Նեթանյահուի քաղաքական ճակատագիրը կախված է մազից. Իսրայելյան աղբյուրներ
ՄիջազգայինՓորձագետներն Իսրայելի պատասխան հարվածն Իրանին գնահատում են չափազանց թույլ, գրեթե սիմվոլին: Չնայած այն բանին, որ` «Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը խոստանում էր, թե «Թեհրանը պետք է այսօր գիշեր այրվի»»։
Պատճառը Թրամփի վերաբերմունքն էր: «Նա գիշերը Նեթանյահույին տեղեկացրել է, որ չի մասնակցում այս միջադեպին, որը գնահատում է, որպես Իսրայելի կողմից ծրագրված օպերացիա` Իրանի հետ ստրագրման հասած պայմանագիրը ձախողելու համար»: Այսինքն, եթե Նեթանյահուն ցանկանում է պատռերազմը վերսկսել, իր գործն է: Բայց պետք է հաշվի առնի, որ կարող է մնալ առանց ԱՄՆ-ի օգնության, որը լավագույն դեպքում կսահմանափակվի Իսրայելի կենտրոնական գոտու օդային պաշտպանության հարցերով: Ընդ որում, աղած սուղ ռազմամթերքի հաշվարկով:
Ըստ աղբյուրների, այս գիշերային միջադեպը նաեւ Թրամփի համար կարեւոր թեստ դարձավ: Այսինքն, նա ստուգեց` Թեհրանը պատրա՞ստ է առանց վարանելու գնալ պատերազմի վերսկսմանը: «Եթե այո, ինչը Իրանը հաստատեց Բեյրութին Իսրայելի հարվածներից հետո շատ արագ պատասխան հարձակում սկսելով, ուրեմն հետագա բանակցային ճնշումները որեւէ արդյունք չեն տալու: Ըստ այդմ, Թրամփը կարող է կողմնորոշվել` կա´մ գնում է համաձայնագրի ստորագրման այն համաձայնեցված տեսքով, որին հաջողվել է հասնել կա´մ կարող է շարունակել պատերազմը, որին Իրանն իրեն համարում է լիովին պատրաստ»:
Եվ այն, որ ԱՄՆ նախագահը նորից կոշտ խոսակցություն ունեցավ Նեթանյահույի հետ` հայտնելով, որ նա նոր պատերազմի դեպքում կարող է մենակ մնալ, փաստացի այդ թեստի հետեւանքն էր, կարծում է փորձագետը:
Ընդ որում, իսարյելյան լրատվամիջոցների հայտարարությունը, թե` «Նեթանյահուի քաղաքական ճակատագիրը կախված է մազից», ակնարկ է, որ նա նաեւ Իսրայելի ներսում է զրկված աջակցությունից:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68139

