Ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից. Տաթևիկ Հայրապետյան

«Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռազմավարական տեսլականի շնորհիվ», երկու օր առաջ ասել էր Ադրբեջանից պատգամավոր Ազայ Գուլիևը։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նա նշել էր, որ «ընտրությունների արդյունքը պետք է դիտարկել առաջին հերթին որպես Իլհամ Ալիևի քաղաքական գծի և Հարավային Կովկասի ապագայի վերաբերյալ նրա ռազմավարական տեսլականի նոր հաջողություն և հաղթանակ…»

 

Նա հավելել էր․ «Սակայն հայկական հասարակությունն ու իշխանությունները կանգնած են ևս մեկ կարևոր մարտահրավերի առաջ՝ փոփոխել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրական դրույթները՝ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած վերջին իրավական խոչընդոտները վերացնելու նպատակով:

 

Երեկվա ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայկական հասարակությունն այսօր ավելի պատրաստ է, քան նախկինում, քայլեր ձեռնարկելու այս ուղղությամբ և գիտակցում է, որ դրան այլընտրանք գոյություն չունի»։

 

Ի՞նչ է սա ցույց տալիս․ ադրբեջանական կողմը գոհ է իր թեկնածու Փաշինյանի հաջողությունից, քանի որ Փաշինյանը իրենց գլխավոր գործիքն է հայկական պետության դեմ, իսկ գործիքը պետք է մաքսիմալ կիրառել։ Դրա համար առաջիկայում նրան հարկադրելու են կազմակերպել Ալիևի հանրաքվեն, սահմանադրության տեքստը կթելադրվի Բաքվից։

 

Սա Ալիևի կողմից հայ հանրությանը մաքսիմալ ստորացնելու քաղաքական ծրագիրն է, որը երբեք չի բերի պայմանագրի ստորագրմանը, փոխարենը նպատակ ունի վերջնականապես կոտրել հայ հանրությանը և ուղղակի զրոյացնել ինքնիշխանությունը։ Հենց սրան է լծվելու Ալիևի թեկնածուն առաջիկայում։ Միևնույն ժամանակ՝ ես կարծում եմ, որ սա միանգամայն հնարավոր է կանխել, դրա համար անհրաժեշտ է լայն հանրային կոնսոլիդացիա»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում