«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Մինչեւ վերջին խազը կզցնելու» խոստումնե՞ր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Թերեւս նախընտրական քարոզարշավի թեժ մթնոլորտն այնքան է ազդել իշխանության ներկայացուցիչների վրա, որ նրանք սկսել են մրցել միմյանց հետ՝ հանրությանն առավել կոշտ ու սպառնալից հայտարարություններով զարմացնելու հարցում։ Եվ եթե մինչ այժմ նման հռետորաբանության գլխավոր հեղինակ համարվում էր Նիկոլ Փաշինյանը, ապա, կարծես, ԱԺ փոխխոսնակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ բանագնաց ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ որոշել է գերազանցել նույնիսկ իր քաղաքական ղեկավարին։ Բյուրականում անցկացված քարոզարշավի ժամանակ Ռուբինյանը, խոսելով քաղաքական հակառակորդների մասին, հայտարարել է. «Կալուգացի օլիգարխը դառնալու է բոմժ, ու եթե Բյուրականում կա մեկը, որ կասկածում է, իրան էլ ենք սարքելու բոմժ, կզցնելու ենք մինչեւ վերջին խազը»։ Դժվար է հիշել, թե այդքան դեմոնիզացված նախկինների օրոք Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որն է նման բառապաշարով ու նման սպառնալիքներ հիշեցնող ձեւակերպումներով դիմել քաղաքացիներին։ Առավել եւս՝ երբ խոսքը վերաբերում է ոչ թե շարքային կուսակցականի, այլ երկրի Ազգային ժողովի փոխխոսնակի եւ արտաքին քաղաքական զգայուն ուղղությամբ Հայաստանի հատուկ բանագնացի պաշտոն զբաղեցնող անձի։ Ստացվում է՝ իշխանության ներկայացուցիչները քաղաքացիներին քաղաքական բանավեճի փոխարեն առաջարկում են «մինչեւ վերջին խազը կզցնելու» խոստումնե՞ր։

Իշխող «Քաղաքացիական պայմնագիր» խմբակցության պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին, այդ առաջարկները վաղուց կան»: Նա նշել է, որ դրա մասին լսել է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ ուրիշ երկրից: «Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, եւ այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,- հավելել է նա։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Իյա, ամաչու՞մ ես ասես՝ ո՞ր երկիրն է առաջարկել մեզ ավելի էժան գազ... Կարո՞ղ է դա այն նույն երկիրն է, որտեղից բենզին ու դիզվառելիք ես գնում... Ադրբեջա՞նդ է, Գռզո՛... Թե բա՝ չէ, որիշ երկիր է.. Լու՞րջ...»:

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում բացվել է Արցախի խորհրդանիշի՝ «ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» հուշարձանի նմանությամբ նոր արձան։ Ու սա իսկապես զարմանալու առիթ է տալիս։ Հետաքրքիր ժողովուրդ ենք. տարիներ շարունակ ռուսից բողոքում ենք, Ռուսաստանին մեղադրում Արցախի կորստի համար, բայց հենց ռուսական հողում ենք տեղադրում մեր «Տատիկ-պապիկի» հուշարձանը, որը մնաց Ադրբեջանի վերահսկողության տակ Արցախում։ Ավելին՝ երբ տարիներ առաջ արցախցի որոշ գործիչների ու պատգամավորների ասում էինք, որ գուցե Արցախի անվտանգության միակ իրական տարբերակը Ռուսաստանի պրոտեկտորատի կարգավիճակ խնդրելն է, անմիջապես վիրավորվում էին։ Ասում էին՝ «ոչ, մենք անկախ պետություն ենք, մեզ պրոտեկտորատ պետք չէ»։ Այսօր, սակայն, ստացվել է մի յուրօրինակ պատմական հեգնանք. Արցախի պետականությունը չկա, արցախցիների մի զգալի մասը ապաստան է գտել Ռուսաստանում, իսկ այժմ այնտեղ են տեղափոխվում նաեւ Արցախի խորհրդանիշները։ Ստացվում է՝ ոչ միայն արցախցիներն են գաղթել Ռուսաստան, այլեւ հուշարձանները։ Պյատիգորսկի «Մենք ենք մեր սարերը» թերեւս եւս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան թանկ կարող են արժենալ քաղաքական պատրանքներն ու ժամանակին չկայացված որոշումները։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան