«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մրցակիցս թուրք մարզիկն էր, նրան մենամարտի երկրորդ ռաունդում կարողացա հաղթել տեխնիկական նոկաուտով

Սպորտ

«ՇԱՏ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԼԵԳԵՆԴԱՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ։ Վերջերս Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարին մասնակցել են 24 երկրի կաշվե ձեռնոցի մարտիկներ, այդ թվում Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոններ։ Մեր երկրի ներկայացուցիչներն այդ բարդ մրցաշարում նվաճել են 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, մեծահասակների կազմում հանդես եկած, Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք, Անդրանիկ, հաղթանակի կապակցությամբ: 

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Մեկնարկային մենամարտի ժամանակ 5։0 հաշվով հաղթեցի կանադացի մրցակցիս։ Հետո մրցակիցս թուրք մարզիկն էր, նրան մենամարտի երկրորդ ռաունդում կարողացա հաղթել տեխնիկական նոկաուտով։ Կիսաեզրափակչում մրցակցում էի Հունգարիայի ներկայացուցչի դեմ, նրան էլ 5։0 հաշվով պարտության մատնեցի։ Իսկ եզրափակչում ոսկե մեդալի համար թեժ պայքարում 3։2 հաշվով հաղթեցի բուլղարացի մրցակցիս Վիկտորիա Իլիևին։ Նա շատ փորձառու մարզիկ էր, 2023-ին դարձել էր Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։Այս մենամարտը ամենադժվարը անցավ։

- Անդրանիկ, ինչ զգացողություններ ունեցար, երբ իմացար թուրք մրցակից ունենալու մասին։

- Պատասխանատվությունը կրկնակի էր, միայն մտածում էի, որ ինչ գնով էլ լինի պիտի պայքարեմ ու հաղթեմ, այլ կերպ, բնական է, չէր կարող լինել։ Առաջին անգամ էի պայքարում թուրք մարզիկի դեմ, շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել նրան։

- Ի?նչ տվեց քեզ այս ոսկե մեդալը։

- Շատ մեծ փորձ, նոր մոտիվացիա, մեծ ոգևորություն։

- Հետաքրքիր է, ո՞ւմ ես համարում որպես լեգենդար մարզիկ ու հավանում ես նրա մարտաոճը։

- Ազգությամբ կիրգիզ Դմիտրի Վիվոլին, նա բացարձակ չեմպիոն է թեթևագույն քաշային կարգում ու հայտնի է աշխարհահռչակ մարզիկների դեմ տարած փայլուն հաղթանակներով։ Նվաճել է թեթևագույն քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը WBA, IBO, WBC, IDF, WBO գոտիները։

- Ի դեպ, այս օրերին Երևանում է գտնվում ամերիկացի լեգենդար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանրքաշային կարգի ներկայացուցիչ, համաշխարհային բռնցքամարտի պատմության մեջ ամենահայտնի ու ճանաչված մարզիկ Մայք Թայսոնը։

- Շատ ուրախ եմ, որ լեգենդար բռնցքամարտիկը ժամանել է Հայաստան, ուրախ կլինեմ ես էլ հանդիպել նրա հետ, հուսով եմ անմոռանալի տպավորություններ կստանա մեր հյուրընկալ երկրից։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան