Մարդկանց մոտիվացիան ոչ թե եղել է փրկությունը, այլ՝ բացարձակապես փողը. Սուրեն Պետրոսյան

Ներքաղաքական

«Իրավունքը» զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Խորհրդարանական ընտրությունների արդյունքների, երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ վեց քաղաքական ուժ միասնական հայտարարությամբ են հանդես եկել։ Դուք որեւէ հայտարարություն չունե՞ք անելու։

— Նախ ասեմ, որ մեր վարքը այդ վեց քաղաքական ուժերի հետ ընդհանրապես պայմանավորված չէ: Երկրորդ՝ մենք մեր պաշտոնական կուսակցության էջում գրել ենք ու հայտարարել եւ հիմնավորումով ներկայացրել, թե ինչու ենք համարում ընտրությունները ոչ լեգիտիմ: Ինչպես նաեւ տեսաուղերձ ունեմ, որը սկսվում է այն բանով, որ մենք ասում ենք՝ այս ընտրությունները լեգիտիմ համարել հնարավոր չէ: Նաեւ, միեւնույն ժամանակ, ասում ենք, որ վերջնական լեգիտիմությունը պարզ կլինի այն ժամանակ, երբ տեսնենք՝ արդյոք պառլամենտական «ընդդիմությունը» վերցնում է մանդատները՝ դրանով լեգիտիմացնելով ընտրություններն ու իշխանությանը, թե՞ ոչ: Սա է մեր ուղերձը։

— Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունն ընտրությունները կեղծել է, օգտագործել է պետական լծակներ, ուստի՝ լեգիտիմ չէ, իշխանությունն էլ իր հերթին ասում է՝ ընդդիմությունը բաժանել է ընտրակաշառք, հետեւապես իրենք լեգիտիմ չեն։  Ստացվում է, որ, ամեն պարագայում, ձեւավորվում է ոչ լեգիտիմ Ազգային ժողո՞վ։

— Բնականաբար: Ես մի խոսք ունեմ, որը քաղաքական շրջանառության մեջ ինձանից է դուրս եկել: Ես եմ մտցրել այդ եզրույթը՝ «փոխհամաձայնեցված խմբիիշխանություն»։ Սա հերթական անգամ փաստում է, որ գործ ունենք փոխհամաձայնեցված խմբիիշխանության հետ։ Հիմա պառլամենտական «ընդդիմությունը» վերցնում է մանդատները, որը նշանակում է լեգիտիմացնում է ե՛ւ ընտրությունները, ե՛ւ իշխանությանը։ Ի դեպ, խորհրդարանական երկրներում պառլամենտական ընդդիմությունն առաջին հերթին ազգային անվտանգության բաղկացուցիչ է եւ կոմպոնենտ: Իր առաքելությունը նաեւ այն պիտի լինի, որ կարողանա լինել սահմանափակող եւ զսպող այն մեխանիզմը, այն համակարգը, որը թույլ չի տա իշխանությանն իրականացնել ապազգային եւ հակապետական քաղաքականություն։ 2021 թ.-ից ի վեր պառլամենտական ընդդիմությունը ոչ թե զսպել է իշխանությանը՝ իր հակապետական եւ ապազգային քաղաքականության իրականացման հարցում, այլ եղել է լեգիտիմացնող միակ ինստիտուտը եւ պլատֆորմը: Ցավոք, սա այսօր շարունակվում է:

Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների բովանդակությանը, բնականաբար, լեգիտիմ լինել չեն կարող, բայց հանուն ճշմարտության պետք է կարողանանք ասել նաեւ, որ իշխանությունը բոլոր հնարավոր վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մեթոդները կիրառել է, որ կարողանա վերընտրվել, սակայն պետք չի ասել կիսաճշմարտությունը: Պետք է ասել, որ «ընդդիմությունը» կամ «ընդդիմության» գլխավոր առաջատար ուժը, ամբողջ քարոզչության կամ ամբողջ նախընտրական արշավի հիմքում դրել էր ոչ թե գաղափարը, ոչ թե օրակարգերը, այլ միմիայն հիմնված է եղել ֆինանսի՝ փողի վրա։ Այսինքն՝ մարդկանց մոտիվացիան ոչ թե եղել է իշխանափոխությունը, գաղափարները կամ փրկությունը եւ այլն, այլ եղել է բացարձակապես փողը: Մարդկանց մոտիվացման հիմնական միջոց եղել է փողը։ Թե իշխանության «մոտիվացիան» վախի մթնոլորտն էր, պարտադրանքն էր, ընդդիմության կողմից եղել է բացարձակապես փողը, ուրիշ որեւիցե բան չկա։ Հետեւաբար, ունենալու ենք այսօր այն, ինչ ունենք, եւ այս պարագայում մանդատները ընդդիմության համար շարունակում են մնալ, ինչպես եւ ակնկալվում էր, քաղաքական բարձրագույն արժեք, որից որեւիցե մեկը, իմ խորին համոզմամբ, չի հրաժարվելու եւ դրանով լեգիտիմացնելու է թե՛ ընտրությունները, թե՛ իշխանությունը։ Իսկ մենք շատ պարզ, հայերեն մանրամասն գրել ենք, որ այս ընտրությունները լեգիտիմ չենք համարում։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում