Ընտրությունների լեգիտիմության հարցը կասկածի տակ է»

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի «Կլոր սեղան» նախագծի շրջանակում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ շարունակում է հյուրընկալել քաղաքական գործիչների՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին:

Ի դեպ, հարկ է նշել, որ հեռուստադիտողի հետաքրքրությունը «Կլոր սեղան» նախագծի շուրջ բավականին մեծ է եւ պահանջված, որի վառ ապացույցը հարյուրավոր նամակներն ու քննարկումներն են: Նույնիսկ եղել են հարցեր, թե ինչու է ԴՕԿ կուսակցության առաջին համարն արդեն երկրորդ անգամ մասնակցում քննարկումներին: Հայկ Բաբուխանյանը հաղորդման սկզբում նշեց, որ «Կլոր սեղան»-ին մասնակցելու հրավիրել են առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների, որոնց թվում նաեւ՝ «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին, «Հայաստան» դաշինքին՝ ապահովելով  բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը: Եղել են նաեւ ոչ առաջատար կուսակցություններին հրավերներ, սակայն հրավերին արձագանքել են երկու կուսակցություն՝ ԴՕԿ կուսակցությունը եւ ԲՀԿ-ն: Վերջինիս ներկայացուցիչը չկարողացավ ներկա գտնվել` օրվա հետ կապված գերզբաղվածության պատճառով:

Ինչպես կհիշի «Իրավունք»-ի ընթերցողը, նախորդ «Կլոր սեղան» նախագծի շրջանակում քննարկվել է արցախցիների Հայաստանում կայանալիք ընտրություններին չմասնակցելու խնդիրը, որը կապվում էր իբրեւ թե անձնագրերի հետ:

«ՈՐՍ Է ՍԿՍՎԵԼՈՒ ԴԵՊԻ ԱՐՑԱԽՑԻՆԵՐ»

Բաբուխանյան —Մենք բազմիցս դիմել ենք բոլոր իրավաբաններին` կապված արցախցիների անձնագրերի եւ նրանց՝ ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ, որպեսզի ձեւակերպվի հարցը թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ թե՛ այլ կառույցներին՝ հասկանալու համար պատճառը, թե ինչպես է հնարավոր ՀՀ գերբով, կապույտ անձնագրով քաղաքացուն թույլ չտալ, որ վերջինս մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Այս քննարկումներին եւ դիմումներին արձագանքեց պարոն Բաղդասարյանն ու որպես իրավաբան հարցում ուղարկեց ԿԸՀ, թե ինչն է պատճառը, որ արցախցիները 1989 թվականի դեկտեմբերի 1-ից ստացել են ՀՀ քաղացիություն եւ, չգիտես ինչու, չէին մասնակցելու քվեարկությանը: Սակայն հուրախություն մեզ՝ պարոն Բաղդասարյանին հաջողվեց այնպիսի իրավական մոտեցում ցուցաբերել, որ ԿԸՀ-ն պատասխանեց, որ արցախցիներին իրենց մոտ եղած կապույտ անձնագրերով թույլատրվում է մասնակցել ընտրություններին: Կխնդրեմ այդ հարցի շուրջ Ձեր մեկնաբանությունը:

Բաղդասարյան Շնորհակալ եմ հրավերի համար եւ կրկին  ասում եմ, որ պատիվ եմ համարում լավագույն մեդիաներց մեկում` ի դեմս «Իրավունք TV»-ի, կրկին  լինել այս տաղավարում: Նախ թույլ տվեք արձանագրել, որ մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է: Կապված արցախցիների թեմային` ասեմ, որ Դուք իրավամբ ճիշտ նկատեցիք, որ Ձեր կողմից որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչ ղեկավար, բարձրաձայնվեց խախտումը, որը իրավական հարթության վրա քննարկվեց: Պետական լիազոր մարմինը գտավ, որ վերջիններիս իրավունքը խախտված է, եւ համապատասխան որոշմամբ թույլատրվեց:

Հիշեցի նաեւ, որ բազմաթիվ են եղել դեպքերը, գլխավոր պլան մղելով անձի խախտված իրավունքը, ինչու ոչ, նաեւ ՍԻՄ կուսակցության, «Իրավունք» թերթի հետ մենք պայքարի էինք դուրս եկել: Ես հիշեցի այն ծանր օրերը, երբ Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորում էին տարբեր իրավապաշտպանների, ովքեր դատի էին տալիս «Իրավունք» թերթին՝ միայն նրա համար, որ վերջինս բարձրաձայնում էր այնպիսի հարցեր, ինչպիսիքն էին՝ նույնասեռականները, սորոսականները, ովքեր դեմոկրատիայի անվան տակ քայքայիչ գործողություններ էին իրականացնում: Եվ իրավամբ, եթե ոչ «Իրավունք»-ը, ապա ո՞վ պետք է բարձրաձայներ: Հիշում եմ անգամ` հրապարակվեց, որ այն իրավապաշտպանը ով կկանգնի այդ անձանց կողքին, կարծես թե 5000 եվրո գումար էին տալիս: Արձանագրեմ, որ հաղթանակով էինք այդ ամենն ավարտում:

Գիտեք, պետք է ասեմ, եզակի քաղաքական ուժ է ԴՕԿ կուսակցությունը, որ չի նայում` այդ գործողության արդյունքում ռեյտինգ կկորցնի, թե կբարձրացնի: Արցախցիների թեման գլոբալ թեմա է, եւ այնպես չէ, որ ԴՕԿ կուսակցությունը այն բարձրաձայնեց` ի դեմս ինձ, եւ դրա արդյունքում բոլոր ձայները պետք է գային ԴՕԿ կուսակցությանը: Հիմա ես մտածում եմ, որ որոշ քաղաքական միավորների կողմից որս է սկսվելու դեպի արցախցիներ ու փորձելու են ցույց տալ, թե իրենք ինչքան լավն են, ու որ գնան իրենց ընտրեն:

Մենք նման խնդիր չունենք, ավելին, ես կցանկանամ արձանագրել կարեւոր նորմ՝ տարիներ շարունակ Վարդան Ղուկասյանը ժողովրդի մոտ չի գնացել խաբեությամբ: Նա ժողովրդի հետ խոսել է ուղիղ, երբեմն` կոշտ, բայց անկեղծ: Ու երբ շատերը լռում են նաեւ արցախցիների հարցում, նա տարիներ շարունակ բարձրաձայնել է բանակի քայքայման, կոռուպցիայի, պետականության թուլացման եւ այլնի մասին: Երբ շատերը մտածում էին իրենց աթոռի մասին, Վարդան Ղուկասյանը խոսում էր պետության ողնաշարը վերականգնելու մասին: Թող այնպիսի տպավորություն չստացվի, որ ես սազն առել գովում եմ մեր վարչապետի թեկնածուին, բայց դա է իրականությունը:

Ինչ վերաբերում է այն քաղաքական ուժերին, որոնք չեն արձագանքել ներկա լինելու համար այս բանավեճին, ի՞նչ եք կարծում՝ նրանք գային այստեղ ի՞նչ անեին... Հիմա նրանք պետք է շուտասելուկի պես բակերում ցույց տան, որ իրենք լավագույնից լավագույնն են: Իրավամբ թող ընտրողը նայի եւ հետեւություն անի:

«ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ԴՐՎԱԾ Է ՄԻ ԿՈՂՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՉԳԻՏԵՆ` ԻՆՉ ԱՍԵՆ»

Բաբուխանյան —Արցախցիների թեման  մեր համատեղ հերթական հաղթանակն էր, եւ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի ու համարձակության շնորհիվ մենք մի շարք հաղթանակներ ենք տարել թե՛ Սորոսի հիմնադրամի դեմ, թե՛ տարբեր աղանդների, թե՛ համասեռամոլների եւ այլն: Այսօր էլ նոր հաղթանակ է, որ թույլ տվեցին արցախցիներին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Մենք կշարունակենք միասին այս պայքարը, առավել եւս, երբ Դուք կընտրվեք ԱԺ պատգամավոր: Մաղթում եմ Ձեզ առաջին տեղը վերցնեք այս պայքարում: Եվ մենք կշարունակենք մեր պայքարը, որ արցախցիների կապույտ անձնագրերը հավասարազոր ուժ կունենան, ինչպես ունեն Հայաստանի բոլոր մնացած մարզերի բնակիչները:

Վերջերս Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի ներկայացուցիչը հայտարարեց, որ Արցախը չենք կարող վերադարձնել: Այսինքն, նրանք պատրաստվում են պատժել հանձնողին՝ Նիկոլին, բայց Արցախը վերադարձնել չեն կարող: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու են այդ մարդիկ գալիս` ակնկալելով դառնալ իշխող ուժ, եթե Արցախը չեն փորձելու վերադարձնել: Իսկ մնացած ուժերի մոտ Արցախի թեման դրված է մի կողմ, որովհետեւ չգիտեն` ինչ ասեն. տպավորություն է, որ իրենք չեն ցանկանում զբաղվել այդ հարցով, քանի որ այսպես հարմար է: Արդեն Նիկոլը տվել է, ու էլ պետք չէ մտնել կռվի մեջ, պայքարել, բայց կարլի է հավիտյանս հավիտենից խոսել այդ մասին, որ Նիկոլը դավաճան է, տվեց Արցախը ու գործողություն չանել այդ առիթով: Ձեր նախընտրական ծրագրով, Դուք առանձնանում եք մնացածից, Ձեզ մոտ Արցախը վերադարձնելը առանցքային հարց է: Այս առումով ի՞նչ կասեք:

Բաղդասարյան Այո, Դուք ճիշտ նկատեցիք, որ միակ քաղաքական ուժը, որն ասել է, որ արցախցին գնալու է Արցախ, ու հատ-հատ գրված է ծրագրային դրույքներում, թե դա ինչպես պետք է լինի, ԴՕԿ կուսակցությունն է: Ոչ մի քաղաքական ուժ չհամարձակվեց նման բան ներկայացնել. որովհետեւ, ըստ էության, թող կոպիտ չհնչի, բայց նախկինները կերան Արցախը, եւ այսօրվա իշխանությունը հաշիվը փակեց: Դա կոպիտ է հնչում, բայց այդպես է: Հակառակ պարագայում, նախկինները ունեին պոզիտիվ պարտավորություն ներկայացնելու ծրագիր, թե ինչպես պետք է արցախցին գնա իր պատմական բնակավայր: Անգամ, պարոն Ղուկասյանն ասաց՝ ինչո՞վ եք տարբերվում, նախկիննե՛ր, ներկաներից: Միանշանակ մեր ծրագրում դա կա, եւ կարճ ասեմ, թե ինչպես է լինելու՝ օրենքի դիկտատուրայով, միասնաբար մենք հասնելու ենք այն կարեւորագույն նպատակներից մեկին, որը վերաբերում է Արցախի թեմային:

«ՄԵԿԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍ Է ԿԻՐԱՌՈՒՄ, ՄՅՈՒՍԸ՝ ՏՈՏԱԼ ՁԵՎԻ ԿԱՇԱՌՔ»

Բաբուխանյան — Անցած մեր հանդիպման ընթացքում, մենք քննարկեցինք տարբեր խախտումներ, որոնցից մեկը լուծվեց՝ արցախցիների հարցը, սակայն այն մնացածը մնացին, որոնք ընտրությունների օրինականությունը դնում են շատ լուրջ կասկածի տակ: Մենք անդադար լսում ենք ձայնագրություններ` կապված գումար տալու, գումար վերցնելու վերաբերյալ: Եվ դրանք շարքային քաղաքացիներ են, որոնց լսում են: Նախ ասենք, որ դատարանը պետք է թույլ տա, որպեսզի կատարվեն ձայնագրություններ, հակառակ դեպքում, դրանք կհամարվեն անօրինական: Ստացվում է, որ իշխանությունները բոլորի հանդեպ թույլ են տվել դատարանների միջոցով ձայնագրություններ կատարել, լսել հեռախոսազրույցները: Այսինքն՝ սա տոտալ հետապնդում է բոլորին, քանի որ, կարծես թե, մեծ քաղաքական գործիչներ չեն այն մարդիկ, որոնց ձերբակալում են: Նշանակում է բոլորին լսո՞ւմ են:

Բաղդասարյան Սա շատ կարեւոր հարց է: Եկեք այն բաժանենք երկու մասի՝ առաջինը լսելու հետ կապված իրավաչափության աստիճանը, եւ երկրորդ՝ ինչ ձեւով է ընթանում նախընտրական քարոզարշավը: Ցավոք, այս 30 տարիների մեջ մենք ունեցել ենք քաղաքական նախընտրական կոմպանիա, որ մարդիկ չափազանցված առասպելներ են պատմում: Օրինակ, պատմում էին, որ Դեմերճյան-Քոչարյան ընտրության ժամանակ այնքան շատ են եղել փոխված քվեաթերթիկներ, որ տարել եւ Սեւանա լիճն են նետել: Այն, որ այդ ժամանակվա սերունդը տեսել է, թե ինչպիսի տոտալ ընտրություններ են գնում, դա փաստ է, եւ պատրաստ եմ հակաճառողի հետ բանավիճել: Նույն գործառույթները ավելի մեծ գումարներով այսօր տեղի են ունենում նախընտրականի ժամանակ: Երբեմն արձանագրում ենք, որ՝ լավ, այս աստիճանի՞ իշխանությունները բերեցին ընտրողին իջեցրին, որ ընտրողի մոտ ձեւավորվել է այն գիտակցությունը, որ մեկ է, բան չի փոխվելու, գումարը վերցնեմ: Կարծես, սիամական կատուներ լինեն, մեկը վարչական ռեսուրսներ է օգտագործում, մյուսը` տոտալ ձեւի կաշառք:

Ինչ վերաբերում է, թե իրավապահ մարմինները, կարծես թե, բոլորին լսում են, ասեմ, այն աստիճանի խայտառակ վիճակում է գտնվում ՀՀ-ն, որ պետական լիազոր մարմինները, ունենալով համապատասխան տեղեկություն, որ այդպիսի կոռուպցիոն գործարքներ են տեղի ունենում՝ հանձնարարել են, զբաղվում են: Ես այստեղ հակառակ հարցն եմ տալիս՝ բա վարչական ռեսուրսները, որ օգտագործում են՝ մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, բա դրա վերաբերյալ ինչո՞ւ քրեական վարույթ չկա: Տեղեկացնեմ, որ դրա հետ կապված եւս դիմում է ներկայացվել, ԿԸՀ՝ օրենքով սահմանված կարգով, որպեսզի տան իրենց գնահատականը: Ընտրությունների լեգիտիմության հարցը կասկածի տակ է, որովհետեւ եթե դու մարդկանց առնում-ծախում ես՝ 30 արծաթով, ու այստեղ խնդիրն այն է, որ այդ վաճառվողը չի հասկանում` վաղը իր թոշակը չի բարձրանալու, հարկային քաղաքականությունը չի փոխվելու, որովհետեւ այդ տվողը վաղը տասնապատիկ է հետ վերցնելու:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում