Պիկասոն գլուխը պատին ա տվել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԻԼԵՄԱ
(ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, այս է խնդիրը։
**
ՍԱԴՈՄԱԶՈԽԻԶՄ
Ըստ հոգեբանների` «Հայաստան» դաշինքը դժվար թե հրաժարվի ԱԺ-ի մանդատներից, քանի որ նրանք բացի բարձր աշխատավարձերից, պրեմիաներից ու տարբեր երկրներ զվռնելուց, կզրկվեն նաեւ ծեծ ուտելուց, հաճույք ստանալուց։
**
Պիկասոն գլուխը պատին ա տվել։
«Սորբետի» աճուրդի տնից հայտնում են, որ պատրաստվում են աճուրդի հանել Հայաստանի ԿԸՀ - ի նախագահ Վահագն Հովակիմյանի կողմից նկարված ՀՀ ԱԺ ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։
**
ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՐԳԸ
(Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԵՐԻ` ՆԻԿՈԼԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՔԻՉ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գյուղ ծնվել եմ, գյուղ կմեռնեմ, ես գյուղացու ցավը տանեմ։
**
ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Ա ԾԵԾՈՒՄ
(ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ, ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՈՒՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վարդանիկին դատում են, ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում են, Նիկոլն էլ վերընտրվեց, էսքանն իբր քիչ էր, ավերիչ կարկուտն էլ վրադիր ։
**
ՔԾՆՈՂԸ
(ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻ ՔԻՉ ՀԱՎԱՔԱԾ ՁԱՅՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Առուշ մի ասա, արյունառուշտ ասա։

