«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոչինչ չի փոխվել, բոլոր ընտրությունների ընթացքում եղել են բողոքողներ. Սերգեյ Շաքարյանց

Ներքաղաքական

Խորհրդարանական ընտրությունների, հնարավոր ընտրակեղծիքների եւ առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

— Պարոն Շաքարյանց, կարծես, բացի մի քանի քաղաքական ուժից, մնացած մասնակից կուսակցությունները բողոքում են ընտրակեղծիքներից: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ինչպես միշտ, Հայաստանի մնացորդ տարածքում ոչինչ չի փոխվել: Բոլոր ընտրությունների ընթացքում եղել են բողոքողներ, եղել են կոնկրետ վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր: Այսինքն՝ բոլոր ժամանակներում եղել են ընտրախախտումներ: Որվհետեւ իշխանության տակ գտնվող զանգվածները միշտ էլ փորձում են օգտագործել առկա ռեսուրսներն ի շահ իրենց: Դա նորմալ երեւույթ է Հայաստանի համար, քանի որ քաղաքական  դաստիարակությունը շատ ցածր մակարդակում է ու չի համապատասխանում հին ժամանակների պահանջներին, ոչ էլ այսօրվա ուղղված մարտահրավերներին: Մեկ խոսքով, դա չի համապատասխանում բնակչության մեծամասնության ձգտումներին եւ սպասելիքներին:

Բոլորն էլ օգտագործում են վարչական ռեսուրսը: Լինեն ասֆալտի հեղափոխականներ, լինի դա ՀՀՇ-ն՝ Լեւոն Տեր Պետրոսյանի ժամանակ կամ այլ նախագահների օրոք: Այլ բան, որ կան դիտորդական շրջանակներ, որոնք չեն ցանկանում տեսնել, որ դա բավական աղմկահարույց սկանդալային իրավիճակ է: Բոլորն ասում են` ամեն ինչ լավ է՝ վերապահումներով, բայց՝ լավ: Որեւէ մի դիտորդական խումբ ասե՞լ է, որ կա ընտրախախտում եւ համարել չկայացած ընտրությունները: Ո՛չ:

Դիտորդները եկել են, որպեսզի հաստատեն այն, ինչ ցանկանում են իշխանավորները: Ես իրավունքն էլ չունեմ, տվյալ դեպքում քննադատական խոսք ասել եւ մատնանշել, որ, օրինակ, այսօրվա իշխանությունն է մեղավոր: Ու, դա ընդհանուր հասարակության մեղավորություն է, քանի որ հասարակությունը սովոր է դրան: Հիմա ինչո՞ւ են զարմանում:

Կներեք, կոպիտ արտահայտմանս համար, բայց պետք է ասեմ. Լեւոն Տեր Պետրոսյանի «ջեբի շնիկը» պետք է նրանից տարբերվի՞: Այդպես չի լինում: Այդ շնիկին դաստիարակել է ՀՀՇ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրա համար ամեն ինչ կրկնվում է: Նախկինների շունիկները նրանց նման են մտածում եւ գործում:

— Տարօրինակ չէ՞ր այն հանգամանքը, որ դեռ ընտրության արդյունքները պարզ չէին, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն հաղթանակ էր նշում:

— Մի բան պատմեմ: 1995 թվականին ես ականատես եղա ՀՀՇ-ի ստեղծված մթնոլորտին եւ կարգախոսին. «Մեր դեմ խաղ չկա»: Սա հիմա կիրառում են այսօրվա իշխանությունները: Հաջորդ բանը, որ հիշեցի այդ տարիների ընթացքում. անցնում եմ դպրոցների կողքով, ՀՀՇ-ի պարագլուխը, Հուսիկ Լազարյանը եւ այլն կանգնած են, ու դեռ հաշվարկները արված չեն, բայց նրանք արդեն շամպայն էին բացում, որ խմեին: Դա ՀՀՇ-ի գործելաոճն է:

Ու որպես կանոն՝ անպայման մի Ղազախստան է գտնվում, որ առաջինը շնորհավորի: Այն ժամանակ նազարբաեւներն էին զանգում, այսօր էլ տոկաեւներն են զանգում: Տարբերությունը միայն այստեղ է:

— Այդ դեպքում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը:

— Ճիշտն ասած, ժամանակին, ես ընդդիմությանը բազում խորհուրդներ եմ տվել, թե ինչ անի, որպեսզի նույնը չկրկնվի: Նախ ինչպե՞ս ես գնում ընտրությունների, երբ գիտես, որ այդ նույն մարդիկ մասնակցելու են, ու նրանք պատրաստ են օգտագործել ուժային կառույցները, վարչական ռեսուրսները, որպեսզի դու երբեք չհաղթես:

— Կարծում եք՝ ավելի ճիշտ կլիներ չգնա՞լ ընտրության:

— Իհարկե: Այդ դեպքում կլիներ սահմանադրական ճգնաժամ, որին կհաջորդեր 2018 թվականի կրկնությունը. «Դու հեռանում ես, մենք հաղթում ենք»:

— Այս ընտրություններն ինչպիսի՞ հետեւանք կթողնեն Արեւմուտքի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վրա:

— Դե Արեւմուտքի համար, սա լավ արդյունք է: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը շնորհավորել է, Եվրամիությունը եւս իր շնորհավորանքն է հղել: Իրենց դրածոները, իրենց խամաճիկները հաղթել են սեփական բնակչությանը՝ հօգուտ թուրքերի եւ կովկասյան թաթարների:

Իսկ Ռուսաստանը, ինչպես որ ես գիտեմ, դեռեւս խուսափում է պաշտոնական որեւէ բան ասել: ՌԴ Պետդումայի կողմից կան դժգոհություններ, որովհետեւ Պետդումայի պատվիրակներից շատ- շատերին Երեւանում ընդհանրապես արգելել են իջնել օդանավակայան: Բայց, ֆիքսենք, որ Պետդուման դա գործադիր իշխանություն չէ: Չեմ կարող ասել, որ գործադիր իշխանությունը դժգոհում է, քանի որ նրանք ասելու են, որ ընդմիջում են վերցնում՝ սպասելով վերջնական հաշվարկների արդյունքներին:

— Ի՞նչ եք կարծում, այսքանից հետո պատգամավորական մանդատներն ընդդիմությունը պետք է վերցնի՞, թե պետք է չվերցնի ու խորհրդարանական ճգնաժամ փորձի ստեղծել:

— Չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ ճիշտը կլինի այն, որպեսզի ստիպեն այդ մարդկանց խոստովանել, որ ինչպես Ծառուկյան Գագիկից են գողացել ձայները, այդպես էլ գողացել են ձայներ բոլոր ընդդիմադիր ուժերից: Ինչպես ստիպել, ես չեմ կարող ասել, բացատրել, սակայն այդ մեթոդները կան: Ասենք թե, նույն մեթոդաբանությունը, որը կիրառվել է 2018 թվականին, հենց այս շրջանակների, այս ասֆալտչիկների կողմից: Նույն  իրենց մեթոդով իրենց հեռացնեն՝ փողոցից եկել են, փողոց էլ թող վերադառնան:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան