«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». Հղի կնոջ նկատմամբ բռնության դեպքով նախաքննական մարմինը տեղից չի շարժվում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների և հղի կնոջ նկատմամբ բռնության աղմկահարույց դեպքից անցել է արդեն 10 օր, սակայն նախաքննական մարմինը դեռևս չի շտապում մեղադրյալների հարցում։

Մեզ հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտե են հրավիրվել և հարցաքննվել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, ինչպես նաև միջադեպի մյուս մասնակիցները։ Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, կասկածելի դանդաղկոտություն է ցուցաբերում գործի քննության ընթացքում։

2026 թվականի հունիսի 2-ին Մասիս համայնքում մի խումբ անձինք խոչընդոտել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք հարվածներ հասցնում և քաշքշում քաղաքական ուժի ներկայացուցիչներին։ Հարվածների է ենթարկվել նաև հղի կին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է երեք հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով։

Միջադեպի կիզակետում է եղել ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը։

Նշենք, որ Արսեն Հարությունյանը, անդրադառնալով տեսանյութին, որտեղ, ըստ հրապարակումների, երևում է, որ ինքն էլ է մասնակցում միջադեպին, իսկ առնվազն երկու անձ ստացել են մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց, հայտարարել էր.

«Կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն, ով է սադրել։ Ինչո՞ւ պիտի մեր մեքենայի ճանապարհը փակեն, ինչո՞ւ պիտի գան, մտնեն մեր մեքենայի մեջ, ինչ-որ բաներ պահանջեն, ասեն՝ պատասխան եք տալու այսինչի, այնինչի համար, մեզ թուրք անվանեն։ Ինչի՞ համար։ Մենք այդպես չենք ապրել մեր կյանքը։ Հիմա էլ ենք ապրում հանգիստ ու խաղաղ։ Ես ոչ մեկին չեմ հարվածել և չեմ էլ պատրաստվել հարվածել։ Ձեզ երդվում եմ։ Հնարավոր է՝ պարզապես հրած լինեմ, որպեսզի նստի մեքենան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան