Ինքնաթիռը պայթել է Դոմինիկյան Հանրապետությունում կոշտ վայրէջք կատարելուց հետո (Տեսանյութ)
ՀասարակությունԻնքնաթիռը պայթել է Դոմինիկյան Հանրապետությունում կոշտ վայրէջք կատարելուց հետո՝ ամբողջությամբ այրվելով։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ դա մասնավոր Gulfstream G200 բիզնես ինքնաթիռ էր։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռում եղել են երկու օդաչուներ. երկուսն էլ զոհվել են։ Թռիչքից հետո անձնակազմը հայտնել է տեխնիկական խնդիրների մասին և կատարել է արտակարգ վայրէջք։

