«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացների ավարտից հետո ի հայտ եկած տվյալների անհամապատասխանությունները հերթական անգամ հանրային և քաղաքական բուռն քննարկումների առիթ են դարձել։ Իշխանության ներկայացուցիչները շտապում են արդարանալ՝ պնդելով, թե հայտնաբերված սխալ մուտքագրված թվերը ոչ այլ ինչ են, քան սովորական տեխնիկական վրիպակի արդյունք, և դրանցում պետք չէ փնտրել միտումնավոր ընտրակեղծարարության տարրեր։ Գուցե հնարավոր լիներ հավատալ իշխանական այս պնդումներին և տեղի ունեցածը վերագրել մարդկային գործոնին կամ համակարգչային թերացումներին, եթե այդ «վրիպակներն» այդքան դրամատիկ և բախտորոշ ազդեցություն չունենային ընտրությունների վերջնական արդյունքների վրա։

Ուշագրավ է, որ, այսպես կոչված, «տեխնիկական սխալների» արդյունքում հարվածի տակ է հայտնվել հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայնի տարբերությամբ փորձ է արվում ԲՀԿ-ին դուրս թողնել խորհրդարանից։ Սա պարզապես մաթեմատիկական անճշտություն չէ. սա քաղաքական գործընթաց է, որն ուղղակիորեն փոխում է ապագա խորհրդարանի ամբողջ կոնֆիգուրացիան։ Երբ «սխալմունքի» արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է մանդատներից, իսկ մյուսը ստանում է բացարձակ առավելություն, «տեխնիկական վրիպակ» թեզը կորցնում է իր հավաստիությունը։

Այս իրավիճակը լրջագույն կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Տարբեր տեղամասերից ստացված և սխալ մուտքագրված տվյալների արդյունքում պարզապես խաթարվում և փոխվում է ընտրողների իրական կամարտահայտության պատկերը։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք մինչև ընտրությունները տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, վարչական ռեսուրսի հնարավոր կիրառումն ու նախընտրական շրջանի այլ չարաշահումները (չնայած հնարավոր չէ մի կողմ թողնել), բուն հաշվարկի և տվյալների մուտքագրման գործընթացն արդեն իսկ բավարար է իշխող ուժի «հաղթանակը» ապալեգիտիմ համարելու համար։

Ժողովրդավարական ընտրությունների հիմնարար սկզբունքը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ և անձեռնմխելի հաշվարկն է։ Երբ «տեխնիկական» անվան տակ թաքցվում են խորհրդարանի պատկերը վերաձևող թվեր, դա այլևս տեխնիկական խնդիր չէ, այլ քաղաքական ճգնաժամ, որի հետևանքները կարող են ծանր լինել պետության ժողովրդավարական ինստիտուտների համար։

Այս ամենի ֆոնին ուշագրավ է, որ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Արդյո՞ք սա պատահականություն է, և արդյո՞ք առնվազն կասկածելի չէ, որ դա արվում է հենց այս պահին՝ իրավապահներին Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգից հետո, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան