Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները կավարտվեն այս տարի. Լուկաշենկո
ՄիջազգայինՈւկրաինայում և Մերձավոր Արևելքում պատերազմները կավարտվեն այս տարի, ասում է Լուկաշենկոն։
«Հնարավո՞ր է վերջ դնել այս պատերազմներին, հատկապես մեր տարածաշրջանում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Մերձավոր Արևելքում։ Մենք հնարավորություն ունենք վերջ դնել այս պատերազմներին, ինչպես երբեք։ Ամեն ինչ կախված է բառացիորեն մի քանի մարդկանց կամքից։ Եթե նման կամք գոյություն ունի, այս պատերազմները անպայման կարող են ավարտվել այս տարի։ Եվ նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կարող է ավարտվել այս տարի», - ասել է Լուկաշենկոն «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը։
Նա կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունն ավելի բարդ է, քան Մերձավոր Արևելքում։ Նա նաև ասել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը ոչ այնքան ամերիկացիների և իրանցիների միջև է, որքան Իսրայելի և Իրանի, «որի մեջ ամերիկացիները հայտնվել են ԱՄՆ որոշ առաջնորդների կարճատես դիրքորոշման և քաղաքականության պատճառով»։
«Ես գիտեմ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը, որից շատ բան է կախված այս պատերազմի ավարտը։ Նա վճռականորեն տրամադրված է դադարեցնել այս պատերազմը, քանի որ այլ ելք չկա։ Այլ լուծում չկա։ Եվ սա է տարբերությունը Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում այս հակամարտության և Ուկրաինայում պատերազմի միջև։ Այստեղ (Ուկրաինայում) հակամարտությունն ավելի բարդ է, քան այնտեղ՝ Իրանում», - հավելեց Լուկաշենկոն։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68372

