Էկոնոմիկայի նախարարությունը տեղյա՞կ է, թե Հայաստանի քանի՞ բեռնատարի վարորդ մուլտի վիզա ունի. Բեռնափոխադրողները ահազանգում են

Հանդիպում

Մինչ Ռուսաստանը խստացնում է հայկական ապրանքների մուտքի սահմանափակումները, Հայաստանի կառավարությունը սուբսիդիաներ է տրամադրում արտահանողներին՝ Եվրոպայում և այլ երկրներում նոր շուկաներ գտնելու համար: Բայց արտահանողները հարցնում են՝ ինչպե՞ս հայկական արտադրանքը հասցնեն այլ շուկաներ, եթե հայ բեռնափոխադրողների մեծ մասը, տարիներ շարունակ աշխատելով ռուսական ուղղությամբ, եվրոպական պահանջներին չեն համապատասխանում.«ինչպե՞ս է կազմակերպվելու արտահանումը դեպի ԵՄ և այլ երկրներ, եթե հայկական բեռնատարները պետք է անցնեն Թուրքիայի տարածքով, իսկ ոլորտը դեռ պատրաստ չէ այդ ուղղությամբ լայնածավալ փոխադրումների։ 10 տարուց ավելի բեռնափոխադրում իրականացնող գործարարը, որ հրաժարվեց ներկայանալ, կարծիք հայտնեց, որ Կառավարությունը նախ պետք է աջակցեր, որ բեռնատարների պարկը նորացվեր»,-ասում է Արմավիրի մարզից պտուղ-բանջարեղեն արտահանող տնտեսվարողը։ 

Մեկ այլ տնտեսվարող էլ հետեւյալ խնդիրն է բարձրաձայնում.

-Խնդիր է նաև վարորդների վիզաների հարցը: Էկոնոնոմիկայի նախարարությունը գիտի, , թե Հայաստանի քանի՞ բեռնատարի վարորդ մուլտի վիզա ունի, կամ քանի՞սը կարող է դա արագացված կարգով ստանալ: Իսկ առանց բեռնափոխադրումների միջազգային վկայականի  ոչ մի վարորդ չի կարող լիարժեք աշխատել եվրոպական և այլ ուղղություններով։

Բեռնափոխադրողների խոսքով՝ ռուսական սահմանափակումների ֆոնին իրենք արդեն դժվարությամբ են կարողանում նաև Ռուսաստանից և Բելառուսից ապրանք ներմուծել Հայաստան։ Ասում են՝ եթե նախկինում Հայաստանից բեռնված մեքենաները հետադարձ ճանապարհին Ռուսաստանից դատարկ չէին վերադառնում և ներմուծում էին իրականացնում, ապա այժմ այդ հնարավորությունը նույնպես սահմանափակվում է:

Սննդագիտության  դոկտոր Դավիթ Պիպոյանից էլ հետաքրքրվել ենք, ՀՀ-ն առհասարակ ունի այնպիսի որակի գյուղատնտեսական արտադրանք, որ կարողանանք արտահանել եվրապական երկրներ՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների սահմանած խիստ պահանջները: Եվ ահա ըստ մասնագետի.

- Հայաստանում կամ գործող ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, որոնք արդեն ներդրել են Global G.A.P. (Good Agricultural Practice) պատշաճ գյուղատնտեսական գործելակերպ համակարգն ու ունեն միջազգային սերտիֆիկատ, որը կարևոր հիմք է եվրոպական շուկա մուտք գործելու համար։ Ես մշտապես անվանում եմ արտահանման վիզա։ Ի՞նչ ունենք սակայն մտահոգիչ։ Որպես սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման մասնագետ, ես չեմ կարող անտեսել հետևյալ փաստերը։ Հայաստանում արտադրողներից շատերը իրենց արտադրությունները կազմակերպել են ռուսական շուկա արտահանման նպատակով, իսկ եվրոպական օրենսդրությունն այլ է բույսերի պայքարի միջոցառումների մասով, օրինակ մի շարք թունաքիմիկատներ, որոնք լայնորեն կիրառվում են ՀՀում, թույլատրվում են ԵԱՏՄ օրենսդրության համաձայն, սակայն չի թույլատրվում ԵՄ-ում, ինչը մշակութային խնդիր լինելուց բացի, նաև ժամանակ է ենթադրում։

Խնդիրն ոչ թե ամբողջ ոլորտի, այլ բազմաշերտ համակարգի հետ է կապված. ԵՄ-ն կիրառում է խիստ վերահսկողություն կարանտինային վնասատուների նկատմամբ։ ԵՄ-ն ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառում է խիստ կենսաանվտանգային ստանդարտները, ինչ Եվրոպայում արտադրվածի համար:

 

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ վստահ է.

- Այս իրավիճակից դուրս գալը հեշտ չի լինելու։ Անհրաժեշտ է  ճիշտ, խելամիտ և փորձի վրա հիմնված քայլեր ձեռնարկել, որ մարդիկ կարողանան հաղթահարել այս դժվարությունները։  Հատկապես կարևոր է աջակցել արտադրողներին՝ գյուղացիներին և ֆերմերներին, որ նրանք կարողանան իրացնել իրենց արտադրանքը։ Շատ կարևոր է, որ պետությունն անմիջական և արդյունավետ աջակցություն ցուցաբերի, քանի որ դա կարող է  լինել վճռորոշ։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտադրողը կարողանա իր ապրանքը հասցնել շուկա։ Այդ դեպքում կշահեն և՛ քաղաքաբնակները, ովքեր կստանան որակյալ և մատչելի մթերք, և՛ արտադրողները, ովքեր կկարողանան արդար եկամուտ ստանալ իրենց աշխատանքի դիմաց։ Հատկապես արագ փչացող գյուղմթերքի՝ ծիրանի, կեռասի և այլն, մթերումը անհրաժեշտ է ժամանակին կազմակերպել։ Պետք է ապահովել, որ արտադրողներն իրենց բերքը հանձնեն մթերող կազմակերպություններին այնպիսի գնով, որն առնվազն համարժեք լինի արտահանման շուկայում առկա արժեքին: 

Պետությունը պետք է իրացնի այդ գյուղմթերքը, բայց կարևոր է այնպես կազմակերպել իրացման գործընթացը, որ մարդիկ կարողանան իրենց արտադրանքը վաճառել ինքնարժեքից գոնե մի փոքր բարձր գնով։ Հակառակ դեպքում բերքը պարզապես կմնա ծառերին ու թփերին, քանի որ ֆերմերները չեն կարող իրենց վրա վերցնել լրացուցիչ ծախսեր, եթե դրանք չեն փոխհատուցվելու և եկամուտ չեն ապահովելու, անգամ՝ ծախսերը չեն դուրս գալու։  Պետք է կազմակերպել բերքահավաքը, աջակցել գյուղացուն և թույլ չտալ, որ բերքը  մնա ծառերի վրա։ Այդ դեպքում քաղաքաբնակները կունենան որակյալ գյուղմթերք, իսկ ֆերմերները՝ թեկուզ փոքր, բայց  եկամուտ՝ այս աննորմալ իրավիճակից դուրս գալու համար։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում