«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվան այս պահին պետք է բարդ որոշումներ կայացնի

Վերլուծություն

Այն ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք ձե­ւա­վոր­վել են Ի­րա­նի շուրջ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=343113&l=am), Հա­յաս­տա­նի, ա­սենք նաեւ Ադր­բե­ջա­նի հա­մար մնում են լուրջ գլխա­ցա­վանք: Այս ուղ­ղութ­յու­նը կմնա՞ Թ­րամ­փի հա­մար հե­տաքր­քիր. այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ Փա­շին­յա­նին եւ Ա­լիե­ւին պար­տադ­րե­լու են նո­րից լրջո­րեն մտա­ծել ի­րենց աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կողմ­նո­րոշ­ման մա­սին: Ա­ռա­վել եւս, որ կա մեկ էա­կան փաստ. այս պա­հին Ի­րա­նը սկսում է փաս­տա­ցի ձեռք բե­րել գեր­տե­րութ­յան կար­գա­վի­ճակ, այն դեպ­քում, երբ նրա տա­րա­ծաշր­ջա­նա­յին հիմ­նա­կան մրցա­կից­նե­րը, այդ թվում` Թուր­քիան, Սաուդ­յան Ա­րա­բիան այդ­պես էլ կա­մա­կա­տա­րի կար­գա­վի­ճա­կից այն կողմ չկա­րո­ղա­ցան անց­նել: Եվ այն, որ տա­րա­ծաշր­ջա­նում նման դիր­քա­յին փո­փո­խութ­յու­նը իր հետ բե­րե­լու է միան­գա­մայն նոր տես­քի եւ ո­րա­կի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան օ­րա­կարգ, հաս­կա­նում են բո­լո­րը: Ի­հար­կե, ա­նակն­կալ­նե­րը դեռ չեն բա­ցառ­վում, այդ թվում, որ Թ­րամ­փը կա­րող է եւ փոշ­մա­նել: Բայց այս պա­հին ու­նենք այն, ինչ ու­նենք. Ի­րանն ըն­կալ­վու­մէ, որ­պես ԱՄՆ­–ին հաղ­թող, եւ դա փո­խում է ողջ մթնո­լոր­տը:

Ընդ ո­րում, Փա­շին­յա­նի հա­մար խնդի­րը կրկնա­կի բարդ է: Այս ըն­թաց­քում հասց­րեց քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան պա­տե­րազ­մի մեջ մտնել Ռու­սաս­տա­նի հետ: Նույն Ռու­սաս­տա­նի, ո­րը, բա­ցի իր ու­նե­ցած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ մեզ հա­մար` տնտե­սա­կան դե­րից, նաեւ Ի­րա­նի հիմ­նա­կան դաշ­նա­կիցն է: Ա­վե­լի կոնկ­րետ, ի­րա­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, ըստ այդմ, նաեւ ռազ­մա­կան տնտե­սա­կան վեկ­տո­րը հիմ­նա­կա­նում աշ­խա­տում է «Հ­յու­սիս–­Հա­րավ» եւ «Մե­տաք­սի ու­ղու» ընդ­հան­րա­կան տրա­մա­բա­նութ­յան մեջ: Ըստ այդմ էլ, «Թ­րամ­փի ու­ղի», «Զան­գե­զու­րի մի­ջանցք» եւ այդ կար­գի հաս­կա­ցութ­յուն­ներն ու­ղիղ դեմ են այդ տրա­մա­բա­նութ­յա­նը:

­Գու­մա­րած այս ա­մե­նին, ռուս­նե­րի հետ տնտե­սա­կան բա­խու­մը միայն մռայլ հե­ռան­կար­ներ է խոս­տա­նում Նի­կո­լին: Սկզբ­նա­կան փու­լը հաղ­թա­հա­րելն ա­մե­նա­հեշտն էր` տնտես­վա­րող­նե­րի ա­մե­նա­տար­բեր օգ­նութ­յու­նը, ու­ղիղ ֆի­նան­սա­վո­րում խոս­տա­նա­լով: Սա­կայն դրան հա­ջոր­դում է ի­րա­կան պատ­կե­րը. ֆի­նան­սա­վո­րում տալ չի կա­րող, եվ­րո­պա­նե­րից փող են խոս­տա­նում, բայց հա­զիվ թե տան: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը. եվ­րո­պա­կան շու­կա­ներն այդ­պես էլ չեն բաց­վում: Բա­նը հա­սավ Նի­կո­լի ե­րեկ­վա «ցնցող» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, թե մենք նոր շու­կա­նե­րի մա­սին ա­սել ենք, գնա­ցեք, տեղ գտեք: Այ, հենց այդ գնալ, տեղ գտնելն է, որ գործ­նա­կա­նում անհ­նար է ա­նել: Ու թե այս ա­մենն ուր կհասց­նի հիմ­նա­կան գյուղմ­թերք­նե­րի` ծի­րա­նի եւ խա­ղո­ղի ար­տա­հան­ման փու­լում, հիմ­նա­կան խնդի­րը հենց այս­տեղ է:

­Կարճ ա­սած, պետք է մի բան ա­նել ռուս­նե­րի հար­ցով: Ե­րեկ Փա­շին­յա­նը հայ­տա­րա­րեց, որ այդ «մի բա­նը» տես­նում է ԵԱՏՄ­–ի հա­ջորդ նիս­տին մաս­նակ­ցե­լը: Այն դեպ­քում, երբ ընտ­րա­կան փու­լում խո­սում էր ընտր­ութ­յու­նն­երից հե­տո Մոսկ­վա գնալ–­պայ­մա­նա­վոր­վե­լու մա­սին, թե դրա մա­սին Պու­տի­նի հետ ու­նի փո­խըմբռ­նում: Բայց չէ, Պու­տի­նը դեռ լռում է հա­յաս­տան­յան ընտ­րու­թյուն­նե­րի մա­սով, իսկ դա նշա­նա­կում է, որ Մոսկ­վա գնա­լու տար­բե­րակն էլ բա­ցառ­ված է:

Այս ա­մե­նին զու­գա­հեռ, ան­գամ լու­րեր սկսե­ցին շրջա­նառ­վել, որ Փա­շին­յա­նի կող­մից Մոսկ­վա­յին ուղղ­ված տա­րաբ­նույթ ա­ռա­ջարկ­ներ են գնում: Ա­սենք, ԵՄ–ԵԱՏՄ­–ի մա­սին հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լու, մին­չեւ իսկ` վար­չա­պե­տի պաշ­տո­նը Մ­հեր Գ­րի­գոր­յա­նին թող­նե­լով` նա­խա­գա­հի պաշ­տո­նին անց­նե­լու մա­սին: Բայց, ըստ աղբ­յուր­նե­րի, նո­րից ար­ձա­գանք չկա. ե­րե­ւի Մոսկ­վա­յում հաս­կա­նում են, որ նման սխե­մա­յով Գ­րի­գոր­յանն ըն­դա­մե­նը կդառ­նա Նի­կո­լի մոտ վար­չա­պետ աշ­խա­տող, քա­նի որ թի­մը հենց Փա­շին­յա­նի «կոնտ­րո­լի» տակ է:

­Թեեւ մյուս կող­մից էլ, ինչ­պես ցույց տվեց Մոսկ­վա­յի վրա ե­րեկ­վա ուկ­րաի­նա­կան ան­նա­խա­դեպ դրո­նա­յին հար­ձա­կու­մը, Ռու­սաս­տա­նում եւս բարդ վի­ճակ է, այ­սինքն, կան շատ ա­վե­լի ա­ռաջ­նա­յին հար­ցեր, քան Նի­կո­լը: Չ­նա­յած, ի­րա­կա­նում պատ­կե­րը մի փոքր այլ է. Մոսկ­վան այս պա­հին կանգ­նած է` ինչ ուղ­ղութ­յամբ է շա­րու­նա­կե­լու ա­ռաջ գնալ, կտրուկ կոշ­տա­ցում­նե­րի՞ (ո­րի պա­հան­ջար­կը շատ մեծ է), թե՞ բա­նակ­ցա­յին լու­ծում­նե­րի ճա­նա­պար­հով: Եվ այս հար­ցում ո­րո­շու­մը, թե­րեւս, կլի­նի ընդ­հան­րա­կան. ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ` հա­յաս­տան­յան եւ մնա­ցած այլ ուղ­ղութ­յուն­նե­րով: Ու հենց այս լուծ­մանն էլ ա­ռա­ջի­կա օ­րե­րին պետք է սպա­սել, ո­րից հե­տո ար­դեն նաեւ Փա­շին­յա­նի հետ կապ­ված հստա­կե­ցում­ներ կու­նե­նան:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68688 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան