«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է. Դա է խոստովանում Ակսյոնովը (Տեսանյութ)

Միջազգային

Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր պաշտոնական ալիքով հայտարարել է, որ «Ղրիմի բենզալցակայաններում վառելիքի վաճառքը դադարեցվել է այսօր՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների, ինչպես նաև կտրոններով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վառելիքը կվաճառվի միայն այն պետական ​​​​մարմիններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության գործունեությունը և անվտանգությունը»։

Կարճ ասած, Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է: Այն է, ուկրաինական կողմին հաջողվում է թերակղզին պահել բլոկադայի մեջ: Իսկ դա էլ հուշում է, որ կարող է խնդիրը վառելիքից անցնել այլ ոլորտների:

Ու Ակսյոնովի նման հայտարարության ֆոնին, ռուսական փորձագիտական աղբյուրը շատ պարզ հարցադրում է անում. «Իսկ ինչո՞ւ Ուկրաինայում այդպես չէ»։

Այն է, Կիեւին հաջողվում է միջուկային երկիր հանդիսացող Ռուսաստանի մասը պահել բլոկադայի մեջ: Բայց Ռուսաստանը, որը հնարավորություն ունի գոնե Ուկրաինա մտնող հիմնական ուղիները փակել, պատերազմի սկզբից ի վեր այդ ուղղությամբ ոչինչ չի արել: Ու այս դեպքում հարցը մեխանիկորեն է առաջանում. դա ռուսական բարձրաստիճան զինվորականության թերացո՞ւմն է, թե՞ պատճառները շատ ավելի խորքային են:

Մյուս կողմից էլ, իհարկե լավ է, որ Ակսյոնովը, ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, չի թաքցնում իրականությանը` այն ներկայացնելով հանրությանը: Դա մարդկանց համար հաստատ ավելի կարեւոր է, քան ստեր լսելն ու դրանով` դրսի քարոզչությանը հավատալը:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/68750 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան