«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ոստիկանները գնացել են Սեյրան Օհանյանի տուն, տեսել են տանը չի՝ հետ են եկել.Irakanum.am

Ներքաղաքական

Ինչպես արդեն հայտնել էինք, մարտի մեկի գործով նախորդ դատական նիստին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը չէր ներկայացել և այդ պատճառով դատարանը որոշել էր Սեյրան Օհանյանին հաջորդ դատական նիստին հարկադրաբար դատարան ներկայացնել։ 

Այսօր այս գործով դատական նիստը շատ կարճ է տևել և ապա հետաձգվել է։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Սեյրան Օհանյանին բերման չեն ենթարկել դատարան, փոխարենը Օհանյանը բժշկից տեղեկանք է ներկայացրել դատարանին՝ սահմանված կարգով։ Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պատշաճ չի իրականացրել հարկադրաբար դատարան ներկայացնելու պահանջները, փոխարենը գնացել են Վահագնի թաղամաս, տեսել են, որ Օհանյանը տունը չի, հետ են եկել։

Սեյրան Օհանյանի կողմից՝ դատարան բժշկի կողմից տեղեկանք ներկայացնելու փաստը մեզ հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ այս գործով դատավորը Սարգիս Պետրոսյանն է։ Նա մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատավոր է։ Պետրոսյանը նախորդ տարեվերջին Սամվել Կարապետյանին կալանքից ազատ արձակող դատավորն է։

Հիշեցնենք, որ 2008-ի հայտնի իրադարձություններից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին։

Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։ Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան