Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Եղանակ«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ հունիսի 18-22-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։
Երևանում հունիսի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.7°C (1981թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C

