«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչ է անելու ընդդիմությունը, վերցնելո՞ւ է մանդատները

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընտրությունների նախնական ու չափազանց վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո քննարկումների հիմնական թեման վերաբերում է նրան, թե ինչ է անելու ընդդիմությունը, ի մասնավորի՝ արդյոք խորհրդարան անցած ուժերը վերցնելո՞ւ են մանդատները: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ մինչ նման որոշման կայացումը դեռ մեկ շաբաթ կա, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին: Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, կլինեն բողոքարկումներ:

Օրինակ՝ ԲՀԿ-ն արդեն իսկ վերահաշվարկ է պահանջել: Ընդ որում, միայն մի քանի տեղամասի արդյունքների խեղաթյուրումը ԿԸՀ-ի կողմից, որի մասին երեկ հայտարարեցին այդ կուսակցության ներկայացուցիչները, արդեն իսկ ցուցիչ են, թե ինչ խայտառակություններ կարող էին արված լինել հետընտրական գիշերվա ընթացքում, և թե ինչպես կարող են փոխվել թվերը: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իրենք վիճարկելու են ընտրությունների արդյունքները: Նա նշել է, որ «այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»: Սպասելի է, որ «Ուժեղ Հայաստանը» ևս, մեղմ ասած, հաշտ չի լինի արդյունքների հետ, առավել ևս, որ կուսակցության ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ «հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»։ Նա նաև հիշեցրել է, որ «ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում»: «Միասնության թևեր» կուսակցությունը ևս կտրականապես մերժում է ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում է ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ «Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը»,-հայտարարել է ՄԹԿ-ն:

Մի խոսքով, նախնական թվեր հրապարակելով դեռ ամեն ինչ չի ավարտվում, գուցե և հակառակը՝ դեռ ամեն ինչ նոր է սկսվում:

Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, ապա դա բացառապես քաղաքական որոշման հարց է և կարող է քննարկվել միմիայն քաղաքական ճգնաժամ ձևավորելու կամ ԱԺ-ի լեգիտիմության տեսանկյունից, բայց ոչ ավելին: Ինչպես նշում են իրավաբանները, իրավական տեսանկյունից դա ոչինչ չի փոխում: Եվ հետո, այդ հարցը հնարավոր է քննարկել միայն այն բանից հետո, երբ հայտարարվեն վերջնական արդյունքները, քանզի բողոքարկումներից ու վիճարկումներից հետո գուցե և դրանք էապես տարբերվեն նրանից, ինչ հայտարարվեց երեկ երեկոյան:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68193 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան