ԵՄ-ն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Տնտեսություն

Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հունիսի 4-ին սպասվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր, որից հետո կհայտարարվի Հայաստանին լրացուցիչ աջակցության միջոցառումների մասին։ «Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։

Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների, տնտեսվարողների հետ հանդիպման նպատակը նրանց գաղափարները լսելն է, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները։

Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանի մասնավոր սեկտորի համար։

«Հայ գործարարներն ամենահաջողակների թվում են ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին։ Մենք այստեղ չենք Կառավարությանը փոխարինելու համար, թույլ տվեք սա հստակ ընդգծել։ Եվ մենք բացարձակապես նոր բան չենք անում, որովհետև մենք շարունակում ենք այն, ինչ արդեն միասին սկսել էինք»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։  Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։

Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում