«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Տնտեսություն

Ucom-ը` Իմփաքթ Հաբ Երևանի հետ համագործակցությամբ, հայտարարում է Ucom Ֆելոուշիփ ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարևորագույն մարտահրավերների համար։

Մեկնարկային միջոցառումը տեղի ունեցավ Իմփաքթ Հաբ Երևանում՝ համախմբելով 2026 թվականի ծրագրի մասնակից ձեռներեցներին, նորարարներին և կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը, որից հետո այս տարվա մասնակիցները ներկայացրին իրենց նախաձեռնությունները։

«Ucom-ի համար տեխնոլոգիաները միայն կապի և թվային ծառայությունների մասին չեն․ դրանք նաև գործիք են՝ հասարակությանն ու շրջակա միջավայրին օգտակար լուծումներ ստեղծելու համար։ Արդեն երրորդ տարին անընդմեջ մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք առաջարկում են գործնական, նորարարական և երկարաժամկետ լուծումներ Հայաստանի բնապահպանական խնդիրների համար։ Վստահ ենք, որ նման թիմերին և գաղափարներին աջակցելը ներդրում է ոչ միայն առանձին ստարտափների, այլև ավելի կայուն ապագայի ձևավորման մեջ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք շատ ենք կարևորում այնպիսի միջավայրերի ձևավորումը, որոնք նորարարներին հնարավորություն են տալիս իրական փոփոխություններ իրականացնել։ Երբ տեսնում ենք, որ Սևանա լիճն ավելի առողջ է, որ դաշտերում ավելի քիչ թափոններ կան, որ ավելի շատ երիտասարդներ են հավատում, որ կարող են այստեղ կառուցել ինչ-որ բան՝ չհեռանալով երկրից, դա արդեն հաջողություն է։ Ահա թե ինչ է տեղի ունենում, երբ Ucom-ի նման ընկերությունը որոշում է, որ արժե ներդրում կատարել նորարարության մեջ», - նշեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։

Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից և Սևանի էկոհամակարգի պահպանությունից մինչև թվային բնապահպանական ակտիվիզմ և արևային էներգիայով աշխատող սանիտարահիգիենիկ լուծումներ։ 2026 թվականի մասնակիցների թվում են Sweet Dreams, Clean Environment, Eco Station, Step2Green, Latte Environmental NGO, Rivers2Sevan և Trinity ASZ նախաձեռնությունները։

Ինն ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում մասնակիցները կմասնակցեն ինտենսիվ աշխատարանների՝ նվիրված բիզնես մոդելավորմանը, մարքեթինգին, ֆինանսավորման հնարավորություններին և այլ թեմաների։ Նրանք նաև հնարավորություն կունենան օգտվելու Իմփաքթ Հաբի՝ ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամի նախնական ֆինանսավորում՝ իրենց գործունեությունն ընդլայնելու համար։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան