ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Տնտեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի։ Հաճախորդների հետ աշխատանքի այս ուղին ընդլայնում է սպասարկման հնարավորությունները և թույլ տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց Բանկ այցելելու։

Նոր մոդելի գլխավոր առավելությունը բանկային ծառայությունների հասանելիության ընդլայնումն է՝ հեռավար ձևաչափով։ Այն միտված է սպասարկման արագացմանը, հարմարավետության բարձրացմանը և Բանկի հետ մշտական կապի ապահովմանը՝ անկախ հաճախորդի գտնվելու վայրից և դիմելու ժամից։ Հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն, ծանոթանալ վարկային առաջարկներին և ձևակերպել վարկեր հեռավար եղանակով։ Հայտերի ուսումնասիրման գործընթացը տևում է հաշված րոպեներ։

«Տելեմարքեթինգի զարգացումը քայլ է դեպի ավելի ճկուն և ժամանակակից սպասարկման մոդել, որը հիմնված է հաճախորդների պահանջների և փոխգործակցության թվային ուղիների վրա։ Մենք ստեղծել ենք համակարգ, որի շնորհիվ բազմաթիվ հարցեր հնարավոր է լուծել հեռավար եղանակով։ Նոր մոդելը նաև ուժեղացնում է սպասարկման որակի վերահսկողությունը և օգնում առավել արդյունավետ վերլուծել հաճախորդների վարքագիծն ու նախասիրությունները։ Արդյունքում ծառայությունները դառնում են ավելի անհատականացված և հարմարավետ՝ միաժամանակ նվազեցնելով մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունը։ Ամեն օր մենք կատարում ենք մինչև 700 զանգ հաճախորդներին, ինչի արդյունքում ունենում ենք ամսական ավելի քան 500 վարկային հայտ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Տելեմարքեթինգի ուղղության զարգացմանը զուգահեռ` Բանկը նաև բարելավում է իր գործառնական ենթակառուցվածքը։ Տելեմարքեթինգի թիմի համար բացվել է ժամանակակից գրասենյակ` ստեղծված աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքն ապահովելու նպատակով։ Տարածքը հագեցած է աշխատանքային օրվա ընթացքում հարմարավետության և հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչը նպաստում է կենտրոնացված լինելու բարձր մակարդակի և հաճախորդների հետ հաղորդակցության որակի պահպանմանը։ Այս պայմանների շնորհիվ աշխատակիցները կարող են առավել կենտրոնացված զբաղվել դիմումների մշակմամբ, ինչը բարձրացնում է սպասարկման արագությունն ու արդյունավետությունը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում