ԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստն արդեն վերջնականապես պատրաստ է, հայտնեց Պակիստանի վարչապետը
ՄիջազգայինԱՄՆ-Իրան համաձայնագրի տեքստն արդեն վերջնականապես պատրաստ է, հայտնեց Պակիստանի վարչապետը։
Շահբազ Շարիֆի խոսքով՝ ներկայումս կան ուժեր, որոնք փորձում են խափանել ապագա համաձայնագիրը և շարունակում են ապատեղեկատվական արշավ բանակցային գործընթացի շուրջ։
«Մինչ Պակիստանի ինտենսիվ միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք լիովին գիտակցում ենք խաղաղության համաձայնագիրը խափանել ցանկացողների կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավը։ Այս ամբողջ տեղեկատվական աղմուկը կտրելով՝ կարող ենք հաստատել, որ խաղաղության համաձայնագրի վերջնական, համաձայնեցված տեքստն արդեն ձեռք է բերվել, և Պակիստանն այժմ սերտորեն համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականապես մշակելու համար։ Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է», - գրել է նա։
ԱՄՆ-ն և Իրանը նախկինում հրապարակել էին խաղաղության համաձայնագրի իրենց սեփական տարբերակները, բայց հետո հակասել են միմյանց։
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68379

