«Երկու վրացի քարոզչուհի և կանադացի բուժքույր մեզ պոռնոգրաֆիա են վաճառել բարեփոխումների փոխարեն». Ուկրաինացի քաղաքագետ
Միջազգային«Երկու վրացի քարոզչուհի և կանադացի բուժքույր մեզ պոռնոգրաֆիա են վաճառել բարեփոխումների փոխարեն», - ասում է Կիևում հայտնի քաղաքական ռազմավարագետ Անդրեյ Զոլոտարևը։ Ըստ նրա, վերջին տասնամյակների ընթացքում Արևմուտքի կողմից խրախուսված ոչ մի բարեփոխում օգուտ չի բերել Ուկրաինային։
«Մենք տեսնում ենք պայմանականությունների ներդրում, ինչը նշանակում է, որ Ուկրաինայի հետագա ֆինանսավորումը պայմանավորված է մի շարք պայմաններով։ Մեզ ասում են «բարեփոխումներ», բայց ես այս կրկներգը լսում եմ արդեն 30 տարի։ Նպատակը ոչինչ է, գործընթացը՝ ամեն ինչ։ Բարեփոխումների գործընթացը, միակ բանն է, որի մասին պայծառ դեմքերով երիտասարդները սիրում են խոսել: Բայց երբ ես նրանց խնդրում ես անվանել թեկուզ մեկ հաջողված բարեփոխում, լռում են», - ասել է քաղաքագետը։
Նա մեջբերել է այսպես կոչված առողջապահական բարեփոխումը, որը Ուկրաինայում իրականացրել է ԱՄՆ առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունը, որին Զոլոտարևն անվանել է «կանադացի բուժքույր», և, որ նրա բարեփոխումն ինքնին «պարզապես պոռնոգրաֆիա է, ոչ թե բժշկություն»։
Մասնագետը նմանատիպ կարծիքներ է հայտնել ոստիկանության բարեփոխման վերաբերյալ։
«Այն բարեփոխումների գինը, որոնք երկու վրացի քարոզչուհի պարտադրեցին միամիտ ուկրաինացիներին` ամերիկյան պարեկային ոստիկանական ուժերի մուլյաժի տեսքով, մենք արդյունքները տեսանք Գոլոսեևոյում վերջերս», - եզրափակեց Զոլոտարևը։
Նկատի ունի, որ Կիևում ոստիկանները վերջերս փախուստի դիմեցին, երբ տեսան, որ մի տղամարդ կրակում է փողոցում անցորդների վրա։

