«Հրապարակ». Օբյեկտը՝ ԱՄՆ դեսպանատան եւ ԱԱԾ ուշադրության ներքո
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով՝ Հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի (ՏՄԿ) կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Մեր տեղեկություններով, այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաեւ հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։
Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թ․ ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68607

