Իրանի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների, սակայն բանակցություններ հազիվ թե լինեն
ՄիջազգայինԻրանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։
Բայց, դատելով իրավիճակից, բանակցություններ, որպես այդպիսին, հազիվ թե լինեն:
Այս պահին իրավիճակը հետեւյալն է: Իսրայելը ոչ մի կերպ չի ցանկանում ենթարկվել եղած պայմանավորվածություններին: Այս պահին ՑԱԽԱԼ-ը թեեւ հայտարարել է, որ կրակը դադարեցնում է, սակայն զորքերը հարավային Լիբանանից չի հանի: Սա նշանակում է, որ բախումները ցանկացած պահի կվերսկսվեն:
Իրանն իր հերթին երեկ հայտարարեց Հորմուզի նեղուցը փակելու մասին: Ընդ որում, ԻՊՀԿ-ն այս գիշեր նախազգուշական կրակոցներ է արձակել մի քանի նավերի ուղղությամբ, որոնք չեն ենթարկվել այդ պահանջին: Իրանական կողմը մատաննշում է, որ պատճառը «Ամերիկայի կողմից իր խոստումների և պայմանագրի կոպիտ խախտման՝ պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագրի 1-ին կետը չկատարելն» է։ Այն է. «Սիոնիստական ռեժիմի կողմից հարավային Լիբանանում հրադադարի շարունակական խախտումները ... ինչպես նաև իսրայելական օկուպացիոն ուժերի հարավային Լիբանանից դուրս գալու ձախողումը»։
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ պահանջելու Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարումը։
Այսպիսով, քանի դեռ Թրամփը չի ապահովում Լիբանանից իսրայելյան զորքերի դուրսբերումը, որեւէ դրական առաջընթաց դժվար թե լինի: Իսկ Թրամփը, դատելով իրավիճակից, Նեթանյահույի վրա ազդել կա´մ չի կարողանում կա´մ չի ցանկանում:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68733

