որ հատուկ ռազմական գործողությունը շուտով կավարտվի Ռուսաստանի հաղթանակով, և այս հարցը կփակվի։


– Շատ շնորհակալություն։ Մեզ խաղաղություն է պետք։ Հաղթանակը մերը կլինի։


– Շնորհակալություն։

Հարցազրույցը վարեց Գրիգորի Անիսոնյանը

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում