«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արթիկում բացվեց նկարչուհի Լիլիթ Մնոյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Մշակութային

2026 թվականի հունիսի 18-ին Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ 14-ամյա երիտասարդ նկարչուհի Լիլիթ Մնոյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը դարձավ նրա ստեղծագործական կյանքի կարևոր ու հիշարժան իրադարձություններից մեկը։

Ցուցահանդեսում ներկայացված էին 48 աշխատանք՝ գունանկարներ, կոմպոզիցիոն ստեղծագործություններ և գծանկարներ, որոնք աչքի էին ընկնում ինքնատիպ մտածողությամբ, գունային հարուստ լուծումներով և ստեղծագործական երևակայությամբ։ Յուրաքանչյուր աշխատանք արտահայտում էր երիտասարդ արվեստագետի ներաշխարհը, արվեստի հանդեպ սերն ու հետևողական աշխատանքը՝ վկայելով նրա ստեղծագործական հասունացման մասին։

Լիլիթ Մնոյանը, ով ընդամենը 14 տարեկան է, արդեն իսկ ընդունվել է Գյումրու տարածաշրջանային պետական քոլեջի Գրաֆիկ դիզայն բաժին, որտեղ շարունակելու է իր մասնագիտական կրթությունն ու զարգացնելու է իր ստեղծագործական կարողությունները։ Նրա գեղարվեստական կայացման ճանապարհին կարևոր դեր են ունեցել Արթիկի Գեղագիտական դաստիարակության կենտրոնի ուսուցիչներ Վարշամ Սահակյանը, Լիլիթ Տոնականյանը և Երվանդ Բիչախչյանը, որոնց մասնագիտական գիտելիքներն ու նվիրումն իրենց նշանակալի ներդրումն են ունեցել երիտասարդ նկարչուհու ձևավորման գործում։

Առաջին անհատական ցուցահանդեսը յուրաքանչյուր արվեստագետի համար խորհրդանշական իրադարձություն է։ Լիլիթ Մնոյանի համար այն ոչ միայն արդեն անցած ճանապարհի գեղեցիկ ամփոփումն էր, այլև նոր ստեղծագործական հաջողությունների, մասնագիտական աճի և արվեստի աշխարհում վստահ քայլերով առաջ շարժվելու խոստումնալից սկիզբը։

Համոզված ենք, որ այս ցուցահանդեսը դեռևս առաջինն է բազմաթիվ հաջողությունների շարքում, և երիտասարդ նկարչուհին իր ստեղծագործություններով շարունակելու է արժանանալ արվեստասեր հանրության գնահատանքին ու սիրուն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան