Աշոտյանի դուխը տեղն է. Հայկ Մամիջանյան
ՆերքաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է մեկ ամսով։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Քննչական կոմիտեն հայտնել էր հերթական սին մեղադրանքով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով յոթ անձի, այդ թվում՝ Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում կայացնելու մասին։ Թե ինչպես է իրեն զգում այս պահին Աշոտյանը, «Իրավունք»-ը հետաքրքրվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻՑ:
— Պարոն Մամիջանյան, որեւէ տեղեկություն ունե՞ք, թե ինչ վիճակում է Արմեն Աշոտյանը։
— Как в тюрьме։ Ամենայն հավանականությամբ, արդեն պետք է, որ կարանտինից տեղափոխված լինի բանտախուց: Ուղղակի, տեսակցությունները փակ են, նույնիսկ` պատգամավորների համար: Իհարկե, փաստաբանի միջոցով տեղեկանում ենք։ Լավ է, դուխը տեղն է։
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը պատմել էր, որ մինչեւ գիշերվա 2-ը նրանք՝ ինքն ու Աշոտյանը, ուղիղ եթերում են եղել, հետո բաժանվել են: Այնուհետ գիշերը՝ժամը 4-ին խոսել են իրար հետ ու առավոտյան արդեն իմացել է, որ ձերբակալել են Աշոտյանին։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

