Գերմանացի գեներալը սպառնում է հարձակվել Կալինինգրադի, Կոլա թերակղզու, Սանկտ Պետերբուրգի և Սև ծովի վրա
ՄիջազգայինՌուսաստանի հետ հակամարտության դեպքում ՆԱՏՕ-ն կհարձակվի Կալինինգրադի, Կոլա թերակղզու, Սանկտ Պետերբուրգի և Սև ծովի վրա, ասում է Գերմանիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը։
«Գերմանիան պատրաստ է արդեն այս գիշեր կռվել Ռուսաստանի դեմ և կպաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը», - ընդգծել է գեներալ Նոյմանը The Telegraph-ին տված հարցազրույցում։
Երկու հանգամանք դժվար չէ նկատել: Գերմանացի գեներալը պատրաստ է հարձակվել Կալինինգրադի, Կոլա թերակղզու, Սանկտ Պետերբուրգի և Սև ծովի վրա: Դա հարձակում է, այլ ոչ թե «յուրաքանչյուր թիզ տարածքի» պաշտպանություն. պաշտպանվողը չի ընտրում, թե որտեղ է պաշտպանվելու, ուղղությունն ընտրում է հարձակվողը:
Երկրորդը. գերմանացի գեներալը կարող էր նշել, որ իր թվարկված տարածքներից զատ, մնում է միայն կենտրոնական գոտին, որտեղ ուկրաինացիներն են: Այլ կերպ ասած, գեներալն իր հայտարարությամբ ընդգրկում է այն ողջ գոտին, որով ժամանակին հարձակվում էր Հիտլերը, եւ դա նոր որակ է տալիս նրա հայտարարությանը:
Մեկ բան սակայն գերմանացի գեներալի հաշվարկներում տեսանելի չէ. հիմա 1941թ.–ն չէ: Այն պահին, երբ ՆԱՏՕ–ի կազմում մասնավորապես գերմանացիները որոշեն մտնել Կալինինգրադ, այնտեղ գտնվող առնվազն տատկիկական միջուկային զենքը կարող է նույն Գերմանիան բառազժցիորեն վերածել մոխրակույտերի: Չնայած, Գերմանիան միջուկային տերություն չէ, նրա գեներալները կարող են նման բաներ «չիմանալ»:

