Հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ Բաքվում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ընտրություններից հետո մեկնել և՛ Մոսկվա, և՛ Վաշինգտոն, և՛ Բաքու։
«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Բրյուսել էլ։ Ասել եմ նաև, որ հույս ունեմ՝ հնարավորություն կունենամ Բաքվում մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- քվեարկելուց հետո լրագրողներին ասաց նա։
Փաշինյանը պնդեց՝ պատրաստվում է լիարժեք զարգացնել միջազգային հարաբերությունները։

