«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հենց անճարանամ, խոզապահ կդառնամ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԺԱՆՐԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը 2018 թվին եկավ վիշապների դեմ պայքարելու, բայց ինքն էլ վերածվեց վիշապի, ու հիմա ընտրապայքարը վերածվել է վիշապների պայքարի։

**

ԿՈՄՊԼԻՄԵՆՏԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ

(ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Բանից պարզվում է ա` Պուտինը Նիկոլին մեկ եղո՞ւմ ա, մեկ` դեղո՞ւմ։

**

ՀԵ՜Յ ՆԻԿՈԼ, ՆԻԿՈԼՆ ԱՍԱՑ ՉԷ-ՉԷ, ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ, ԴԱՎՈՆ ՔԵՖԻ ՄԵՋ Է

(ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԱԿՏԻՎԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ անկախ դիտորդների` ինչպես երեւում է, ընտրությունների ավարտից հետո հաստատ տոն լինելու է, բայց ում դռանը, Տոնոյանը ցույց կտա։

**

ЧЕМ ЧЕРТ НЕ ШУТИТ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀՅԴ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԱԿՑԻԱՅԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` ՀՅԴ-ն որոշել է Նիկոլի ծնունդը յուրովի շնորհավորել, որ ընտրվելու դեպքում իրենց քաղցր աչքով մտիկ անի։

**

 ....ИТ КАК ТРОЦКИЙ

(ՄԵԴՎԵԴԵՎԻ ԿՈՂՄԻՑ` ՆԻԿՈԼԻՆ ՏՐՈՑԿՈՒ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Տրոցկու կենսագիրների` Մեդվեդեւը, ամենայն հավանականությամբ, Նիկոլին Տրոցկու հետ համեմատելով, նկատի է ունեցել նրա շատախոսությունը, ոչ թե կյանքի ավարտը։

**

ԵՐԲ ՄՈՒՀԱՄԵԴԸ ՉԻ ԳՆՈՒՄ ՍԱՐԻ ՄՈՏ

(ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ Հ1-ՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԸՀ-ից հայտնում են, որ Հ1-ով առաջին դեմքերի հավաքը նորմալ ապահովելու նպատակով այն անցկացնելու են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանենց տանը։

**

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՇԵՆՔԸ ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ ԽԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Իլհամը Արցախը խլեց, Նիկոլը` Արցախի ներկայացուցչության շենքը։

**

ԾԱՂԻԿ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ՆԻԿՈԼԻՆ

Ծաղիկներս ում նվիրեմ,

Թառամել են առանց ձեզ…

**

ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ` ԾԱՂԻԿՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻՆ

Миллион, миллион, миллион алых роз

Из окна, из окна, из окна видишь ты...

 

**

ԾԻՐԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ` ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ

(«ՄԵԶ ՄՈՏ ԾԻՐԱՆԸ ԿԷԺԱՆԱՆԱ, ԾԻՐԱՆԻ ԱՐԱՂ ԿՔԱՇԵՆՔ»` ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ծիրանի արաղ խմած, Մելքոնյան Գագո մեծացած:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան