«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչ է տալու մեր տարածաշրջանին ԱՄՆ–ի եւ Իրանի խաղաղությունը

Վերլուծություն

­Կար­ծես թե շատ բան է խո­սում այն մա­սին, որ Նե­թան­յա­հուն եւ նրա ծայ­րա­հեղ ռազ­մա­կա­նաց­ված կուր­սը ձա­խող­վում են (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=341864&l=am): Եվ ե­թե Թ­րամ­փը վերջ­նա­կա­նա­պես ըն­դու­նի այդ փաս­տը` հաս­նե­լով Ի­րա­նի հետ հա­մա­ձայ­նա­գիր կնքե­լու աս­տի­ճա­նին, ա­պա դա հիմ­քից փո­խում է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը: Եվ դա, ի­հար­կե, չի կա­րող իր ա­մե­նաու­ղիղ ազ­դե­ցութ­­յու­նը չու­նե­նալ նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նի վրա: Ա­ռա­վել եւս, երբ Ի­րանն այդ դեպ­քում ան­խու­սա­փե­լիո­րեն վե­րած­վում է գե­րու­ժի, ո­րի ա­ռաջ­նա­հերթ խնդիրն է լի­նե­լու իր սահ­մա­նա­կից տա­րածք­նե­րի ե­րաշ­խա­վոր­ված կա­յու­նութ­յու­նը:

­Կարճ ա­սած, ե­թե Թ­րամփն ըն­դու­նի Ի­րա­նի այդ նոր կար­գա­վի­ճա­կը, նա ի՞նչ շա­հեր է տես­նե­լու Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Կամ այս­պես. ե­թե Նե­թան­յա­հու­ի ռազ­մա­կան կուր­սը փոխ­վում է, Իս­րա­յե­լին այ­լեւս պե՞տք է կամ կա­րո՞ղ է Ի­րա­նի հա­րե­ւա­նութ­յամբ Ադր­բե­ջա­նին պա­հել որ­պես իր փոքր «ռազ­մա­կան կցորդ»: Վեր­ջա­պես, հարցն այս կող­մից էլ կա. իսկ Ի­րա­նը կցան­կա­նա՞, որ իր քթի տակ Հա­յաս­տան–ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը զար­գա­նա` որ­պես ա­մե­րիկ­յան պլաց­դարմ:

­ Աշ­խար­հագ­րութ­յու­նը հու­շում է, որ ե­թե Թ­րամ­փը կորց­նի Ի­րա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յան հաս­նե­լու հույ­սե­րը, նա նաեւ Հա­րա­վա­յին Կովկա­սում ա­նե­լու բան գործ­նա­կա­նում չու­նի: Ն­րա հա­մար այս տի­րույ­թը դառ­նում է փա­կու­ղի. վե­րե­ւում Ռու­սաս­տանն է, ներ­քե­ւում` Ի­րա­նը, իսկ դի­մա­ցը` ծան­ծա­ղող եւ փաս­տա­ցի ռուս­–ի­րա­նա­կան ռազ­մա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող Կաս­պից ծո­վը: Ու այս ե­րեք գոր­ծո­նը, ինչ­քան էլ, որ գե­ղե­ցիկ ճա­ռեր հնչեց­վեն «Թ­րամ­փի ու­ղու» ու նման այլ բա­նե­րի մա­սին, կրկնենք, Հա­րա­վա­յին Կով­կա­սը Թ­րամ­փի հա­մար դառում է ըն­դա­մե­նը փա­կու­ղի: Ա­ռա­վե­լա­գույ­նը, հնա­րա­վոր է այս­տեղ Ադր­բե­ջա­նից` Հա­յաս­տա­նով Թուր­քիա հաս­նող գիծ ստեղ­ծել: Բայց դա ռազ­մա­վա­րա­կան մա­կար­դա­կում Թ­րամ­փին ի՞նչ է տա­լու. ո­չինչ: Ընդ ո­րում, հա­նուն այդ ո­չն­չի պետք է բախ­ման մեջ մտնել ռուս­նե­րի եւ ի­րան­ցի­նե­րի հետ:

 Ադր­բե­ջա­նը, ի դեպ, այս օ­րե­րին ակ­տիվ շփում­նե­րի մեջ է Ի­րա­նի հետ: Քն­նարկ­վում են սահ­մա­նա­յին նոր ան­ցում­նե­րի եւ ե­ղած ծրագ­րերն ակ­տի­վաց­նե­լու թե­մա­ներ: Այ­սինքն, Ա­լիե­ւը թեեւ դեռ մնում է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» տրա­մա­բա­նութ­յան մեջ, բայց նաեւ սկսել է մշու­շոտ կեր­պով հաս­կա­նալ, որ հիմ­նա­կան շեշ­տը պետք է նո­րից դնի «Հ­յու­սիս–­Հա­րավ» տրա­մա­բա­նութ­յան վրա: Ու դա, թե­րեւս, կդառ­նա շատ ա­վե­լի ընդգծ­ված, ե­թե կնքվի ի­րա­նա­–ա­մե­րիկ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը (շատ հնա­րա­վոր է, որ դա լի­նի ար­դեն հա­ջորդ շա­բաթ­վա ըն­թաց­քում), եւ վերջ­նա­կան տեսք ստա­նա Նե­թան­յա­հու­ի` հե­ռա­նալ–չ­հե­ռա­նա­լու հար­ցը:

­Նի­կո­լի մոտ վի­ճա­կը «մի փոքր» այլ է: Վեր­ջին հայտ­նի սրա­ցում­նե­րը սկսել են նո­րա­նոր ո­լորտ­ներ ընդգր­կել, այդ թվում` հա­յաս­տան­յան հիմ­նա­կան ար­տա­հա­նում­նե­րի` ծի­րա­նի եւ խա­ղո­ղի ար­գելք է սահ­ման­վում: Իսկ ա­հա Նի­կո­լը, ով ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ խոս­տա­նում էր, թե կգնա եւ հար­ցերն ա­րա­գո­րեն կլու­ծի, ան­ցել է այլ քա­րոզ­նե­րի, թե կգնեմ այն ապ­րան­քը, ո­րը չեն կա­րո­ղա­նում Ռու­սաս­տան տա­նել: Ն­րա է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Պա­պո­յանն էլ խոս­տա­նում է` դարդ չա­նեք, ապ­րան­քը Եվ­րո­պա եք տա­նե­լու: Ի­հար­կե, կա­րելի է այս թե­զե­րը հեշ­տութ­յամբ ջախ­ջա­խել: Ա­սենք, Նի­կոլն այդ ի՞նչ փո­ղով է ու­զում այդ­քան պտուղ–­բան­ջա­րե­ղե­նը գնել, պետբ­յու­ջե՞ի հաշ­վին` ժո­ղովր­դի գրպա­նի՞: Այ­սինքն, հի­մա էլ մի­լիարդ­նե­րով վար­կեր պետք է վերց­նի, որ իր կա­տաստ­րո­ֆիկ քա­ղա­քա­կա­նութ­յան հե­տե­ւանք­նե՞­րը փա­կի: Թե՞ միակ դարդն այն է, որ հան­կարծ այս ողջ խայ­տա­ռակ վի­ճակն էլ ա­վե­լի չզրո­յաց­նի նրա վե­րար­տադր­ման հնա­րա­վո­րութ­յու­նը: Պա­պո­յա­նի մա­սին չխո­սենք. բա ե­թե կա­րող էիր Եվ­րո­պա ապ­րանք տա­նել, այդ ին­չո՞ւ մին­չեւ հի­մա չես տա­րել:

­Բայց ամ­բողջ խնդի­րը մի փոքր այլ է: Այս վի­ճա­կում Նի­կո­լը ե­րե­ւի դեռ հույ­սեր է փայ­փա­յում, թե Թ­րամ­փի հետ թուղթ ենք ստո­րագ­րել, ա­մե­րի­կա­ցի­նե­րը կգան, մի­լիարդ­ներ կբե­րեն: Բայց ե­թե Թ­րամփը փո­խում է ռազ­մա­վա­րութ­յու­նը, այն է` գնում է Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու, ո­րից հե­տո մեր տա­րա­ծաշր­ջա­նը նրա հա­մար դեռ­նում է փա­կու­ղի, այդ դեպ­քում Նի­կո­լի այդ հույ­սե­րը եւս զրո­յա­նում են: Ընդ ո­րում, ան­կախ այն բա­նից` կվե­րար­տադր­վի՞, թե` ոչ: Միակ հույ­սը, մի­գու­ցե, կմնա Թուր­քիան: Բայց այն պա­րա­գա­յում, երբ Ի­րան­ը դառ­նում է գեր­տե­րութ­յու­ն, ե­րե­ւի Թուր­քիա­յի հետ էլ հույ­սեր կա­պե­լը կդառ­նա ա­նի­մաստ: Ընդ ո­րում, դեռ Ռու­սաս­տա­նի մա­սին չենք խո­սում:

­Կարճ ա­սած, կան տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հան­րա­կան զար­գա­ցում­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­ն, ո­րից փախ­չել պար­զա­պես չես կա­րող: Եվ ե­թե ան­գամ հե­տե­ւանք­ներն այ­սօր չլի­նեն, վա­ղը հաս­տատ լի­նե­լու են: Եվ այդ վա­ղը աս­վա­ծը շատ հե­ռու ա­պա­գա­յին չի վե­րա­բե­րում:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/67863 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության