«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Փաշինյանը հայ ժողովրդից թաքցնում է ԵՄ-ին միանալու հետևանքները․ Վոլոդին

Միջազգային

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, անձնական պարտավորություն է ստանձնել երկիրը միացնել Եվրոպական միությանը և այժմ իրագործում է այն, գրել է TASS-ը։ Վոլոդինի պնդմամբ՝ Փաշինյանը թաքցնում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ ժողովրդի համար Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) երկրի դուրս գալը։ Վոլոդինի խոսքով՝ Փաշինյանը «փորձում է ԵՄ-ի հետ միանալու բոլոր ծախսերը բարդել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի վրա»։

Ռուս պաշտոնյան նաև ընդգծել է, որ կառավարության ղեկավարը բնակչության հետ բացահայտ չի խոսում այն մասին, թե երկրի համար ինչ արժեք կունենա ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Նա հավելել է, որ որ Փաշինյանին «չեն մտահոգում ժողովրդի ճակատագիրն ու երկրի պետականությունը», և նա հույս ունի, որ «ԵՄ-ին միանալը կպահպանի իր անձնական իշխանությունը»։ Վոլոդինի կարծիքով՝ ԵՄ-ին միանալու որոշման դեպքում Հայաստանը չի ստանա արտոնություններ և զարգացման աջակցություն։

Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանի հետ կվարվեն այնպես, ինչպես ժամանակին վարվեցին Ուկրաինայի հետ։ «Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը, ըստ էության, այդպես էլ բաց չթողեցին եվրոպական շուկաներ՝ դրա համար սահմանելով խիստ և ոչ շահավետ սակագնային քվոտաներ։ Նույնը սպասվում է նաև Հայաստանին»,- ասել է Վոլոդինը։ Վերջինս նախազգուշացրել է նաև Հայաստանում հնարավոր տնտեսական հետևանքների մասին, ըստ որոնց՝ բնակիչների համար գազը կթանկանա գրեթե 4 անգամ, իսկ Ռուսաստանից Հայաստան իրականացվող անդրսահմանային դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան մոտ 4 մլրդ դոլար (բոլոր փոխանցումների 2/3-ը), կտրուկ կկրճատվեն։

Բացի այդ, Պետդումայի նախագահը նշել է, որ ՀՀ քաղաքացիների համար կչեղարկվեն Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները, իսկ աշխատանքի տեղավորումը հնարավոր կլինի միայն արտոնագրերով։ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների ֆոնին։ Մոսկվայից հնչող կոշտ քննադատության ֆոնին ՌԴ-ն սահմանափակել էր ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, որոնց թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը։ Կասեցվել էր նաև ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը։ Ավելի ուշ սահմանափակումներ էին կիրառվել ՀՀ-ից որոշ մրգերի, իսկ հունիսի 2-ին՝ սերմապտուղների, կարտոֆիլի, սմբուկի և չրերի ներմուծման վրա։

Մայիսի 22-ին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու որոշման պարագայում Հայաստանը կկորցնի որոշակի արտոնություններ, երկրի համար կսահմանվեն մաքսատուրքեր, ինչպես նաև կփոխվեն գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր ԵԱՏՄ արտոնությունների հնարավոր կորստի մասին: Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրները ՀՀ-ին հորդորել էին ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։


Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան