Ինչ է նշանակում Թրամփի վերադարձն ուկրաինական ուղղություն

Վերլուծություն

Ինչ­պես քանիցս են­թադ­րութ­յուն հայտ­նե­լո­ւ ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նից ա­զատ­վե­լուն պես Թ­րամ­փի հիմ­նա­կան ու­շադ­րութ­յու­նը կվե­րա­դառ­նա ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յուն: Դա­տե­լով ներ­կա զար­գա­ցում­նե­րից, ա­ռա­ջա­նում է տպա­վո­րութ­յուն, որ նախ` ի­րա­նա­կան հա­կա­մար­տութ­յու­նը գո­նե ներ­կա փու­լում հա­սել է հան­գու­ցա­լուծ­ման: Եվ այդ ֆո­նին, Թ­րամփն ար­դեն նաեւ պաշ­տո­նա­պես է խո­սում ուկ­րաի­նա­կան ուղղութ­յան մա­սին:

ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԹՐԱՄՓԻ ՀԱՄԱՐ ՓԱԿՎԵՑ

Ի­րա­նի հետ կապ­ված` թեեւ Իս­րա­յե­լը շա­րու­նա­կում է հայ­տա­րա­րել, թե ին­քը Ի­րան–ԱՄՆ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րին կողմ չէ եւ պար­տա­վոր չէ են­թարկ­վել դրանց, այդ թվում` Լի­բա­նա­նում պա­տե­րազ­մի հար­ցով, սա­կայն նաեւ կա­րե­լի է հաս­կա­նալ, որ Վա­շինգ­տո­նից ե­կող ակ­նարկ­նե­րը, թե այդ դեպ­քում Նե­թան­յա­հուն կա­րող է մե­նակ մնա, չեն կա­րող ի­րենց դե­րը չու­նե­նալ: Ընդ ո­րում, փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում շատ պարզ են տես­նում, որ Լի­բա­նա­նի դեմ պա­տե­րազ­մը Նե­թան­յա­հու­ի հա­մար ծանր բեռ էր դար­ձել ան­գամ ԱՄՆ­–ի օգ­նութ­յան պա­րա­գա­յում: «Հեզ­բոլ­լա­հը» ան­ցել է դրո­նա­յին պա­տե­րազ­մի ռազ­մա­վա­րութ­յա­նը: Դ­րա արդ­յուն­քում հիմ­նա­կան շեշ­տը օ­դա­յին հար­ված­նե­րի եւ հա­ջոր­դող ցա­մա­քա­յին ներ­խուժ­ման եւ զրա­հա­տեխ­նի­կա­յի շա­րաս­յու­նե­րի վրա դնող իս­րա­յել­յան բա­նա­կը Հա­րա­վա­յին Լի­բա­նա­նում հսկա­յա­կան կո­րուստ­ներ է կրում: Ընդ ո­րում, Գա­զա­յի օ­րի­նա­կով հա­մոզ­վե­ցին, որ միայն օ­դա­յին հար­ված­նե­րով պա­տե­րազմ չեն շա­հում, եւ ե­թե Լի­բա­նա­նում մնան միայն դրա հույ­սին, էլ ա­վե­լի վատ վի­ճակ կլի­նի:

­Կարճ ա­սած, ակն­հայ­տո­րեն Իս­րա­յե­լի հա­մար եւս պա­տե­րազմն այս պա­հին կանգ­նեց­նե­լը, ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան­նե­րին բա­նա­կը հար­մա­րեց­նե­լը եւ մի­գու­ցե հե­տա­գա­յում նոր պա­տե­րազ­մի գնա­լը տրա­մա­բա­նա­կան ելք է: Այդ­պե՞ս է նաեւ Նե­թան­յա­հու­ի հա­մար, դժվար է ա­սել: Բայց կան մեծ կո­րուստ­ներ, ո­րի հա­մար պետք է պա­տաս­խան տալ: Ու հի­մա պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը Թ­րամ­փի վրա թող­նե­լը, թե մենք ու­զում էինք կռվել, նա չթո­ղեց, կա­րող է հար­մար ելք լի­նել: Ընդ ո­րում, նման քա­րոզ­չութ­յուն Նե­թան­յա­հու­ի եւ նրա թի­մի կող­մից ար­դեն նկատ­վում է:

Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ­–ին եւ Ի­րա­նին, ա­պա նրանք ի­րենց բո­լոր գոր­ծո­ղութ­յուն­նե­րով ցույց են տա­լիս, որ պատ­րաստ­վում են հաշ­տութ­յան պայ­մա­նագ­րի: ԱՄՆ–ն հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց բլո­կա­դան դա­դա­րեց­նե­լու մա­սին, Ի­րա­նը բաց հայ­տա­րա­րեց Հոր­մու­զի նե­ղու­ցը պայ­մա­նա­վոր­ված այն տար­բե­րա­կով, որն ու­նեն: Ե­րեկ Ի­րա­նը ստա­ցավ 3 մի­լիարդ դո­լար եւ այլն:

­Մի խոս­քով, այս պա­հին այն հիմ­նա­կան տրա­մա­բա­նութ­յունն է, որ ԱՄՆ–Ի­րան գոր­ծար­քը նույն դի­նա­մի­կա­յով շա­րու­նակ­վե­լու է, եւ ար­դեն ուր­բաթ օ­րը կլի­նի պաշ­տո­նա­պես ստո­րագր­ված հա­մա­ձայ­նա­գիր: Այն է, Թ­րամ­փը կա­րող է իր հա­մար ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը հա­մա­րել երկ­րոր­դա­կան, որ­տեղ հի­մա պետք է աշ­խա­տեն փոր­ձա­գետ­նե­րը: Արդ­յուն­քում, ի­հար­կե պա­տա­հա­կան չէր, որ նա­խօ­րեին ԱՄՆ նա­խա­գահն ար­դեն պաշ­տո­նա­պես սկսեց խո­սել ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յա­նը վե­րա­դառ­նա­լու մա­սին:

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Այս­պի­սով, ի՞նչ հե­ռան­կար­ներ են ա­ռա­ջա­նում ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ, ե­թե ԱՄՆ–ն վե­րա­դառ­նում է այդ գոր­ծըն­թաց: Եվ­րո­պան ծրագ­րել էր Ֆ­րան­սիա­յում ըն­թա­ցող G–7 գա­գա­թա­ժո­ղո­վում ազ­դել Թ­րամ­փի տրա­մադ­րութ­յու­ննե­րի վրա: Բայց թեեւ ԱՄՆ նա­խա­գա­հը ռե­կոր­դա­յին ժա­մա­նա­կով` 13 վայրկ­յա­նով սեղ­մեց Բ­րի­ջիտ Մակ­րո­նի ձեռ­քը, մեկ է, դա հա­զիվ թե բան փո­խի: Ա­վե­լի ճիշտ, դա եւս ակ­նար­կի տեսք ու­ներ. Թ­րամ­փը, որ­պես կա­նոն, կա­նանց ձեռ­քը մեկ­–եր­կու վայրկ­յան է սեղ­մում: Ի տար­բե­րութ­յուն տղա­մարդ­կանց, ո­րոնց հետ եր­կա­րա­տեւ ձեռք­սեղ­մու­մը Թ­րամ­փի մոտ ո­ւժի ցու­ցադր­ման նշան է դար­ձել: Ու երբ Բ­րի­ջի­տի հետ նա ու­նե­ցավ «տղա­մար­դա­վա­յել» ձեռք­սեղ­մում, ե­րե­ւի Մակ­րո­նը հաս­կա­ցավ, թե ի­րեն ինչ են ակ­նար­կում: Հա­մե­նայն­դեպս, դա տան­տի­րոջ հան­դեպ բա­րե­հա­ճութ­յան նշան չէր:

­Բա­ցի այդ, Թ­րամ­փը գա­գա­թա­ժո­ղո­վին ներ­կա­յա­ցավ ու­ժե­ղի դիր­քե­րից. «հաղ­թել» է Ի­րա­նին, Եվ­րո­պա­յին էլ «փրկել» է է­ներ­գե­տիկ կո­լապ­սից` «բա­ցե­լով» Հոր­մու­զի նե­ղու­ցը: Ընդ ո­րում, հասց­րեց հնչեց­նել մի շարք նա­խա­տինք­ներ եվ­րո­պա–ՆԱՏՕ­–ա­կան­նե­րի հաս­ցեին, թե` ինձ այդ­պես էլ մե­նակ թո­ղե­ցիք, բայց ա­ռանց ձեզ էլ Ի­րա­նում լու­ծում­ներ կա­րո­ղա­ցա գտնել: Ընդ ո­րում, խո­սե­լով այդ լու­ծում­նե­րից ա­ռաջ Պու­տի­նի հետ ու­նե­ցած «շատ լավ» հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին, Թ­րամ­փը, նման է, որ շատ խոր­քա­յին մե­սիջ հղեց եվ­րո­պա­ցի դաշ­նա­կից­նե­րին, թե` ով ի­րեն օգ­նեց Ի­րա­նում լու­ծում­նե­րի հար­ցում:

Արդ­յուն­քում, ա­րեւմտ­յան լրատ­վա­մի­ջոց­նե­րը հնչեց­նում են տագ­նա­պի նշան­ներ` Թ­րամ­փը վե­րա­դառ­նում է Ուկ­րաի­նա: Politico–ի մոտ դա նման տեսք ու­նի. «Ի­րա­նա­կան ճգնա­ժա­մը երկ­րորդ պլան մղե­լուց հե­տո Դո­նալդ Թ­րամ­փը ու­շադ­րութ­յու­նը սևե­ռում է Ուկ­րաի­նա­յի վրա։ Եվ­րո­պա­ցի դաշ­նա­կից­նե­րը, ո­րոնք սո­վոր են ի­րենց պայ­ման­նե­րը թե­լադ­րել, վա­խե­նում են, որ պար­զա­պես կմնան մի կողմ։ Փա­րիզն ու Բր­յու­սե­լը չեն թաքց­նում այն ​​փաս­տը, որ Թ­րամ­փի հա­մար ա­վե­լի լավ կլի­ներ կենտ­րո­նա­ցած մնալ Ի­րա­նի վրա»: Աե­լին, աղբ­յու­րը նաեւ ակ­նար­կում է, որ Պու­տի­նի մա­սին մե­սի­ջը եւս եվ­րո­պա­ցի­նե­րը ճիշտ են ըմբռ­նել. «Թ­րամփն ար­դեն ա­ռան­ձին զան­գեր է ու­նե­ցել Վ­լա­դի­միր Պու­տի­նի և Զե­լենս­կու հետ։ Փա­րի­զը սա ըն­դու­նել է որ­պես մտա­հո­գիչ նշան»:

Մ­յուս կող­մից` Մոսկ­վան վե­րա­պա­հում­նե­րով է մո­տե­նում Թ­րամ­փի այս վե­րա­դար­ձին: Այս­պես, Յու­րի Ու­շա­կովն եւս հաս­տա­տել է, որ Թ­րամ­փի հա­տուկ դես­պա­նորդ­ներ Ո­ւիտ­կո­ֆը և Քուշ­նե­րը ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս կայ­ցե­լեն Մոսկ­վա: Սա­կայն Լավ­րո­վի մոտ կա մո­տա­վո­րա­պես նման մռայլ միտք` թող գան, տես­նենք, թե այս ան­գամ ռեալ հար­ցե՞ր են լու­ծե­լու, թե՞ է­լի միայն խոս­տում­ներ են տա­լու:

Ա­մեն դեպ­քում փաս­տը, որ Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րը չեն փոխ­վել, ար­դեն իսկ հու­շում է, որ ԱՄՆ–ն շա­րու­նա­կե­լու է բա­նակ­ցա­յին կուրսն այն կե­տից եւ ուղղ­վա­ծութ­յամբ, որ­տեղ կանգ էր ա­ռել: Ուղ­ղութ­յու­նը, հի­շեց­նենք, Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում էր, իսկ կե­տը այն պահն էր, երբ Զե­լենս­կու վրա ճնշում­նե­րը հա­սել էին նրա «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կի կա­լա­նա­վոր­մա­նը: Ու հի­մա, ե­րեկ Թ­րամ­փի եւ Զե­լենս­կու ոչ ֆոր­մալ եւ ֆոր­մալ հան­դի­պում­նե­րից հե­տո ո­րոշ տեղ­յակ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ վստա­հեց­նում են, որ Վա­շինգ­տո­նը Կիե­ւին ներ­կա­յաց­նում է նույն պա­հանջ­նե­րը` ըն­դու­նել Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, քա­նի դեռ ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րա­վի­ճա­կը դեռ դա թույլ տա­լիս է: Այն է, հենց այս գա­գա­թա­ժո­ղո­վին նա­խոր­դող փու­լում ռու­սա­կան ու­ժերն ու­նե­ցան մի շարք ընդգծ­ված ձեռք­բե­րում­ներ: Սկ­սած Կիե­ւին հասց­վող բա­վա­կա­նին ցա­վոտ հար­ված­նե­րից, վեր­ջաց­րած ռազ­մա­ճա­կա­տով: Այդ թվում, նույ­նիսկ ուկ­րաի­նա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­ներն են հաս­տա­տում, որ ռու­սա­կան ու­ժե­րը մի շարք տե­սա­նե­լի ճեղ­քում­նե­րի արդ­յուն­քում դուրս են գա­լիս Դոն­բա­սում ուկ­րաի­նա­կան պաշտ­պա­նութ­յան վեր­ջին կա­րե­ւո­րա­գույն հատ­ված` Ս­լավ­յանսկ–Կ­րա­մա­տորսկ անգ­լո­մե­րա­ցիա: Այն գրա­վե­լու դեպ­քում, ո­րը կարող է տե­ղի ու­նե­նալ մին­չեւ ա­մառ­վա վերջ, Մոսկ­վան այ­լեւս չի ցան­կա­նա խո­սել Դոն­բա­սից ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը հա­նե­լու դի­մաց խա­ղա­ղութ­յուն կնքե­լու մա­սին, եւ պայ­ման­նե­րը կդառ­նան շատ ա­վե­լի կոշտ: Ընդ ո­րում, աղբ­յուր­նե­րը նաեւ նշում են, որ Թ­րամ­փը հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե Զե­լենս­կին այս ան­գամ էլ չըն­դու­նի ա­ռա­ջար­կը, մին­չեւ վերջ կմիաց­նի հայտ­նի կո­ռուպ­ցիոն սկան­դա­լի թե­ման, այս ան­գամ ա­ռա­ջին պլան քա­շե­լով նաեւ ան­ձամբ Զե­լենս­կուն:

ԱՄՆ–Ն ՇՏԱՊԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

­Մի խոս­քով, նման է, որ ԱՄՆ–ն ի­րոք շտա­պե­լու կա­րիք ար­դեն ու­նի, հաշ­վի առ­նե­լով, որ նույն ռազ­մա­ճա­կա­տա­յին ի­րո­ղութ­յուն­նե­րը սկսում են ազ­դել ար­դեն կա­յաց­ված քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի վրա: Իսկ այդ դեպ­քում, բա­ցի այն, որ Զե­լենս­կուն նոր պայ­ման­ներ կա­ռա­ջադր­վի, նման պայ­ման­ներ կներ­կա­յաց­վեն նա­եւ Թ­րամ­փին: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն դիր­քա­յին զի­ջում­նե­րը, ո­րոնք նա ու­նե­ցավ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ:

Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան շա­րու­նա­կում է ցու­ցադ­րել, որ բա­նակ­ցա­յին ուղ­ղութ­յամբ նախ­կին հրա­պուր­վա­ծութ­յունն այս պա­հին չու­նի, բայց պատ­րաստ է խո­սել ԱՄՆ­–ի հետ, ե­թե միայն գործ­նա­կան խո­սակ­ցութ­յուն լի­նի: Ա­մեն դեպ­քում, այդ տպա­վո­րութ­յունն է ա­ռա­ջա­նում Պես­կո­վի հայ­տա­րա­րութ­յու­նից, ով իր հեր­թին հաս­տա­տեց, որ սպա­սում են Ո­ւիտ­կոֆ–­Քուշ­նե­րի այ­ցին, բայց դեռ ո­րե­ւէ կոնկ­րե­տա­ցում, այդ թվում` այ­ցի ժամ­կետ­նե­րի մա­սով չկան: Ն­ման է սրան. մենք մեր գործն ենք ա­նում, ե­թե կոնկ­րետ ա­սե­լիք ու­նեն, խնդրեմ:

­Հան­րա­գու­մա­րում, այն տպա­վո­րութ­յունն է, որ ա­մեն ինչ մնա­ցել է կախ­ված հար­ցից, թե Թ­րամ­փը Զե­լենս­կու հետ ե­րեկ­վա շփում­նե­րում ինչ չա­փով է կա­րո­ղա­ցել նրան տե­ղա­փո­խել դրա­կան բա­նակ­ցութ­յուն­նե­րի դաշտ: Հաշ­վի առ­նե­լով, որ նախ` Ի­րա­նի օ­րի­նա­կով Զե­լենս­կին եւս հաս­կա­նում է, որ կա­րե­լի է «քյալ­լա տալ» Թ­րամ­փի հետ: Բա­ցի այդ, ա­մե­րիկ­յան պա­հանջ­նե­րի դաշտ անց­նե­լու դեպ­քում կզրկ­վի Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած փո­ղե­րից: Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փը դեռ ու­նի շատ լուրջ լծակ­ներ, սկսած կո­ռուպ­ցիոն թե­մա­յից, վեր­ջաց­րած ուկ­րաի­նա­կան բա­նա­կի ներ­կա­յիս կա­յու­նութ­յան հիմք դար­ձած Մաս­կի ին­տեր­նետն ան­ջա­տե­լու հնա­րա­վո­րութ­յամբ: Մի խոս­քով, ա­ռաջ չընկ­նենք, բայց շատ նման է, որ ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը կա­րող է ա­ռա­ջի­կա­ մեկ­–եր­կու ա­միս­նե­րին հաս­նել հան­գու­ցա­լուծ­ման:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68592 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում