«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացառիկ պայմաններ կստեղծի. Տնտեսագետ

Հանդիպում

Ռուսաստանի սանկցիաներից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որոնում են այլընտրանքային շուկաներ, ընթանում են բանակցություններ, և առաջին խմբաքանակներն արդեն արտահանվել են։ Քարոզարշավի  վերջին օրերին էլ Փաշինյանն ասել է, թե վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակներն ուղարկվել են նոր շուկաներ, հատկապես ԵՄ անդամ կամ ԵՄ ձգտող երկրներ։ Վստահեցնելով, որ ճգնաժամ չի լինի, և երկրների անունները կհրապարակվեն ապրանքների տեղ հասնելուց հետո։ Մինչ օրս որեւէ երկրի անուն դեռ չի հրապարակվել, իսկ ռուսական սանկցիաները օր-օրի ընդլայնվում են։ Ավելին, ՌԴ-այլ երկրներից ավելացրել է , օրինակ, ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար: 

Այս իրավիճակում ի՞նչ սպասել ԵՄ-ից, արդյ՞ոք այն կարող է այլընտրանքային շուկա դառնալ հայ տնտեսվարողների համար, հարցին տնտեսագետ Հրանտ Միքաելյանը բացասական պատասխան տվեց. 

- Եվրամիության շուկան բավականին փակ է։ Նույնիսկ այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրեր ունեն, օրինակ՝ Ուկրաինան, Վրաստանը, մուտք են ստացել սահմանափակ ծավալներով։ Արդեն ունենք Վրաստանի փորձը։ Վրաստանը այդպես էլ նոր շուկա չգտավ։ 7 տարի Սաակաշվիլին Պուտինի հետ տնտեսան պատերազմի մեջ է  ներգրավված եղել։ Նրանք ոչ նոր շուկա գտան, ոչ էլ մարդկանց փոխհատուցեցին։ Ուղղակի Վրաստանի գյուղացին հսկայական կորուստներ ու զրկանքներ է կրել Սաակաշվիլիի արկածախնդիր քաղաքականության պատճառով, նույնն էլ այստեղ է լինելու: 

Տնտեսագետի պնդմամբ.

- Նույնիսկ քաղաքական աջակցության պայմաններում դժվար է ակնկալել, որ ԵՄ-ն հայկական արտադրանքի համար բացառիկ պայմաններ կստեղծի։ Եթե նույնիսկ որոշակի գնումներ լինեն, դրանք չեն կարող ամբողջությամբ փոխարինել այն ծավալներին, որոնք այսօր ուղղվում են ԵԱՏՄ շուկա։ Մարդկանց կարող է թվալ՝ որպեսզի աջակցեն Փաշինյանին և հասնեն իրենց քաղաքական նպատակներին, ԵՄ-ն բացառություն կանի։ Սակայն չի անի։ Օրինակ, Ուկրաինային, որն իրենց համար նույնիսկ պատերազմ է վարում, էլի բացառություն չեն արել։ Կարող է՝ շատ փոքր քանակությամբ։ Օրինակ, եթե մարդկանց պետք է վաճառել 10 տոննա, ԵՄ-ն կարող է 500 տոննա գնի։ 

Այս իրավիճակում գյուղատնտեսական ոլորտը կարող է ամենաշատը տուժել, եթե արտահանման խնդիրները շարունակվեն, իսկ դրա հետևանքները կզգան նաև այդ ոլորտում աշխատող հազարավոր ընտանիքներ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան