Փորձ է կատարվել «դեսանտ» իջեցնել ընտրական տեղամաս
ՆերքաղաքականԴՕԿ Կուսակցությունը հայտարարում է, որ ընտրության օրը արձանագրվել է ընտրական գործընթացին ապօրինի միջամտության հերթական փորձը։
«Փորձ է կատարվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ առնչություն ունեցող անձի միջոցով ԴՕԿ կուսակցության անվան տակ վստահված անձ «դեսանտ» իջեցնել ընտրական տեղամաս և ներթափանցել ընտրական գործընթաց՝ մեր քաղաքական ուժի անունը շահարկելով։ Այն տեղի է ունեցել Երևան քաղաքում, Պուշկինի անվան դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում։ ԴՕԿ Կուսակցության արագ արձագանքման խմբի գործողությունների շնորհիվ այն ժամանակին բացահայտվել և կանխվել է։ Փորձերը՝ ԴՕԿ Կուսակցության անունը օգտագործելով մոլորեցնել ընտրողներին կամ ներթափանցել ընտրական գործընթաց, դատապարտված են ձախողման», - ասված է ԴՕԿ կուսակցության ընտրական գլխավոր շտաբի հայտարարության մեջ:

