Նաիրի նկատմամբ կա հետաքրքրություն եվրոպական թոփ-5 լիգաները ներկայացնող ակումբների կողմից. գործակալ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է եվրոպական առաջատար ակումբների ուշադրության կենտրոնում: Այս տեղեկությունը «Sport-Express» պարբերականի հետ զրույցում հաստատել է 27-ամյա ֆուտբոլիստի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը:
«Նաիրի նկատմամբ իսկապես կա հետաքրքրություն եվրոպական թոփ-5 լիգաները ներկայացնող ակումբների կողմից: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին սկաուտների հնարավոր ներկայությանը, ապա այդ մասին ոչինչ ասել չեմ կարող», — նշել է Կլյուևը:
Ավելի վաղ հայտնի մարզական լրագրող Էքրեմ Քոնուրը հայտնել էր, որ հայ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են իտալական «Կոմոն» և ֆրանսիական «Լանսը»:

