«Թրամփի ուղին» Թրամփի համար հետաքրքրություն ներկայացնո՞ւմ է

Վերլուծություն

Ընդ­հան­րա­կան ի­մաս­տով Թ­րամ­փի հա­մար հիմ­նա­կան խնդիրն այլ ուղ­ղութ­յամբ է (Տե՛ս նաեւ https://iravunk.com/?p=342904&l=am): Ներ­կա ի­րա­վի­ճա­կում պետք է շա­րու­նա­կի ԱՄՆ հե­գե­մո­նիան ա­ռաջ տա­նե­լու փոր­ձե՞­րը, թե՞ գնալ Պեկի­նի եւ Մոսկ­վա­յի հետ հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի: Այն, որ Ի­րա­նի հետ «գոր­ծար­քը» ա­ռանց Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի մաս­նակ­ցութ­յան դժվար թե ա­ռաջ գնար, հաս­կա­նա­լի է: Ա­ռա­վել եւս, որ ընդ­հուպ վեր­ջին պա­հին, երբ Ի­րա­նը պատ­րաստ­վում էր հար­վա­ծել Իս­րա­յե­լին, Թ­րամ­փը Պու­տի­նի հետ մոտ մեկժա­մա­նոց հե­ռա­խո­սազ­րույ­ցի ժա­մա­նակ գտավ, ո­րից հե­տո միայն Ի­րա­նը հա­մա­ձայն­վեց նոր պայ­ման­նե­րով հար­ված չհասց­նել: Սա ար­դեն ակ­նարկ է, որ Մոսկ­վա­յի եւ Պե­կի­նի հետ հա­մա­ձայ­նութ­յան գո­նե նախ­նա­կան ծրագ­րեր Թ­րամ­փի մոտ կան: Ընդ ո­րում, այդ մա­սին է ակ­նար­կում մեկ այլ հան­գա­մանք եւս:

Թ­րամ­փի մաս­նակ­ցութ­յամբ մեկ­նար­կեց G7 գա­գաթ­նա­ժո­ղո­վը, ո­րը տե­ղի է ու­նե­նում հու­նի­սի 15-17-ը Ֆ­րան­սիա­յի Է­վիան քա­ղա­քում: Հ­րա­վիր­ված­նե­րի թվում է Զե­լենս­կին, եւ ե­թե ա­նակն­կալ­ներ չլի­նեն, Թ­րամ­փը նրա հետ կհան­դի­պի այ­սօր: Ինչ­պես սպաս­վում է, այդ հան­դիպ­ման հիմ­նա­կան ա­ռանցքն է դառ­նա­լու ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի թե­ման: Թ­րամ­փը, ըստ ո­րոշ աղբ­յուր­նե­րի, կակ­տի­վաց­նի իր ա­ռաջ քա­շած լուծ­ման տար­բե­րա­կը` Ալ­յաս­կա­յում Պու­տի­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա ձեռք բեր­ված։ «Թ­րամ­փը պետք է հա­տու­ցի այն օգ­նութ­յան հա­մար, ո­րը Ի­րա­նի հար­ցով ստա­ցավ Մոսկ­վա­յից»,- բազ­ման­շա­նակ ակ­նար­կում է աղբ­յուր­նե­րից մե­կը:

­Նախ, ե­թե Թ­րամ­փը Ի­րա­նի հետ ու­նե­ցած ա­ռա­ջըն­թա­ցից հե­տո, նաեւ կա­րո­ղա­նա ուկ­րաի­նա­կան թե­ման տա­նել հան­գու­ցա­լուծ­ման, դա նրան բա­վա­կա­նին լուրջ վար­կա­նի­շա­յին թռիչք է խոս­տա­նում` աշ­նա­նը սպաս­վող Կոնգ­րե­սի մի­ջանկ­յալ ընտ­րութ­յուն­նե­րի շե­մին: Ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին թե­մա­յի լու­ծող, ուկ­րաի­նա­կան ծանր հա­կա­մար­տութ­յան կար­գա­վո­րող. վատ գո­վազդ չէ:

Այս տե­սանկ­յու­նից, բնա­կան էր, որ նա­խօ­րեին կա­յա­ցած Թ­րամ­փի եւ Պու­տի­նի հե­ռա­խո­սազ­րույ­ցում հիմ­նա­կան թե­մա­ներն էին ի­րա­նա­կան եւ ուկ­րաի­նա­կան հար­ցե­րը: Բացի այդ, ըստ այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին պաշ­տո­նա­կան հա­ղորդ­ման, ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Մոսկ­վա են մեկ­նե­լու Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­ներ զույ­գը, ո­րը եւս ակ­նարկ է, որ մոտ ժա­մա­նակ­ներս բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն իր նախ­կին ձե­ւա­չա­փով եւ ուղղ­վա­ծութ­յուն­նե­րով կվե­րա­դառ­նա ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ:

Մ­յուս կող­մից, կան տե­ղե­կութ­յուն­ներ, որ Բ­րի­տա­նիա–Ֆ­րան­սիա–­Գեր­մա­նիա եռ­յա­կը կփոր­ձի իր հեր­թին բա­նակ­ցել Թ­րամ­փի հետ` հա­մո­զե­լով վե­րա­դառ­նալ ԱՄՆ­–ի եր­բեմ­նի կուր­սին: Այդ թվում` շա­րու­նա­կել Ուկ­րաի­նա­յին ան­վե­րա­պահ ա­ջակ­ցութ­յու­նը, Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ տնտե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­ներն էլ ա­վե­լի խո­րաց­նել եւ ա­ռաջ­նորդ­վել Եվ­րո­պա­յի ա­ռաջ քա­շած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով»: Բայց ա­սել, թե այդ հոր­դոր­նե­րը կա­րող են ազ­դել Թ­րամ­փի վրա, այս պա­հին հիմ­քեր պար­զա­պես չկան:

­Շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է, որ նա կվե­րա­դառ­նա այն ճնշու­մա­յին կուր­սին, ո­րի հիմ­քե­րը դրել էր դեռ մին­չեւ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մը, եւ որն ի­րեն զգաց­նել տվեց նաեւ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում` կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի եւ Զե­լենս­կու «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կին մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­նե­լու տես­քով: Բո­լորն են հաս­կա­նում, որ այդ մե­ղադ­րանք­նե­րի հա­ջորդ փու­լը Զե­լենս­կուն կոռ­ուպ­ցիա­յի մեջ մե­ղադ­րելն է, եւ հենց այդ դիր­քով էլ գոր­ծըն­թա­ցը կանգ ա­ռավ` Ի­րա­նի հետ այս թեժ բա­նակ­ցութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով:

Ընդ ո­րում, նաեւ հի­շեց­նենք, որ օ­րերս Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­ներ զույ­գի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րում ՌԴ նա­խա­գա­հի ներ­կա­յա­ցու­ցիչ Դ­միտ­րիե­ւը հայ­տա­րա­րեց Ալ­յաս­կա­յից` Ռու­սաս­տա­նի թու­նե­լի կա­ռուց­ման հար­ցում ԱՄՆ­–ի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մա­սին: Իսկ սա թա­փան­ցիկ ակ­նարկ էր, որ այն տնտե­սա­կան ծրագ­րե­րը, ո­րոնց մա­սին Պու­տինն ու Թ­րամ­փը ձեռք էին բե­րել պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ Ալ­յաս­կա­յում ան­ցած տար­վա հան­դիպ­մա­նը, դեռ ու­ժը կորց­րած չեն, եւ գա­լիս է դրանք ըն­թաց­քի մեջ դնե­լու փու­լը: Իսկ այն, որ այդ ա­մե­նի հիմ­քե­րից մեկն էլ Ուկ­րաի­նա­յում խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տելն էր, դա եւս հայտ­նի փաստ է:

Այս­պի­սով, ե­թե ռուս­–ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ննե­րը վե­րա­դառ­նան Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի դաշտ, ա­պա այս ի­րա­վի­ճա­կում նոր հար­ցեր են ա­ռա­ջա­նում նաեւ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ԱՄՆ­–ի ծրագ­րե­րի, այդ թվում` «Թ­րամ­փի ու­ղու» հետ կապ­ված: Ա­ռա­վել եւս, որ ե­թե ԱՄՆ–ն հաս­նում է Ի­րա­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի, ա­պա ա­ռաջ է գա­լիս հին հար­ցա­կա­նը` իսկ այդ ու­ղին առ­հա­սա­րակ պե՞տք է Թ­րամ­փին, թե՞ շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի կհա­մա­րի հյու­սի­սա­յին եր­թու­ղի­նե­րը` Սա­ռուց­յալ օվ­կիա­նո­սի գո­տով:

Այս ֆո­նին նաեւ նկա­տենք, որ ԱՄՆ–Ի­րան փաս­տաթղ­թում կա նաեւ նման դրույթ` «ԱՄՆ զոր­քե­րի դուրս­բե­րում Ի­րա­նին մոտ գտնվող շրջան­նե­րից»: Իսկ այն, որ «Թ­րամ­փի ու­ղու» ա­պա­գա եր­թու­ղին ոչ թե պար­զա­պես «Ի­րա­նին մոտ» է, այլ բա­ռա­ցիո­րեն Ի­րա­նի սահ­մա­նով է անց­նե­լու, պետք է որ այդ դրույ­թի ազ­դե­ցութ­յան տակ լի­նի: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ մի­ջանցքն Ի­րա­նի «ա­մե­նա­կար­միր գծե­րի» թվում է:

­Մի խոս­քով, թե­եւ Ա­լիե­ւը Թ­րամ­փի ծննդյան օր­վա հետ կապ­ված շնոր­հա­վո­րան­քում ջեր­մե­ռանդ խոս­քեր էր գրել «Թ­րամ­փի ու­ղու» մա­սին, իսկ Նի­կո­լը դրա հետ մի ամ­բողջ ա­պա­գա է կա­պել, սա­կայն այդ ծրա­գիրն աչ­քի ա­ռաջ նո­րից դառ­նում է մշու­շոտ:

Ա­մեն դեպ­քում, ե­թե սկսում է ի­րա­տե­սա­կան դառ­նալ ինչ­պես Ի­րա­նի, այն­պես էլ Ուկ­րաի­նա­յի շուրջ խա­ղա­ղութ­յան հե­ռան­կա­րը, ա­պա դա ար­դեն իսկ են­թադ­րում է նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում ի­րո­ղութ­յուն­նե­րի կտրուկ փո­փո­խութ­յան հե­ռան­կա­րի ազ­դակ: Չ­նա­յած, դեռ տես­նենք, թե Ի­րա­նի եւ ԱՄՆ­–ի մի­ջեւ հա­մա­ձայ­նա­գիրն այս ուր­բաթ է­լեկտ­րո­նա­յին ստո­րագ­րութ­յու­նից այն կողմ կանց­նի՞:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/68553 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում