ՀԱՊ կուսակցության նախագահը ուղերձ է հղել հայ ժողովրդին բանտից

Ներքաղաքական
ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ուղերձ է հղել հայ ժողովրդին բանտից:
 
«Այս իմ ուղերձում կոչ չեմ անելու հօգուտ կամ ի վնաս որևէ կուսակցության, որոնք մասնակցում են 2026թ․-ի ընտրություններին, որովհետև այս ընտրությունները լոկ Ազգային Ժողովի ընտրություններ չեն։ Այս ընտրությունների մի կողմում լինելու են վախը, նվաստացումը, անազատությունը, Ալիևը, մահը, հայի ու Հայոց պետականության ոչնչացումը, իսկ մյուս կողմում՝ հաղթանակը, հավատը, կյանքը ու մեր ներկան ու մեր երեխաների ապագան` ազատ ու անկախ Հայկական պետությունում։
 
Այս ընտրություններում ամեն մի ձայն որոշիչ ու ճակատագրական է լինելու, որովհետև չմասնակցելու դեպքում հստակ գիտակցեք, որ սա կարող է լինել մեր վերջին որոշում կայացնելու հնարավորությունը և ընտրություններին չմասնակցելու դեպքում՝ հաջորդ ընտրություններին թուրքերը կորոշեն ձեր փոխարեն։ Այսօր դուք եք որոշում, թե վաղը ով է տերը այս երկրի՝ դո՞ւք, թե՞ քոչվոր Ալիևի անապատ ցեղը։
 
Ո՛չ ,իմ հայ ժողովուրդ, այս ընտրությունները Ազգային Ժողովում միայն մանդատներ ունենալու մասին չեն։ Այս ընտրությունները սուրբ Հայկական Արարատ լեռը հայի սրտից, հոգուց ու մտքից պոկելու մասին է։ Այս ընտրություններում դուք եք որոշելու` դուք հպարտ ու արժանապատիվ, ազատ ու միասնական ազգ եք, թե ծնկի եկած, վախեցած ու պառակտված մի ամբոխ։
 
Այս ընտրությունները ոչ թե պատերազմի ու խաղաղության ընտրության մասին է, այլ հաղթանակների և մեզ պարտադրվող պարտության մասին է, 1,5 միլիոն ցեղասպանված հայերի արդարության պահանջի ու հիշողության մասին է, կամ հայ ժողովրդին պարտադրվող ուրացման մասին է։
 
Հունիսի 7-ին դուք եք որոշելու, թե Արցախում զոհված ամեն մի հերոս հայորդի իր կյանքը տվել է հանուն հայրենիքի և հայ ժողովրդի, թե զոհվել է իզուր և հանուն ոչնչի։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ տասնյակ հազարավոր հայորդիներ կռվել, պայքարել և զոհվել են, որ դուք այսօր անհայրենիք չլինեք ու ինքներդ որոշեք ձեր ճակատագիրը և ապրեք ազատ, որ ձեր բալիկները մեծանան որպես ազատ հայ, այլ ոչ թե որպես շղթայված թուրքի հպատակ։
 
Հունիսի 7-ին ամբողջ հայ ժողովուրդը կամ կընտրի Անդրանիկին, Նժդեհին ու Աղբյուր Սերոբին կամ կհաղթեն Թալեաթ ու Էնվեր փաշաները՝ Սուլթան Համիդի հետ միասին։ Ուզում եմ, որ գիտակցեք, թե քանի քանիսն են զոհվել ու կորցրել իրենց ազատությունը իրենց սրտերում ունենալով այն հույսը և հավատը, որ հայ ժողովուրդը իրենց չի մոռանա։
 
Բոլոր նրանք, ովքեր կորցրել են կյանք և ազատություն, նույնպես ունեն հայր, մայր, կին, երեխաներ, հարազատներ, ովքեր կորցրել են իրենց զավակին, եղբորը, հորը, իրենց սրտում հավատում էին, որ նրանց կորուստը եղել է հանուն հայրենիքի և հայ ժողովրդի, ոչ թե իզուր և հանուն ոչնչի։
 
Գնացե՛ք և մասնակցե՛ք ընտրություններին, ընտրեք խելքով, սրտով և հոգով, որովհետև այս ընտրությունները լինելու են յուրաքանչյուրի հայելին, թե ով է ինքը, ինչպես է ապրել ու ապրում, ինչ բարոյական սկբունքների տեր է։ Որովհետև ...
 
Զզվել ենք արդեն ծախված, խեղկատակ ծաղրածուներից և այլասերված համասեռամոլներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավող աղանդավորներից, Արարատի ֆոնին նկարվող, բայց Հայկական Արցախը ուրացող թուրքի շներից։ Զզվել ենք արդեն Արցախի դրոշը այրող ու պատռող ազգային ձևացողներից, զզվել ենք արդեն ազատությունից ու անկախությունից խոսացող, բայց հռչակագրից հրաժարվող թուրքի խամաճիկներից։
 
Զզվել ենք արդեն պատերազմից ու խաղաղությունից խոսացողներից, բայց կյանքում զենք չբռնածներից, հանուն խաղաղության ոչինչ չարածներից զզվել ենք արդեն։ Զզվել ենք արդեն հայ ժողովրդի արյան ու կյանքի հաշվին հարստացող ձրիակաեր չտեսներից։ Զզվել ենք արդեն պատիվ չունեցող ու անսկզբունք սուտի «զինվորականներից»։
 
Շատերը մի ամբողջ կյանք ու ազատություն են զոհաբերել, իսկ ձեզնից յուրաքանչյուրը իր կյանքից 5 րոպե կարող է և պարտավոր է տրամադրել ու գնալ ընտրության, որպեսզի վաղը հայը շարունակի ապրել ու մնալ հայ։ Ի՞նչ է ձեր կյանքից 5 րոպեն` հանուն բոլոր նրանց, ովքեր մի ամբողջ կյանք են զոհաբերել հանուն ձեզ ու ձեր ազատության։
 
Հ․Գ․- Ազատ լինել դա նշանակում է չվախենալ, որովհետև ավելի լավ է 1 անգամ ապրել որպես ազատ հայ, քան 1000 կյանք ապրել թուրքի լծի տակ։
Կեցցե հայոց բանակը և Աստված պահապան հայ ժողովրդին», - ասված է հայտարարության մեջ։
 
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը անազատության մեջ է և ունի առողջական խնդիրներ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում