Ընդդիմությունը համարժեք չի գնահատում, ով է  մյուս կողմում կանգնած. Հայկ Այվազյան

Ներքաղաքական

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ, մեկնաբանելով Հայաստանում անցած խորհրդարանական ընտրությունները, մասնավորապես նշել է.

-Ընտրություններն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ուղղակի կեղծվել են: Աննախադեպ ձեւի օգտագործվել է հսկայական ադմինիստրատիվ ռեսուրս: Էլ չեմ ասում` հետապնդումներ, ճնշումներ եւ այլն:  Դրա մասին կան բազմաթիվ փաստեր, հրապարակումներ: Դա սպասելի էր, որովհետւ նժարի վրա մեծ խաղ է գնում եւ մեծ խաղադրույքներ են դրված: Եւ բնականաբար դա լինելու էր: Բայց լավը այն է, որ ժողովուրդը մեծ մասնակցություն եւ ակտիվություն ցույց տվեց: Ու դա ռեսուրս է , որ ընդդիմությունը պետք է բաց չթողնի ձեռքից: Այսինքն` հանրապետությունում կա քաղաքական պայքարի պատրաստ հարյուրհազարավոր բանակ, որը ընդդիմությունը պետք է օգտագործի: Չեմ կարծում, որ այդ մարդիկ սպասում են, որ այսօրվա ընդդիմությունը գնա, նստի ԱԺ-ում եւ եւս վեց տարի լեզվակռվի մեջ մտնի իշխանության ներկայացուցիչների հետ:

 Պատասխանելով հարցին` արդյո՞ք վերաընտրված իշխանությունները կշարունակեն դեպի Եվրոպա ինտեգրվելու կուրսը եւ ինչպե՞ս կզարգանան հայ-ռուսական հարաբերությունները, նա ասաց.

-Դեպի  արեւմուտք կուրսը` Եվրոպա-ՆԱՏՕ միանշանակ կխորանա, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ աստիճանաբար կամ ոչ աստիճանաբար տարբեր ոլորտներում կսկսեն թուլանալ: Օրինակ` երկար ժամանակ է Հայաստանի ՊՆ-ի եւ Ռուսաստանի ՊՆ-ի միջեւ ոչ մի համագործակցություն չկա` զրո: Դա նշանակում է, որ մյուս բոլոր ոլորտներում նույնպես այդպես է լինելու` սկսած տնտեսականից, վերջացրած` հումանիտար կապերով: Եվրոպայի  հետ կապը այդ բոլոր ոլորտներում կուժեղանա, Ռուսաստանի հետ` կտրուկ կթուլանա, ինչը ինքնըստինքյան աստիճանաբար կբերի հարաբերությունների փաստացի խզմանը:

Կարծում եմ, որ ընդդիմությունը համարժեք չի գնահատում իրավիճակը այն առումով, որ իրենց թվում է, որ պետք է պայքարեն Փաշինյանի կամ ՔՊ-ի դեմ: Իրականում` մյուս կողմում ԱՄՆ-ն է եւ Եվրամիությունը: Նրանք են այս իշխանության հովանավորը եւ նրանք են ողջունոմ, ուղորդում եւ տանում այն ճանապարհով, որով գնում ենք:  Բայց եթե հարցնենք ընդդիմությանը, նրանք կասեն, որ կողմ են բալանսավորված քաղաքականությանը: Երեւի  ուզում են համոզեն արեւմուտքին, որ իրենք ավելի լավ իշխանություն կլինեն, քան գործողը: Արեւմուտքն էլ ասում է` ես չեմ ուզում ձեզ, որպես այդպիսին: Մեր համար լավը  Փաշինյանն է: Այսինքն` եթե դու համարժեք չես գնահատում, ով է  մյուս կողմում կանգնած, ուրեմն` քո  գործիքները եւ քայլերը համարժեք չեն լինելու: Մտածելու  ես, որ պայքարում ես Փաշինյանի դեմ, բայց այնտեղ գերտերություններն են` ԱՄՆ եւ Եվրամիություն:

 

Զարուհի Բաբուխանյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում