«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՉԼ 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները հայտնի են

Սպորտ

Ազգային առաջնությունների ավարտից հետո հայտնի են դարձել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությաբ 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները։ Մրցաշարին կմասնակցի ընդհանուր առմամբ 81 ակումբ։

Լիգայի փուլում հանդես կգա 36 թիմ, որոնցից 29-ի անուններն արդեն հայտնի են։ Մյուս 7 ուղեգրերի հասցեատերերը կորոշվեն որակավորման չորս փուլերի արդյունքներով, որտեղ թիմերը բաժանված են «Չեմպիոնների ուղու» և «Լիգաների ուղու»․ ընդ որում՝ դրանք միմյանց հետ չեն խաչվում։ Որակավորման փուլից լիգայի փուլ դուրս կգան 5 ակումբ Չեմպիոնների ուղիով և 2-ը՝ Լիգաների ուղիով։

 

Ստորև ներկայացված են այն փուլերը, որտեղից թիմերը կսկսեն պայքարը, ինչպես նաև նշված են համապատասխան ուղիները․

Լիգայի փուլ․ «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Ասթոն Վիլա», «Լիվերպուլ» (բոլորը՝ Անգլիա), «Ինտեր», «Նապոլի», «Ռոմա», «Կոմո» (բոլորը՝ Իտալիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Վիլյառեալ», «Ատլետիկո Մադրիդ», «Բետիս» (բոլորը՝ Իսպանիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «ՌԲ Լայպցիգ», «Շտուտգարտ» (բոլորը՝ Գերմանիա), ՊՍԺ, «Լանս», «Լիլ» (բոլորը՝ Ֆրանսիա), ՊՍՎ, «Ֆեյենորդ» (երկուսն էլ՝ Նիդեռլանդներ), «Պորտու», «Սպորտինգ» (երկուսն էլ՝ Պորտուգալիա), «Բրյուգե» (Բելգիա), «Սլավիա» (Չեխիա), «Գալաթասարայ» (Թուրքիա), «Շախտյոր» (Ուկրաինա):

Փլեյ-օֆֆ փուլ (Չեմպիոնների ուղի)․ «Վիկինգ» (Նորվեգիա), ԱԵԿ (Հունաստան), ԼԱՍԿ (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա):

Որակավորման 3-րդ փուլ (Լիգաների ուղի)․ «Լիոն» (Ֆրանսիա), ՆԵԿ (Նիդեռլանդներ), «Յունիոն ՍԺ» (Բելգիա), «Սպարտա» (Չեխիա), «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա), «Օլիմպիակոս» (Հունաստան):

Որակավորման 2-րդ փուլ․Չեմպիոնների ուղի՝ «Լեխ» (Լեհաստան), «Օրհուս» (Դանիա), «Թուն» (Շվեյցարիա), «Հապոել ԲՇ» (Իսրայել), «Օմոնիա» (Կիպրոս), «Մյելբյու» (Շվեդիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Ցելյե» (Սլովենիա): Լիգաների ուղի՝ «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Շտուրմ» (Ավստրիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Գուրնիկ» (Լեհաստան):

Որակավորման 1-ին փուլ (Չեմպիոնների ուղի)․ «Արարատ-Արմենիա» (Հայաստան) «Դյոր» (Հունգարիա), «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա), «Լևսկի» (Բուլղարիա), «Սաբահ» (Ադրբեջան), «Շեմռոք Ռովերս» (Իռլանդիա), «Պետրոկուբ» (Մոլդովա), «Վիկինգուր Ռեյկյավիկ» (Իսլանդիա), «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ռիգա» (Լատվիա), «Դրիտա» (Կոսովո), ԿուՊՍ (Ֆինլանդիա), «Կայրաթ» (Ղազախստան), «ԿԻ Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ), «Ֆլորիանա» (Մալթա), «Լարն» (Հյուսիսային Իռլանդիա), «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա), «Ֆլորա» (Էստոնիա), «Էգնատիա» (Ալբանիա), «Սուտյեսկա» (Չեռնոգորիա), «Ատերտ Բիսեն» (Լյուքսեմբուրգ), ՏՆՍ (Ուելս), «Իբերիա 1999» (Վրաստան), «Վարդար» (Հյուսիսային Մակեդոնիա), «ՄԼ Վիտեբսկ» (Բելառուս), «Ինտեր Էսկալդես» (Անդորրա), «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար), «Տրե Ֆիորի» (Սան Մարինո):

Որակավորման փուլերի հանդիպումները կկայանան հուլիսի 7-8-ին, 14-15-ին, 21-22-ին, 28-29-ին, ինչպես նաև օգոստոսի 4-5-ին, 11-ին, 18-19-ին և 25-26-ին: Լիգայի փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-10-ը:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի 2027 թվականի հունիսի 5-ին Մադրիդում:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան